00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն նոր «ցուրտ ու մութ» տարիներ է խոստանում Հայաստանին. փորձագետներ

Բաժանորդագրվել
ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագծի հրապարակումից հետո Հայաստանում դարձյալ կրքերը թեժացել են: Բանն այն է, որ համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է Մեծամորի ատոմակայանի փակմանը: Հայաստանցի փորձագետներն անհանգստացած են. ՙցուրտ ու մութ՚ տարիները կվերադառնան:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ԵՄ-ն՝ համագործակցության դիմաց Հայաստանից պահանջում է փակել ատոմակայանը: Հայաստանցի փորձագետների դիտարկմամբ՝ այս պահանջի տակ թաքնված է Հայաստանի դիրքերը թուլացնելու միտում: Տնտեսական տեսանկյունից Հայաստանը կհայտնվի նոր էներգետիկ ճգնաժամի առաջ:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից

Այլ քաղաքական տնտեսական համակարգերին Հայաստանի անդամակցումը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ լի է վտանգներով: «Դա միտված է թուլացնել Հայաստանի անվտանգությունը և դիրքերը տարածաշրջանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ վստահեցնելով, որ մեր երկրի անվտանգ ապագան ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում բացառապես ՀԱՊԿ և ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում է:

«Երբ մենք մտանք ԵԱՏՄ, Ռուսաստանն իր վրա վերցրեց ատոմակայանի աշխատանքը 10 տարով երկարաձգելու պարտավորություն,- հիշեցնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը,- վերադառնամ հետ և ասեմ՝ եղել է ժամանակ՝ 2006թ-ին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք հայտարարվեց մրցույթ, որպեսզի գան Հայաստանում ատոմակայան կառուցեն՝ կլինի Ֆրանսիան, ԱՄՆ-ը, կամ մեկ այլ երկիր: Ոչ ոք չեկավ»:

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ եթե Ռուսաստանն իր վրա չվերցներ Հայաստանի ատոմակայանի աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը, դրա գործարկման ժամանակը 2016թ-ին կավարտվեր, և Հայաստանը ստիպված կլիներ վերապրել իր նորագույն պատմության երկրորդ «ցուրտ ու մութ» տարիները:

© Sputnik / Asatur YesayantsՎաղարշակ Հարությունյան
Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյան

«Եթե չլինի Ռուսաստանը, մենք կկրոցնենք ատոմակայանը»,- կարծում է նախկին նախարարը:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված ՀՀ- ԵՄ համաձայնագրի թարգմանված տարբերակում, ՀԱԷԿ-ին վերաբերող հատվածում ասված է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործումը դադարեցնելով հանդերձ՝ պետք է քայլեր ձեռնարկի դրա արտադրական հզորությունները այլ հզորություններով փոխարինելու ուղղությամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ այլընտրսանքային էներգետիկ աղբյուրներով ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համարժեք հզորությունների հնարավորություն Հայաստանն այսօր չունի:

«Նմանատիպ էներգիայի աղբյուր ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսության մեջ՝ լինի արևային, կինետիկ, քամու էներգիայի ստացման միջոցով, այսօր դեռևս ստեղծելն անհնար է»,- ասում է Վիլեն Խաչատրյանը՝ եզրակացնելով, որ ատոմակայանի փակման պայմանը նպատակ ունի թուլացնել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

© Sputnik / Arpi BeglaryanՎիլեն Խաչատրյան
Вилен Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետը չի բացառում նաև, որ դրա հետևանքով մեր երկիրը դարձյալ կհայտնվի էներգետիկ ճգնաժամի ճիրաններում, քանի որ առանց ատոմային էներգիայի ներկայիս ծավալի, Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է բացասական հաշվեկշիռ գրանցվել:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը գնահատվում է 5 մլրդ դոլար, ինչը Հայաստանի համար այս պահին անհաղթահարելի ծախս է:

Հիշեցնենք, ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նախանշված է ս.թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կայանալիք ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում:

Համաձայնագրի ստորագրումից հետո այն իրավական ուժ կստանա միայն Հայաստանի և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացվելուց հետո:

 

 

Լրահոս
0