00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայաստանը զիջումներ չի ստանա ԵՄ-ից. բացահայտում ենք «գործընկերության մասին» միֆերը

© AFP 2024 / Koen BLANCKAERT / BELGAФлаг Евросоюза
Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞ւմ է ձեռնտու Մեծամորի ԱԷԿ-ի փակումը: Քաղաքական առումով կոռեկտ ձևակերպումների հետևում թաքնված է վերջնագրի տրոյական ձին, կարծում է Sputnik-ի սյունակագիր Վլադիմիր Լեպյոխինը:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխին, հատուկ Sputnik Արմենիայի համար

Երկու տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներից մեկի ընթացքում ես խոսեցի Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծում ՀՀ մասնակցության վերաբերյալ: Ինձ լսեցին, սակայն միջազգային հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները նշեցին, որ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները վերանայման ենթակա չեն: Հայաստանը հավատարիմ է և շարունակելու է հավատարիմ մնալ բազմավեկտոր քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ հայկական կողմը բազմաթիվ անգամ հավաստիացրել է, որ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումը չի խանգարի ԵԱՏՄ անդամակցությանը:

Витольд Ващиковский - Sputnik Արմենիա
Բաքվից` Երևան. ի՞նչ սպասել «լեհական մանևրումներից» Հայաստանում ԵՄ հովանու ներքո

Ահա այսպիսի համոզմունքով հայաստանյան վերնախավը շարունակեց հաղորդակցվել ԵՄ պաշտոնյաների հետ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում, և արդյունքում մոտեցան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը: Ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց, մինչև չնշվեց ստորագրման վերջնական ամսաթիվը` այս տարվա նոյեմբերի 24-ը:

Սակայն այժմ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ եվրոպական կողմի պահանջից հետո փաստաթղթի ստորագրումը կարող է հարցականի տակ դրվել:

Ո՞ւմ է ձեռնտու ԱԷԿ-ի փակումը

«Հաշվի առնելով նոր հզորությամբ ԱԷԿ-ի փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով» քաղաքական առումով կոռեկտ ձևակերպումների հետևում իրականում թաքնված է վերջնագրի տրոյական ձին:

Փաստորեն, եվրոպացի պաշտոնյաները հարվածեցին հայ-ռուսական հարաբերություններին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի և Ռուսաստանի ամենամեծ համատեղ տնտեսական նախագիծն է:

Այդ պայմանն այնքան անտրամաբանական է համաձայնագրի համատեքստում, որ բացի հայ-ռուսական համագործակցության բովանդակային կողմին հարված հասցնելու ձգտումից, այս պահանջի տակ այլ դրդապատճառներ չեն երևում:

Տարօրինակ է, որ ԵՄ-ն Հայաստանից չի պահանջել, օրինակ, հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից կամ, օրինակ, փակել բոլոր գազալցակայանները և ավտոմեքենան կենդանաքաշ տրանսպորտով փոխարինել: Այս ամենը բացարձակ անհեթեթ պայմանների շարքից է:

Հարց. Ինչո՞ւ համաձայնագրի տեքստում Հայաստանի կողմից Եվրամիությանն ուղղված որևէ պայման չկա: Դե, օրինակ, Եվրամիությունից պահանջեր դադարեցնել ամերիկյան թերթաքարային թանկարժեք գազ գնել, որը Եվրոպական միությանը զրկում է այլընտրանքային էներգիայի անցման հեռանկարից:

Այսինքն, Հայաստանին պարտավորեցնում են անցնել այլընտրանքային էներգիայի (իհարկե, իր հաշվին), իսկ Եվրամիության համար նման հեռանկար ինքը` ԵՄ-ն բացառում է:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը կորոշի ոչ թե ԵՄ–ն, այլ Հայաստանի տնտեսական շահը

Ահա այդպես եվրոպացի պաշտոնյաները ժամանակին, օրինակ, Ադրբեջանին և Թուրքմենստանին խոստացել էին շահագործման հանձնել «Նաբուկո» գազատարը: Գազի ոլորտում Ռուսաստանի հետ նշված երկրների համագործակցությունը խաթարելով, Եվրամիությունն իր բոլոր խոստումներին հակառակ, գումարներ չներգրավվեց Թուրքիայի միջով Բաքվից դեպի Եվրոպա գազատար կառուցելու համար:

Եվ ինչպես եվրոպացի պաշտոնյաները «քաշեցին» նույն Յանուկովիչին: Բոլոր նրանք, ովքեր 2014 թ. փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահի և ընդդիմության միջև համաձայնագրի երաշխավոր կանգնեցին, ոչ միայն պատասխան չտվեցին խաբեության համար, այլև եվրոպական մեծ քաղաքականության մեջ նրանք արդեն վաղուց չկան:

