00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դպրոցականները Մոսկվայում հաղթել են ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայում

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում` Ա. Ս Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում, պարգևատրել են դպրոցականներին, որոնք հաղթել են ռուսերենի` որպես օտար լեզվի միջազգային օլիմպիադայում։ Sputnik–ի թղթակիցը ներկա էր այդ տոնին։

Առանց ակցենտի

Դեկտեմբերին Մոսկվայում մութը շուտ է ընկնում։ Ժամը չորսին արդեն մթնշաղ էր։ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի շենքը ողողված էր լույսերով և, կարծես, հեքիաթային պալատ լիներ, որտեղ պարահանդեսի վերջին նախապատրաստությունն է ընթանում։

Իսկապես, ներսում շատ աղջիկներ կային` գեղեցիկ զգեստներով։ Պատանիներ էլ կային, բայց նրանք փոքրամասնություն էին կազմում։ Նախասրահում տեղադրված էին շուրջ 30 պետությունների դրոշներ. երեխաները, որոնց պարգևատրում էին, Ռուսաստանից չէին։

Светлана Тер-Минасова - Sputnik Արմենիա
Կկարողանա արդյո՞ք ռուսաց լեզուն վերականգնել իր դիրքերը Հայաստանում

Ահա գեղեցիկ աղջիկը` ամերիկյան դրոշի տեսքով շքանշանով, շփվում է հայ հասակակիցների հետ։ Ահա գալիս են Տաջիկստանի դպրոցականները` հիասքանչ և վառ զգեստներով։ Ավելի ուշ նրանք բեմում ժողովրդական պար կկատարեն։ Ինչպես և նրանց հասակակիցները Հարավային Օսեթիայից, որոնք նույնպես եկել էին ազգային տարազով։ Ահա լեհ, ռումինացի, լատվիացի, լիտվացի, մոնղոլ երեխաները։ Եվ բոլորն իրար հետ ռուսերեն են խոսում։ Առանց որևէ ակցենտի։

Դրանում ինչ-որ կոգնետիվ դիսոնանս կար։ Թվում էր, որ այդ բոլոր երեխաները սովորական մոսկովյան դպրոցականներ են` ուղղակի տոնական հագնված։ Նրանց ռուսերենը ոչնչով չէր տարբերվում ռուս հասակակիցների խոսացածից։ Թեև հեռավոր արտասահմանի դպրոցականների ռուսաց լեզուն չափազանց գրքային է, չափազանց ճիշտ։ Զգացվում է, որ այդ երեխաները Տոլստոյ և Դոստոևսկի են կարդացել։

Մերձեցնում է և օգնում ընկերներ ձեռք բերել

Եվ ահա սկսվում է պարգևատրման արարողությունը։ Դահլիճը գրեթե լեփ–լեցուն է, ազատ տեղ գտնելը դժվար է։ Դահլիճում ծածանվում էին սերբական, հայկական, մոնղոլական, ռումինական դրոշները։

Ներկա էին նաև դիվանագետները` Լեհաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Լիտվայի դեսպանատների ներկայացուցիչները։

«Մենք անցկացնում ենք 15–րդ օլիմպիադան և նշում ենք բուհի 45–ամյա հոբելյանը։ Բոլոր նրանք, ովքեր ռուսերեն են խոսում, դառնում են ռուսաց լեզվի դեսպաններ, ռուսական խոսքն են տանում իրենց երկրներ», – բեմից ասել է Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Ռուսաց լեզվի իմացությունն, ուղղակի, անհրաժեշտ է»

Այնուհետև ելույթ է ունեցել Պուշկինի ինստիտուտի նախագահ և հիմնադիր, ակադեմիկոս Վիտալի Կոստոմարովը, որը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։ Նրա աչքի առաջ երեք ընտանիք է կազմվել 1980թ–ի օլիմպիադայում ծանոթության շնորհիվ։ Մի ընտանիքում ամուսինը Վիետնամից է, կինը` Ֆրանսիայից։ Այժմ ապրում են ամուսնու հայրենիքում։ Եվս մեկ «փառատոնային» ընտանիքում ամուսինը ռուս է, իսկ կինը Կոնգոյից է։ Հիմա բնակվում են Տալլինում, և երկուսն էլ ռուսերեն են դասավանդում։

«Կարևոր է, որպեսզի ռուսաց լեզուն կապի, ստիպի մարդկանց հասկանալ միմյանց։ Եթե մենք տարբեր երկրներում հասկանանք միմյանց, ապա աշխարհն ավելի լավը կդառնա, քան կա հիմա։ Հուսով եմ, որ ռուսաց լեզուն կօգնի ձեզ կյանքում։ Ինչպիսի ուղի էլ ընտրեք, ինչով էլ զբաղվեք, չմոռանաք ռուսաց լեզուն։ Այն գեղեցիկ է, նրա օգնությամբ դուք ընկերներ կգտնեք», – հաղթողներին ասել է ակադեմիկոս Վիտալի Կոստոմարովը։

