00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր ռուսաց լեզվի շուրջ, կամ որ լեզվով սիրել հայրենիքը

© Sputnik / Asatur YesayantsШкола. Дети и родители перед школой
Школа. Дети и родители перед школой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ով կբացատրի, թե ինչո՞ւ հայախոս խելացի, բազմակողմանի զարգացած մարդը լավ է, իսկ ռուսախոսը` վատ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը զտարյուն հայեր են։

Եֆիմ Կոպելյանն այսպես է բնութագրում մշակութաբան, փոփ–արտի հիմնադիրներից մեկին՝ Վագրիչ Բախչանյանին. հայկական ծագում ունեցող ռուս էմիգրանտ, որը Եվրոպայի կանչով մեկնել է Հյուսիսային Ամերիկայի նախկին անգլիական գաղութներից մեկը և այժմ բնակվում է հոլանդացիների հիմնած քաղաքի գերմանական թաղամասում։

Արդյո՞ք գնահատեցիք բախտի քմահաճույքով պատմական այլ հայրենիքում հայտնված մարդու կենսագրությունը։

Рабочие на стройке - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ միգրանտները «ցրել» ռուսաֆոբների փաստարկները

Այժմ խոսենք ավելի հեշտ բաներից։ Մշակութաբան չէ, նկարիչ չէ, այլ հարյուր տոկոսանոց հայ, որը չի արտագաղթել ոչ մի տեղ, ծնվել է մի քանի տասնամյակ առաջ հայերի հիմնած Երևանի Բանգլադեշ թաղամասում։ Ազատ հաղորդակցվում է հայերեն, սակայն որդուն, չգիտես ինչու, ցանկացել է ռուսական դպրոց տալ։ Նրան ասում էին. «Ի՞նչ եք անում, չէ՞ որ նա ռուսերեն ոչ մի բառ չգիտի…»։ Սակայն հայրն ու մայրը համառորեն մնում էին իրենց կարծիքին և ուզում, որ տղան ռուսական դպրոց հաճախի։ Սա քսան տարվա պատմություն է, եթե ոչ ավել։

… Վերադառնանք մեր օրերը։ Հայաստանում գործող Մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան կոմիտեի նախագահը կասկածների մեջ է. Ավետիք Իշխանյանը մտավախություն ունի, որ «կրկին ռուսական դպրոցներ կբացվեն»։

Սկզբունքորեն հարցի վերաբերյալ լիբերալ–ժողովրդավարական, առավել ևս՝ իրավապաշտպան տեսանկյունից, միանգամայն հակառակ մոտեցում պետք է լինի, քանի որ, եթե քաղաքացիներից պահանջարկ կա, պետք է նաև առաջարկ լինի։ Մնացածը հակալիբերալ է, հակաժողովրդավարական և նման է բռնի ուժով մարդկանց վզին փաթաթելուն։ Այսինքն, նրանց իրավունքները ոտնահարվում են։

Խարդախություն լեզվաբանական ճակատում կարող է լինել, առաջին հերթին, հենց մտավորականության կողմից։ «Մտավորականությունը` էլիտան, կսկսի խոսել ռուսերեն, իսկ հայերենը կմնա «կենցաղային ժարգոնի մակարդակում»», – մտահոգված է Ավետիք Իշխանյանը։

Учебники для русскоязычных школ - Sputnik Արմենիա
Ինչի՞ համար են վճարում ռուսատյացներին, կամ ռուսերենի կռիվ` իրական խնդիրների փոխարեն

Չգիտեմ՝ ինչպես է այսօր, սակայն այն տարիներին, որոնց վերադարձից այդքան վախենում են նյարդային իրավապաշտպանները, մտահոգվելու առիթ իսկապես կար, քանի որ հայկական դպրոցներ, որտեղ կրթությունը պատշաճ հանրակրթական մակարդակ ուներ, շատ քիչ կային, իսկ ռուսական դպրոցները շատ էին, սակայն ո՞ւմ կարելի է մեղադրել այդ ամենի մեջ, եթե ոչ ինքներս մեզ։ Իրենց երեխաների ապագայի մասին մտածող ծնողները բռնում էին նրանց ձեռքը և տանում հենց ռուսական դպրոցներ։

…Հենց այդպես էր իմ վաղեմի Երևանյան հարևաններ Վանիկի և Մանանայի որդի փոքրիկ Դավիթիկը հայտնվել Մայակովսկու անվան ռուսական դպրոցում, մինչդեռ նույն բակում նաև հայկական դպրոց էր գործում։ Դավիթիկին լսելով՝ ուսուցիչները կտրականապես հրաժարվեցին նրան առաջին դասարան վերցնել, և դա ճիշտ որոշում էր։