Ճիշտ նույն կերպ, կարծում եմ, կխաբեն և տասն անգամ կվաճառեն Հայաստանը, այն դեպքում, եթե նա իր ճակատագիրը կամ իր էներգետիկայի ճակատագիրը վստահի արևմտյան պաշտոնյաներին:

Անձամբ ես կասկած չունեմ, որ հայ-ռուսական ատոմակայանի փակման պահանջը միայն սկիզբն է: Հաջորդ քայլը լինելու է Գյումրիից ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահանջը:

Իսկ ի՞նչ է լինելու միասեռ ամուսնությունների հետ

Եվրամիության պաշտոնյաների` հայկական կողմին ներկայացված աներևակայելի պայմանները ստիպում են ավելի ուշադիր նայել ստորագրման համար առաջարկվող համաձայնագրի մյուս կետերին:

Փաստորեն, Հայաստանին ներքաշում են համաեվրոպական դիսկուրսների մեջ, որի հետևում Արևմուտքի շահերին Հայաստանի մշակութային, տնտեսական և այլ ենթակայության միտում կա: ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրում ես չեմ տեսնում մի կետ, որը ձևակերպած լիներ հայկական կողմը և բխեր հայկական ազգային շահերից: Նույնիսկ Ղարաբաղի ճակատագիրը կապվում է բացառապես եվրոպացի պաշտոնյաների և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ:

Այսինքն `ՀԱՊԿ-ը հաշվի չի առնվում, ինչպես և Ռուսաստանը, որն այսօրվա դրությամբ միջազգային իրավունքի միակ սուբյեկտն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն:

Акция протеста против домашнего насилия - Sputnik Արմենիա
Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում

Մինչդեռ, ինչո՞ւ հայկական կողմը չպետք է ձևակերպի իր հակափաստարկը կամ գոնե հայ հասարակության կարևորագույն արժեքներից մեկը `ավանդական ընտանիքի անձեռնմխելիության իր տեսլականը: Փոխանակի, պատկերավոր ասած, Մեծամորի ԱԷԿ-ը միասեռ ամուսնության հետ. դուք մի դիպչեք մեր էներգետիկային, իսկ մենք ձեռք չենք տա ձեր գենդերներին: Բայց ո՛չ, համաձայնագրի տեքստն այնպես է կազմված, որ մարդու իրավունքներն ու ազատությունը հարգելու անհրաժեշտության ձևակերպման տակ հստակ երևում է Եվրոպական Միության գենդերային (և ոչ միայն) սոցիալական և մշակութային ավերիչ քաղաքականության շարունակությունը Հայաստանի տարածքում:

Վաղուց արդեն ապացուցված է, որ Արևմուտքը երբեք գործընկեր չի եղել ոչ արևմտյան երկրների համար, այլ եղել է միայն էքսպանսիայի կողմնակից: Թե՞ հայկական կողմը կարծում է, որ Եվրոպան բացառություն կանի Հայաստանի պարագայում:

ԵՄ-ն գործընկեր չէ

Հասկանալի է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի իրավունքն է: Ես այս պարագայում պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում որպես քաղաքական փորձագետ, որը երկար ժամանակ զբաղվում է ռուս-եվրոպական համագործակցության հարցերով: Եվ հիմնական հարցն ինձ համար այն է, թե հայկական կողմը կոնկրետ ինչ է ցանկանում ստանալ ԵՄ-ի հետ համաձայնագրից: Դե, բացի, իհարկե, պաշտոնյաների համար այսպես կոչված «վիզայի պարզեցման» խոստումներից: Ներդրումնե՞ր: Դրանք համաձայնագիրը ստորագրելուց հետո չեն ավելանա: Եվրոպական պաշտոնյաների հարգա՞նք: Սա էլ չի գործի. նրանք, ինչպես տեսնում ենք, չեն հարգում այն պետությունների ներկայացուցիչներին, որոնք չեն պատկանում իրենց պատկերացրած «քաղաքակիրթ» աշխարհին:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
ԵՄ-ն նոր «ցուրտ ու մութ» տարիներ է խոստանում Հայաստանին. փորձագետներ

Սակայն Հայաստանը եվրոպական ծայրամաս վերածելու գործընթացն արդեն մեկնարկել է: Համաձայնագիրը ենթադրում է Մաքսային ենթակոմիտեի, Գործընկերության խորհրդի, Խորհրդարանական համագործակցության կոմիտեի, Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և այլ կառույցների համատեղ ստեղծում, որոնց նպատակն է ինքնիշխան Հայաստանը վերափոխել Եվրամիության գավառական ծայրամասի:

Ուրբաթ Երևան է ժամանել Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, որը մտադիր է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչ ո՞ր բան է առաջարկելու:

Ճիշտ նույնկերպ Ուկրաինայի փլուզման նախօրեին հատուկ առաջադրանքներով կիևյան կանոնավոր այցեր էր իրականացնում Լեհաստանի այն ժամանակվա արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

 

Լրահոս
0