Ահա գալիս է բացարձակ հաղթողներին դիպլոմներ հանձնելու պահը։ Նրանք 10 լավագույն երեխաներն են, որոնք իրենց հաղթանակով, կարելի է ասել, իրենց արդեն երջանիկ ապագա են ապահովել։

Նրանցից երեքը հեռավոր արտասահմանից են` Լեհաստան, Սերբիա և Չեռնոգորիա։ Յոթը նախկին ԽՍՀՄ երկրներից են` Սվետլանա Տկաչենկոն` Մոլդովայից, Մոնիկա Գորնոստայուգեն` Լիտվայից, Լացիս Ժանիսը` Լատվիայից, Անաստասիա Կրովիցկայան` Ղազախստանից, Մարինա Խաեցկայան` Բելառուսից, Անիտա Օհանյանը` Հայաստանից, Այդան Մամաձադեն` Ադրբեջանից։

Բազմապատկել 100–ով

Հաղթողները գրկախառնվում են, շատերի աչքերին ուրախության արցունքներ են։ Տիրում է համընդհանուր երջանկության մթնոլորտ։ Ձեռքից ձեռք են փոխանցվում ծաղկեփնջեր, երջանիկ ծնողները նկարում են երեխաներին։

Школа. Дети и родители перед школой - Sputnik Արմենիա
Կրքեր ռուսաց լեզվի շուրջ, կամ որ լեզվով սիրել հայրենիքը

Իսկ ես, օգտվելով առիթից, հարցազրույց եմ վերցնում ակադեմիկոս Վիտալի Կոստոմարովից։

– Վիտալի Գրիգորևիչ, այս օլիմպիադան նախորդից տարբերվու՞մ է։ Ասենք` երկրների քանակով կամ մասնակիցների կազմով։

– Փոխվում է, իհարկե, մասնակիցների քանակը։ Առաջ ավելի շատ էին հեռավոր արտասահմանից։ Ցավում եմ, որ չկան Ֆրանսիան և Գերմանիան։

– Իսկ հետխորհրդային տարածքից ո՞ւմ բացակայության համար եք ափսոսում։

– Ցավում եմ, որ չկա Վրաստանը։ Վրացիներն ակտիվ ուսումնասիրում են ռուսաց լեզուն։ Ռուսերենն այնտեղ մոռացված չէ։

– Մրցանակակիրների և դափնեկիրների շարքում կան նաև երեխաներ այն երկրներից, որոնց կառավարչությունները բարեկամական տրամադրված չեն Ռուսաստանի հանդեպ` Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի։ Երեխաները, չնայած ամեն ինչին, ուսումնասիրու՞մ են ռուսերեն։

— Դա ցավոտ հարց է։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ ամեն ինչ տեղը կընկնի։ Չէ որ ռուսաց լեզուն շարունակում են ուսումնասիրել նույնիսկ Կիևի գիմնազիաներում։ Այնպես որ, այս ամենն անցողիկ է։

Ընկերներ և մրցակիցներ

Ակադեմիկոսի հետ հարցազրույցից հետո ես փնտրում են հաղթողին։ Բայց Անիտա Օհանյանը, ցավոք, հեռացել է դահլիճից։ Փոխարենն այստեղ են վանաձորցի Լաուրա Առաքելյանը և Սվետլանա Սարգսյանը։ Լաուրան ստացել է 2–րդ կարգի դիպլոմ։

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

«Անձամբ ինձ համար հարցերը բարդ էին, որովհետև ես դեռ վաղ մանկուց լավ եմ տիրապետում ռուսաց լեզվին։ Արժանի մրցակիցներ կային։ Օլիմպիադան բավական բարդ է հենց մրցակիցների պատճառով», – ասաց միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիրը։

Աղջիկների խոսքով` ամենավտանգավորը և «կոփվածը» Լեհաստանի թիմն էր։ Բայց մրցակցությունը մի բան է, ընկերությունը` այլ։ Աղջիկներն ընկերացել են գրեթե բոլորի հետ։ Այժմ նրանք ընկերներն ունեն Ավստրիայից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Լիտվայից, Լատվիայից։

«Մոսկվայից ստացած տպավորությունն, իհարկե, ահռելի է։ Ես երբեք չէի եղել Մոսկվայում, սա առաջին անգամ է։ Տպավորված եմ զբոսանքներով, մթնոլորտով», – խոստովանեց Լաուրան։

Լաուրան խնդրեց բարևել ռուսաց լեզվի իր ուսուցչուհուն` Կարինե Գևորգովնային։ Ինչպես նշեց աղջիկը, այսօրվա հանդիսությունը նրա ուսուցչուհու վաստակն է։

Չնայած հաջողություններին` Լաուրա Առաքելյանն իր հետագա մասնագիտական գործունեությունը տեսնում է ոչ բանասիրության և ոչ էլ լեզվաբանության ասպարեզում։

«Ես պատրաստվում եմ բժշկական համալսարան ընդունվել։ Ուզում եմ ատամնաբույժ դառնալ», – ասաց Լաուրան։

Լրահոս
0