00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը կարող է Թուրքիային պատասխանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. արաբագետ

CC BY 2.0 / Chris Yunker / Knesset BuildingЗдание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль
Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան գլխավորել է հակաիսրայելական քարոզարշավը, ինչը չի կարող հրեական պետության պատասխան քայլերի չհանգեցնել, կարծում է հայ փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի հակաիսրայելական քարոզչության պատասխանը կարող է լինել այն, որ Քնեսեթը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Պաղեստինը ճանաչել է պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը օկուպացրել է Երուսաղեմն ու ահաբեկչության քաղաքականություն է իրականացնում։

«Թուրքիան բոլոր ոլորտներում հակաիսրայելական քարոզչության առաջնորդն է։ Թուրքիան առավել խիստ է քննադատում Թրամփի` Երուսաղեմի վերաբերյալ որոշումը։ Իսրայելը չի կարող չնկատել այդ ու որպես պատասխան քայլ դիտարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ յոթ տարի առաջ (Թուրքիայի հետ հարաբերությունները վատանալու ժամանակ) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից հայտնվել էր իսրայելական իշխանությունների օրակարգում։

Հիմա, նրա խոսքով, եթե հայկական կողմն ավելի նպատակաուղղված գործի, կարող է լուրջ հաջողությունների հասնել։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա
Թուրքիան կրկին զայրանալու է. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը կմտնի Քնեսեթ

«Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած որոշումը Իսրայելի համար պատասխան քայլերի անհրաժեշտություն է ստեղծում։ Այդ պատասխան քայլերից մեկը կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչումը», — նշեց Պետրոսյանը։

Հատկապես, արաբագետի խոսքով, որ Թուրքիան Իսրայելին ահաբեկչության մեջ է մեղադրում, Ցեղասպանության ճանաչումը կարող է առավել զգայուն պատասխան լինել։

Երուսաղեմի խնդիրը, նրա կարծիքով, անմիջապես կապված է հայկական կողմի (ոչ միայն Հայաստանի) շահերի հետ։

«Այնտեղ դարավոր մշակութային, կրոնական հայկական ներկայացուցչություն կա։ Նշանակում է, որ հայերն էլ քաղաքի ապագան քննարկելու հնարավորություն ունեն», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը նույնպես Երուսաղեմի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգություն հայտնելու իրավունք ունի։

Մյուս կողմից էլ Երուսաղեմի հարցը Իսրայելի ու արաբական աշխարհի միջև առկա ամենասուր խնդիրներից է։

«Մեր երկու ոչ բարեկամական հարևանները մինչև այժմ Իսրայելի հետ լուրջ հարաբերություններ ունեին, ու մենք դա սեփական մաշկի վրա ենք զգացել (խոսքը Բաքվի հետ ռազմական համագործակցության մասին է)։ Այդ հնարավորությունը առավելագույնս է օգտագործվել», — ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա ազդելու համար։ Այդ հակամարտությունը խորանալու է, կարծում է արաբագետը, ինչը Հայաստանին քարոզչական դաշտում աշխատելու հնարավորություն է տալիս։

Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելի դեմ է գործում Թուրքիայի ազդեցության տակ։ Բաքուն, փորձագետի կարծիքով, կեղծ հռետորություն է անում։

Արաբագետը կարծում է, որ պետք է այդ ուղղությամբ աշխատել՝ մուսուլմանական երկրներին ցույց տալով Ադրբեջանի ցուցադրական պահվածքը։

ԱՄՆ նախագահը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին։ Ավելին` ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխվելու։ Պաղեստինցիները թշնամաբար են ընդունել Թրամփի որոշումը, նրանց առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահի որոշումը հավասարազոր է խաղաղ բանակցություններում միջնորդի դերից հրաժարվելուն։

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Թրամփի որոշումն անվանել են «միջազգային իրավունքի նորմերի խախտում», իսկ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները կոչ են արել (արգելված է Ռուսաստանում և այլ երկրներում) ԱՄՆ-ի դեմ ջիհադ կիրառել։

Լրահոս
0