00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան–Թիֆլիս տրանզիտ, կամ ինչպես Հարությունովը Գրիգոր-Շինարար դարձավ

© Фото из личного архива Сергея ИоаннесянаЭриванская площадь, где происходил знаменитый экс
Эриванская площадь, где происходил знаменитый экс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Բաբլումյանը պատմում է, թե ինչպես ազգությամբ հայն ու հոգով թիֆլիսցին հայտնվեց Հայաստանի ղեկին` նույնիսկ մայրենի լեզվին չտիրապետելով։

Գործողությունների վայրը` Թիֆլիս։ Կայարան, Երևան մեկնող գնացքի հատուկ վագոն։ Գործողությունների ժամանակը` 1937 թիվ։

Միկոյան. Պարոն Հարությունով, երեք օր առաջ Հայաստանի կոմկուսի ԿԿ-ի պլենումն առաջին քարտուղար ընտրեց ձեզ։

Հարությունով (շփոթված). Բայց, ես նույնիսկ…

Ереван - Sputnik Արմենիա
Հայ ծնվելը լա՞վ է, թե՞ վատ. ինչ կասեր Forbes–ը

Մալենկով (խիստ). Ես և դուք կուսակցության զինվորներ ենք։ Բացի այդ հարցը համաձայնեցված է Ստալինի հետ։

Այժմ ավելի մանրամասն։ Ազգությամբ հայ, դաստիարակությամբ և հոգով թիֆլիսցի Գրիգոր Արտեմի Հարությունովը Թիֆլիսի քաղկոմի կուսակցության երկրորդ քարտուղարն էր։ 1937 թվականի սեպտեմբերի 26-ի լույս գիշերը Հարությունովների դուռը թակեցին։

— Կայարանում ձեզ սպասում են հատուկ վագոնում։ Ավտոմեքենան ներքևում է, — զեկուցեց ՆԳԺԿ-ի սպան։ Հարությունովն ամեն դեպքում հրաժեշտ տվեց կնոջը և շուտով նստեց այն վագոնը, որում նրան էին սպասում Միկոյանն ու Մալենկովը։ Նշանակումը քննարկելու իմաստ չկար, Հարությունովի միակ փաստարկն այս էր. «Չէ՞ որ ես հայերեն կարգին չգիտեմ», Միկոյանը պնդեց. «Ես ընկեր ունեմ այնտեղ, հայտնի ուսուցիչ Սիմակը, նա ձեզ մի քանի ամսում կսովորեցնի»։

Հայաստանն իր նոր ղեկավարին, մեղմ ասած, զգուշավորությամբ ընդունեց` «նոր ավել է», թող որ արմատներով հայ է, բայց չէ՞ որ այստեղ չի մեծացել, առանձնահատկություններից տեղյակ չէ։ Այսինքն, ավելի շատ ոչ թե ավլելու է, այլ «մաքրելու»։ Մտավախություններն արդարացան այն առումով, որ նախկին ղեկավարությունից ոմանք իսկապես ստիպված եղան հավաքել ճամպրուկները, բայց դա այնքան էլ մեծ կորուստ չէր։

Հարությունովը խելացի մարդ էր, այդ պատճառով չէր շտապում։ Իր պահելաձևով նա կարծես փորձում էր հասկացնել` այո, ես սիրում եմ հայտնի լինել, բայց ուզում եմ օգտակար լինել. իմ պարտքն է։

Սկզբում պետք էր անել գլխավորը` ապացուցել և ցույց տալ բոլորին, որ Հայաստանը նրա համար ոչ թե միջանցիկ կայան է, գործուղման տեսակ, այլ կյանքի գլխավոր իմաստ։ Եվ Հայաստանում սկսեցին անել այն, ինչ կարող էին անել ամենից լավ` Հայաստանում սկսեցին կառուցել։ Նոր արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ հայտնվեցին, ինչի համար Հարությունովին ժողովուրդը սկսեց անվանել «Գրիգոր-շինարար»։

Площадь Абовяна в Ереване - Sputnik Արմենիա
Կարիերայի վայրիվերումները. ինչպես պատմաբանին անասնապահության բաժնի պետ նշանակեցին

Ի դեմս Հայաստանի նոր առաջնորդի, մշտապես երևում էր թիֆլիսյան ուղին` վրացական ուտեստների և համեմունքների կապվածությունից մինչև համերգների ու գեղարվեստական ցուցահանդեսների մասնակցություն, գրողների, բանաստեղծների և գիտնականների հետ հանդիպումներ։ Եվ ոչ այն պատճառով, որ այդպես էր պետք, այլ այն պատճառով, որ առանց դրա չէր կարող։

Հենց Հարությունովի օրոք է գրվել Խորհրդային Հայաստանի պետական հիմնը (մտերիմ էր Արամ Խաչատրյանի հետ), կազմավորվել հանրապետության գիտությունների ակադեմիան (սերտ հարաբերությունների մեջ էր Իոսիֆ Օրբելու հետ` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ), վերածնվել Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը (հաճախ էր հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի հետ), սկսել Զվարթնոց տաճարի վերականգնման աշխատանքները, և վերջապես որոշում է կայացվել Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած հայերի ընդունման և տեղավորման մասին։ Բացի այդ միլիոնավոր մանր ընթացիկ գործեր են իրականացվել, առանց որոնց մեծ գործերը չեն արվում։

Ի՞նչ դժգոհություններ կային Հարությունովից։ Մարդիկ միայն «շնորհակալություն» էին ասում։ Ղեկավար ընկերներն ասում էին` հայերեն չգիտի, իշխանության շարքերը վրացիներով է համալրում…

Անցնենք ընտանեկան հանգամանքների բերումով ինձ ծանոթ անձանց։

Հրանտ Մարտիրոսյան, Հայաստանի ԿԿ երկրորդ քարտուղար։ Մանկության հուշերում մնացել է որպես Շոպենի ստեղծագործությունների վիրտուոզ կատարող, մեծ գրադարան և նամականիշների հավաքածու ունեցող։ Աշխատանքից հեռացվեց Հարությունովի հետ։ Տեղափոխվեց Մոսկվա` Գոսկոմիզդատի նախագահի տեղակալի պաշտոնում աշխատելու։

Իվան Պապիև, Հայաստանի ԿԿ գործերի կառավարիչ։ Մասնագիտությամբ` ինժեներ, թբիլիսյան մետրոյի հեղինակներից մեկը։ Աշխատանքից հեռացվեց Հարությունովի հետ միաժամանակ։ Նշանակվեց Երևանում կառուցվող մետրոպոլիտենի տնօրեն։

Ալեքսանդր Աշխարհումով, նախարարի տեղակալ։ Հիշվել է սեղանի շուրջ ասած արտահայտությամբ. «Բոլոր գաղափարախոսներն այնպիսի դրախտ են խոստանում, որը բացարձակապես ընդունելի չէ ճաշակով մարդու համար»։ Աշխատանքից հեռացվել է, ուղարկվել Ժողովրդական տնտեսության խորհուրդ։

Եվ այլն, և այլն… Ընդ որում` հեռանում էին ոչ միայն Թբիլիսիում, այլև Հայաստանի տարբեր վայրերում ծնված երևանաբնակները։ Հեռանում է առաջնորդը, բաց են թողնում թիմը։ Սովորական պատմություն ոչ միայն անցյալ ժամանակների համար։

Անցնենք լեզվին։ Հիմարություններ կարելի է դուրս տալ ցանկացած լեզվով։ Ռուսախոս թբիլիսահայը հաստատ կապշեր, եթե իմանար, թե ինչպես են այսօր Երևանում (և ոչ միայն) օտարերկրյա մենեջերներ փնտրում անգլերենի գերազանց իմացությամբ` առանց հայերենի տարրական իմացության։

Памятник, игре в нарды в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան նրբանկատություն կամ հայ տղամարդը բարձունքում է

… 1953 թվական։ ԿԿ պլենումի ժամանակ «Բերիայի հակակուսակցական, հակապետական հանցագործ գործողությունների մասին» զեկույցով հանդես եկավ Գրիգոր Հարությունովը։ Զգալով, որ կրքերը թեժանում են, խոսք ուզեց ավտոտրանսպորտի նախարար Շմավոն Առուշանյանը։ Նա մեղադրեց Հարությունովին ամեն ինչում, սակայն գլխավորապես կադրերի սխալ տեղաբաշխման մեջ։ (Հետագայում, երբ կադրերի ճիշտ բաշխում իրականացվեց, Առուշանյանը ստացավ Հանրապետության Գերագույն խորհրդի պրեզիդիումի նախագահի պաշտոնը և հայտնի դարձավ արտասահմանյան պատվիրակությանը դիմելու ձևով. «Հարգելի տիկնայք և համիլտոններ…»)։

Հարությունովին աշխատանքից հեռացրին և ուղարկեցին Վրաստանի սահմանամերձ խղճուկ սովխոզ` որպես տնօրեն աշխատելու։ Երկու տարի անց տնտեսությունն առաջատար դարձավ։ Այնուհետև նա վերադարձավ Թբիլիսի` արդեն կիսահիվանդ։ Աշխատանք չտվեցին։ 1957 թվականի ամռանը սրտի կաթված ստացավ։ Նույն տարվա նոյեմբերի 9-ին մահացավ։

Հարությունովին ճանապարհ դրեց ամբողջ Թբիլիսին։ Հարությունովի կինը նրանից հետո ընդամենը կես տարի ապրեց…

Լրահոս
0