00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ծնվելը լա՞վ է, թե՞ վատ. ինչ կասեր Forbes–ը

© Sputnik / Asatur YesayantsЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը գրում է հայկական ընտանիքի հիմքը կազմող ավանդույթների և ժամանակակից Հայաստանի ժառանգորդների մասին։

«Կարիերա ստեղծելու ձևեր շատ կան, բայց ամենագործունը ճիշտ ընտանիքում ծնվելն է»։ Այսպես է ասում Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանում 20 ընտանիք կան, որտեղ յուրաքանչյուր երեխային ոչ պակաս, քան 2.3 մլրդ դոլար է բաժին հասնում»։ Սա էլ Forbes ամսագրի պնդումն է։

Թե որքան «պետքական» ընտանիք կա Հայաստանում, չգիտենք, այդ պատճառով էլ ոչինչ չենք ասում։

Инаугурация избранной главы Забайкальского края Натальи Ждановой - Sputnik Արմենիա
Ռուս նահանգապետ․ հայերը աշխատասեր են ու իմաստուն

Որտեղի՞ց են հայտնվել այդ 20 ռուսական ընտանիքը` յուրաքանչյուր երջանիկ երեխային բաժին ընկնող այդքան ազդեցիկ կապիտալով։ Հաշվարկների տեխնոլոգիան պարզ է։ Պարզվել է` Forbes-ի ցանկը զարդարող 96 ռուս միլիարդատերերի միասնական ունեցվածքը կազմում է 386 մլրդ դոլար։ Այդ մեծահարուստները 274 երեխա ունեն, ինչից հետևում է, որ նրանցից յուրաքանչյուրին միջին հաշվարկով բաժին է հասնում 1 մլրդ 400 մլն (ու կրկին դոլար)։

Forbes-ն ավելի առաջ է անցնում. ամենահարուստ ընտանիքներից ամսագիրն առանձնացրել է 20 ամենահարուստին և հայտնել, որ այդ ընտանիքներում 47 երեխա են դաստիարակում, և նրանցից յուրաքանչյուր բաժին է հասնում ոչ պակաս քան 2.3 մլրդ դոլար։ Ավելի ազդեցիկ է։

Այս մեթոդաբանությունը որոշակի առանձնահատկություններ ունի. միլիարդատիրոջ ունեցվածքը գնահատելով և բաժանելով բոլոր երեխաներին` վարկանիշ կազմողները հաշվի չեն առել ամուսնական մասնաբաժինները, ինչպես նաև ցանկում ընդգրկվածներից ոմանց այն հայտարարությունները, որ չեն պատրաստվում մեծ գումարներ կտակել իրենց երեխաներին և կյանքի ընթացքում ձեռք բերած ամբողջ ունեցվածքը հանձնելու են բարեգործությանը։ Հաջողություն մաղթենք նրանց։

Предприниматель Артур Мхитарян - Sputnik Արմենիա
Հայերն Ուկրաինայի ոսկե հարյուրյակում. Մխիթարյանները հարուստ գործարարների ցանկում են

Երկար-բարակ այս նախաբանը արհամարհական մի արտահայտություն է ենթադրում. «Ո՞ւր էր, թե մենք էլ նրանց խնդիրներն ունենայինք…», բայց շտապելու կարիք չկա, և ոչ միայն այն պատճառով, որ միլիարդատերերն էլ են լալիս, այլ (առնվազն) երկու պատճառով։

Առաջինը` ունևոր հայերն աշխարհում գնալով շատանում են, և դա լավ է։ Պատճառ երկրորդ` գնալով ավելի են շատանում այն ունևոր հայերի թիվը, որոնք իրենց կապիտալը կիսում են հարազատ երկրի հետ, և դա արդեն ոչ միայն լավ է, այլև գերազանց։

Նման բան տարիներ առաջ ես իմ կաշվի վրա եմ զգացել, ինչը լացելու աստիճան ցնցող էր։ Ահա թե ինչ էր եղել։ Մոսկվայից տուն վերադառնալով` ես անմիջապես գնացի մոտակա խնայդրամարկղ, որպեսզի վճարեմ հոսանքի գումարը, բայց դրամապանակը գրպանիցս հանելու պահին հանկարծ լսեցի.

