00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում

© AFP 2024 / ATTILA KISBENEDEKАкция протеста против домашнего насилия
Акция протеста против домашнего насилия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ սպառնալիքներ են թաքնված «Ընտանեկան բռնության մասին» օրենքում։ Իր մտորումներն է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման շուրջ քննարկումները թեժ են, երբեմն փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով լի, ինչը, թերևս, կարելի է նորմալ համարել` հաշվի առնելով վիճաբանության մշակույթի մակարդակը և այն, թե հասարակության տարբեր շերտերն ինչ փաստարկների են տիրապետում: Բայց եթե փորձես սառը գլխով դատել, ապա հասկանալի է դառնում, որ այս կատաղի պայքարը մի գրոշ էլ չարժի: Մեծ հաշվով, վիճելու թեմա էլ չկա:

Առանձնապես անհանգստացողներին միանգամից ասեմ` հեռու եմ այն մտքից, որ այս խնդիրը մեզ որևէ մեկն է «նետել», լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, մասոնները, Նիբիրուի եկվորները, թե Զատկի կղզու կուռքերի հոգիները: Բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում ազատվել մեկ այլ մտքից. եթե ինչ-որ մեկը «նետել» է, ապա ո՞վ է այդ մեկը, եթե ոչ հայրենի իշխանությունը:

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Սրանք մեր արժեքները չեն, կամ ինչու հայերը պետք է ստիպված լինեն պայքարել իրենց երեխաների համար

Իրականում ընտանեկան բռնության խնդիր կա, և դա կենսական հարց է, բայց օրենսդրության հետ խնդիրներ չկան: Ընտանեկան բռնությունը տարբեր կերպ է դրսևորվում, բայց վիճաբանողների 99% —ը կենտրոնանում է կանանց նկատմամբ բռնության վրա: Բայց չէ՞ որ կանանցից բացի, այդ հարցը վերաբերում է նաև երեխաներին, տարեցներին և նույնիսկ, պատկերացնեք, տղամարդկանց:

Երեխաների համար կա այն, ինչ կոչվում է «uvenalka». սա իսկապես վտանգավոր է, քանի որ կոռուպցիայի, շանտաժի և երեխաների թրաֆիկինգի անվերջ հնարավորություններ է ստեղծում: Դրա հետ կարելի է համաձայնել կամ ոչ, փաստարկները «uvenalka»-ի դեմ տրվել են երեկ, և կրկնելն իմաստ չունի: Ուզում եմ միայն մի բան ասել` այսօր, երբ պետական ցանկացած մարմին, որն աշխատում է հիմնականում սեփական բարեկեցության համար, «yuvenalka»-ն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ: Հատկապես, եթե իսկապես «բոնուսներ» նախատեսվեն «անբարենպաստ» ընտանիքից «փրկված» յուրաքանչյուր երեխայի համար:

Այս նույն «uvenalka»-ի մասին խոսել են և դեռ շատ կխոսեն, այդ պատճառով էլ թույլ կտամ ինձ վերադառնալ «ընտանեկան բռնության» թեմային: Կրկնեմ ` դրանից, իհարկե, հիմնականում տուժում են կանայք, բայց չմոռանանք նաև տղամարդկանց ու տարեցների մասին:

Այսպիսով, ակամա սկսում ես մտածել, որ բուռն քննարկումները ձեռնտու են իշխանություններին, քանի որ շեղում են հասարակությանը ինչ-որ շատ ավելի կարևոր բաներից, որոնք տեղի են ունենում կամ որոշվում են այս օրերի ընթացքում: Ինչի՞ց, ես չգիտեմ, գուցե այդ կասկածներն անհիմն են: Բայց, եթե նման ցանկություն իսկապես կա, միևնույն է` մեր ուշադրությունը չի շեղվում հին տաճարի դիմաց նկարված անճաշակ ծիտիկներից ու նույն տաճարի տարածքում կազմակերպված քեֆերից:

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ. նախարարը պաշտպանում է օրենքը