Ոչ Դավիթիկի մայր Մանանան, ոչ հայրը` Վանիկը, ոչ էլ տատիկը` Օվսաննան, տանը ռուսերեն չէին խոսում, «Վրեմյա» ծրագիրը տղան չէր նայում, օրվա մեծ մասն էլ դրսում գնդակ էր գլորում` սերտելով «Կոմայգու» (որտեղ տեղափոխվել էր վերոնշյալ «Բանգլադեշից») յուրահատուկ լեզուն։ Ահա այդ կերպ Դավիթիկը հայտնվեց դպրոցի տնօրենի առջև, որը մտադիր չէր խաղալ դպրոցի հեղինակության հետ ինչ–որ մեկի պատճառով, որը երկու բառ անգամ իրար կապել չի կարողանում ռուսերեն։

Սակայն, ինչպես ասում են, շահերի բախում տեղի ունեցավ։ Բոլոր փաստարկները սպառելով` Մանանան ակնարկեց, որ շրջկոմ նամակ կգրի, իսկ դա ավելի վատ էր, քան Հելսինկյան կոմիտեն, և դրանից հետո անզիջում տնօրենը կարգադրեց ընդունել տղային։

Այսքանով դեռ կավարտենք մեր պատմությունը, ասելու համար, թե ինչու ինչպես ասում էր Ավետիք Իշխանյանը «բոլորը ձգտում էին ռուսերենի և սկսում էին ռուսերեն խոսել»։ Դա շատ պարզ բացատրություն ունի. եթե հայկական դպրոցներում դասավանդումն ավելի բարձր մակարդակի վրա լիներ, քան ռուսականում, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Այդ իսկ պատճառով ռուսախոս շրջանավարտների ավելի մեծ տոկոս էր ընդունվում Երևանի և Մոսկվայի հեղինակավոր բուհեր և հետագայում լավ կարիերա ունենում։

Проверка грамотности - Sputnik Արմենիա
Մարտեր ռուսերենի համար․ ինչո՞ւ են հայերին անիմաստ կռվի մեջ գցում

Սակայն հարցը միայն դա չէ։ Ռուսաց լեզվի իմացությունը թույլ էր տալիս դասական երկերն ընթերցել բնօրինակով, իսկ ռուսական դասական գրողներն, ամեն դեպքում, ավելի շատ էին (և դեռ շարունակում են շատ մնալ), քան հայկականները։ Չենք խոսում նաև այլ լեզուներից թարգմանությունների մասին, որոնք, նույնպես, ավելի շատ էին։ Դա նպաստում էր ինտելեկտի զարգացմանը, ընդլայնում էրուդիցիան, և ռուսական դպրոցների աշակերտները միշտ հաղթում էին հայկական դպրոցներում սովորողներին իրենց գիտելիքներով ։

Սակայն արդյո՞ք սա որևէ կերպ վնասում էր հայի հեղինակությանը։ Հիշենք, թեկուզ, անգլախոս գրող Վիլյամ Սարոյանին, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնիե ֆրանսախոս Շառլ Ազնավուրին կամ բազմալեզու ստեղծագործող Սայաթ Նովային և այլն և այլն. նրանք, ի՞նչ է, արժեք չեն ներկայացնո՞ւմ։

Ո՞ր լեզվով սիրես հայրենիքդ՝ քո անձնական գործն է, հանրային է այն դառնում միայն այն ժամանակ, երբ նրան նվաստացնում և խայտառակում են, ինչը հնարավոր է անել նաև մայրենի լեզվով։ Օրինակներ, նույնպես, շատ կան։

Ո՞վ կբացատրի, թե ինչու հայախոս խելացի, ինտելեկտուալ մարդը լավ է, իսկ ռուսախոսը` վատ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը` զտարյուն հայեր են։

Այլ լեզուներով բառակազմության խնդիրը, որն առաջացավ միանգամից և հանկարծակի (սակայն, չգիտես ինչու, ԵԱՏՄ–ից և ԵՄ–ից դուրս գալու ագիտացիայի ընթացքում)$ ոչինչ է։ Ավելի լա՞վ չէ կրճատել այն մարդկանց թիվը, որոնք մտածում են, թե «Լուսնի սոնատը» գրել է Արմենչիկը։ Իսկ թե որ լեզվով ձեզ ճիշտ պատասխան կտան՝ այդքան էլ կարևոր չէ։

… Ինչ վերաբերում է Մանանայի և Վանիկի որդի և Օվսաննա տատիկի թոռ Դավիթիկին, նրա հետ ամեն ինչ լավ է։ Դավիթն այսօր նույնքան լավ է տիրապետում ինչպես ռուսաց լեզվին, այնպես էլ հայերենին, իսկ արտերկիր տեսաբան ֆիզիկների ֆորումին մեկնելիս անգլերեն է ելույթ ունենում։

Մայակովսկու անվան դպրոցին ջերմ բարևներ։

Լրահոս
0