— Պետք չէ, ձեր փոխարեն արդեն վճարել են։

— Ո՞վ։

— Շառլ Ազնավուրը, — պատասխանեց աղջիկը։

Այսպես ես իմացա մեծանուն երգչի նախագծի մասին. առանց բացառության վճարել Երևանի բոլոր բնակիչների` մեկ ամսվա ընթացքում ծախսած էլեկտրաէներգիայի գումարները։ Երևանաբնակները, որոնք այդ տարիներին սառը բնակարաններում ցամաք հաց էին ուտում, հիմնականում էլեկտրական սալիկներով էին տաքանում, ինչը մեծ գումարներ արժեր, իսկ փող, ինչպես նաև սնունդ, քիչ կար։ Փարիզից Երևան ուղարկած օգնությունը հիշվեց ամբողջ կյանքում, և նաև այդ պատճառով է, որ Ազնավուրը մեզ համար ավելին է, քան մեծանուն երգիչ։ Շատ ավելին։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

Ազնավուրն, իհարկե, շատ հարուստ է, բայց շատ հարուստ է ոչ միայն Ազնավուրը։ Ու եթե Forbes-ը որոշեր հաշվել մեր օլիգարխների փողերը, դուրս բերեր եկամտի միասնական գումարը, բաժաներ այդ դժվարին տարիներին հասարակական տրանսպորտի ծառայություններից օգտվող երևանցիների քանակի վրա, որպեսզի վճարվեր մեկ ամսվա ուղեվարձը, միևնույնն է` այնքան շատ կմնար, որ հնարավոր կլիներ վճարել նաև երկու ամսվա դիմաց։

Իրականում ամեն ինչ այլ կերպ էր։ Այն ժամանակ, երբ մարդիկ երթուղայիններում կծկված էին տեղ հասնում, օլիգարխների երեխաները «Ֆերարիներով» էին շրջում` համարելով, որ ճիշտ ընտանիքներում հենց իրենք են ծնվել, իսկ մյուսները` սխալ ընտանիքներում։

Ես հասկանում եմ, որ մարդկանց ոչ միայն փողն է փչացնում, այլև դրա բացակայությունը։ Մինչդեռ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մարդիկ սպասում են մի բանի, բայց հաճախ այլ բան ստանում. հատուկ արդարության հասարակություն, որտեղ քծնող «ի՞նչ կցանկանայիք» բանաձևն ավելի հաճախ է գործում, քան ձիգ մեջքի օրենքը։

город Познань - Sputnik Արմենիա
Լեհաստանի հայերն առաջ ազնվականներին սուր էին մատակարարում, այսօր` քաբաբ

Եվ այդուամենայնիվ, հայ երեխաները մեծ մասամբ ծնվում էին և շարունակում են ծնվել ճիշտ ընտանիքներում, իսկ այն, որ հաճախ կարիերա են ստեղծում ոչ իրենց տանը, նրանց մեղքով չէ։ Դրա մեջ առանձնակի դժբախտություն էլ չկա, եթե երկրից հեռացածները հիշում են, հարգում և օգնում։

Վերադառնանք գլխավորին։ Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հաշվարկների համաձայն, որը Սկոլկովոյի բիզնես-դպրոցի բարեկեցության և մարդասիրության կառավարման կենտրոնում ուսումնասիրում էր ժառանգման հարցը, «100-ից 150 հազար ռուս ընտանիք ավելի քան 1 մլն դոլար ֆինանսական ակտիվներ ունեն և կազմում են երկրի բարեկեցության 25-35 տոկոսը»։

— Ժառանգությունը (ռուբլով, դրամով կամ դոլարով) փոխանցել չի նշանակում կտակ կազմել և հուսալ, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես գրված է այդ կտակում, — կարծում է Ռուբեն Վարդանյանը։ Փոխանցել, նշանակում է, մտածել, մեխանիզմներ ստեղծել, որպեսզի այդ փոխանցումն առավելագույնս անցավ անցնի։

Նույնն է նաև ավանդույթների առումով, այն ավանդույթների, որոնք կազմում են «պետքական» հայկական ընտանիքի հիմքը։ Մի պահ մտածենք` ինչպիսի՞ ընտանիքներում են ծնվել Մինասը, Պարույր Սևակը, Շավարշ Կարապետյանը, Հենրիխ Մխիթարյանը կամ նույն Շառլ Ազնավուրը։

Էլի ենք հիշում և շարունակում ենք մտածել…

Լրահոս
0