ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 7-ին հանրապետության ամբողջ տարածքում ձյուն կտեղա։
Դեկտեմբերի 6-ին և 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր` դեկտեմբերի 5-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 6-8, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքություն։