00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը կորոշի ոչ թե ԵՄ–ն, այլ Հայաստանի տնտեսական շահը

Բաժանորդագրվել
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է` Մեծամորի ատոմակայանի ճակատագրի ու նոր ատոմակայանի կառուցման հարցում քաղաքական ճնշումներ չկան, ու բոլոր որոշումները կայացվելու են` ի շահ Հայաստանի տնտեսության։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանը պլանավորում է էներգետիկ բնագավառի զարգացումը` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից։ Այս հարցում ո՛չ ԵՄ համաձայնագիրը, ո՛չ էլ քաղաքական այլ հոսանքներ ազդեցություն չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Մեր նպատակները քաղաքական որևէ ազդեցության ենթակա չեն, այլ պայմանավորված են էներգակիրների շուկայում առկա իրավիճակով, ժամանակակից տեխնոլոգիաներով, գներով ու մեր սպառողներով»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ։

«Պատկերացրեք մի պահ, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան ավելի թանկ կլինի սպառողների համար։ Ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք, անշուշտ ժամանակակից տեխնոլոգիաների»,- ասաց նախարարը։

Նա հայտնեց, որ Հայաստանում օգտագործվում է բարդ մաթեմատիկական մոդել, որն աշխարհում ամենուր ընդունված է որպես լավագույնը։ Այդ կանխատեսումների հիման վրա հասկանում են` որ ճանապարհն է արդյունավետ ՀՀ քաղաքացիների համար։

Дональд Туск - Sputnik Արմենիա
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի՞. փորձագետներ

«Հնարավո՞ր է նոր տեխնոլոգիա առաջանա, որի հիմքում ոչ թե հարստացված ուրանն է, այլ հում ուրանը։ Կախված հում ուրանի հանքի շուկայական գներից և նոր տեխնոլոգիայի գնից` մենք կարող ենք վերանայել մեր մոտեցումն ու ասել, որ գնում ենք ոչ թե այս, այլ մեկ այլ ատոմակայանի ճանապարհով։ Այսինքն` հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։ Իսկ հնարավո՞ր է, որ արևային էներգիայի հետ կապված վերջին տարիների էական արժեզրկումը բերի նրան, որ գուցե ճիշտ կլինի կառուցել ատոմային էներգակայան, իսկ որպես ռեզերվային` ունենալ ջերմակայաններ։ Դա էլ կախված կլինի գազի գնից»,-ասաց Հարությունյանը։

Նա հաստատեց, որ ատոմակայանը տալիս է էժան էլեկտաէներգիա, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, բայց այլ է իրավիճակը, երբ կառուցվում է նորը։

«Հենց որ սկսում եք հաշվարկել նոր ատոմակայանի համար արվող ներդրումները, դուք ունենում եք բացարձակապես այլ պատկեր։ Այն ամենևին էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը»,-ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ մեր երկիրն էներգետիկ անկախություն կունենար, եթե Հայաստանում լիներ հարստացված ուրանի հումքի արտադրություն։

Вилен Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Ատոմակայանի փակումը կթուլացնի Հայաստանի դիրքերը»

Մեծամորի ատոմակայանի փակման առաջարկն ընդգրկված է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ համաձայնագրում, որի տեքստը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ–ի կայքում։

Արևելյան գործընկերության ծրագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարը: Նախատեսվում էր, որ 2013 թ. նոյեմբերին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Երևանը կստորագրի ասոցացման և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թ. հունվարին:

Եվրամիության խորհուրդը 2015 թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ պայմանագրի վերաբերյալ, որը փոխարինելու է ԵՄ-ի և հանրապետության միջև գործընկերության և համագործակցության մասին ընթացիկ համաձայնագրին: Հայաստանը հույս ունի, որ փաստաթուղթը կստորագրվի Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
Լրահոս
0