Փորձեմ բացատրել. ընտանեկան բռնության մասին առանձին օրենք ընդունելու անհրաժեշտություն հավանաբար չկա, և դրան սատարող մարդկանց փաստարկները համոզիչ չեն: Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն տականքները, որոնք ծեծի են ենթարկում և բարոյապես նվաստացնում են կանանց և ծերերին, հաճախ խուսափում են պատասխանատվությունից կամ ծիծաղելի տուգանքներ են վճարում, իսկ հետո, նույնիսկ այդպիսի անմիտ տուգանքից զայրացած, երկակի զայրույթով վրա են հասնում նրանց վրա, ովքեր համարձակվել են բողոքել: Ոստիկանությունը հաճախ նման գործերին ընթացք չի տալիս` համարելով, որ դրանք «ներընտանեկան հարցեր» են: Փաստարկները դեռ շատ են, և նորմալը մարդը չի կարող չհամաձայնել դրանց հետ:

Բայց այն անասունը, որն իր ընտանիքի անդամներին և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես ջախջախում է, օրենքներ չի կարդում և չի վախենում նորերից: Հոգեբաններն ավելի պրոֆեսիոնալ ձևակերպումներ կտան, բայց, ըստ երևույթին, այդպիսի մարդիկ իրենց տեսակետն ունեն աշխարհի հանդեպ, որտեղ միայն իրենց համոզմունքների և բարքերի համար տեղ կա, և օրենքները նրանց համար չեն: Ընդունիր թեկուզ 150 օրենք, անասունը անասուն էլ կմնա:

Ընդունեք առնվազն մեկուկես հազար օրենք, եթե դրանց կատարմանը բոյկոտելու տեղ կա, դրանք կբոյկոտվեն և կշարունակեն բռնությունները դիտարկել որպես «ընտանեկան գզվռտոցներ», ասել է թե կյանքում ամեն ինչ էլ լինում է, կպարզեն ինքնուրույն: Եվ այս իրավիճակը ոչ մի նոր օրենք չի լուծի, մինչև հասարակության արժեքների վերագնահատում չլինի, և դա հնարավոր չէ անել արհեստականորեն, կարճ ժամանակում. այդ գործընթացն օրենքներով չի կարգավորվում: 

Եվ ի՞նչ, ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, և չդատե՞նք անկառավարելի անասունին: Իհարկե ոչ, դատել պետք է ու որքան խիստ, այդքան լավ, բայց դրա համար նոր օրենք ընդունելը պարտադիր չէ: Գրեթե ամեն ինչ կառավարվում է արդեն գոյություն ունեցող քրեական օրենսգրքով, իսկ այն, ինչ դեռ չի կառավարվում, կարելի է անել ՔՕ լրացումներով: Անհրաժեշտ է վերանայել մի շարք պատիժներ որոշ հանցագործությունների համար, օրինակ, մի սրիկա, բռնի ուժով կնոջը տանը պահելով և թույլ չտալով նրան դիմել ամուսնալուծության, չպետք է ծիծաղելի տուգանք վճարի, այլ շատ ավելի զգալի գումար տա և ի լրումն դրան ստանա զգալի ժամանակահատվածով պատիժ:

Демонстранты в районе захваченного здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին

Ի վերջո, Քրեական օրենսգիրքը ծեծի համար, մարդուն բռնի տեղաշարժվելու ազատությունից զրկելու համար արդեն հոդվածներ ունի, և եթե ինչ-որ բան բաց է մնացել, թող իրավաբանները նստեն և լրացնեն օրենքների գիրքը: Լրացնեն հոդվածները, գրեն նորերը, խստացնեն պատիժները, խստորեն հետևեն օրենքի տարրի կատարմանը և, ամենակարևորը, օրենքի ոգուն… Երևի ոչ մի նորմալ մարդ` նորմալ հոգեբանությամբ, դեմ չի լինի:

Չնայած ֆիզիկական բռնությունը սահմանելն ու օրենսգրքում գրելը դժվար բան չէ, բայց հոգեբանականի դեպքում անսահման բարդ է. որտե՞ղ է այդ` շատ դեպքերում անհասկանալի սահմանը, որ բաժանում է սովորական ընտանեկան վեճը կամ երեխայի արդար պատիժը բռնության դրսևորումից: Եվ այստեղ բացվում է օրենքի կամայական մեկնաբանման, չարաշահումների, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի համար անառարկելի դաշտը:

Նոր օրենքի ընդունմամբ պետք է ստեղծվեն նոր կառույցներ, որոնք կկարգավորեն օրենքների իրականացումը և կձգտվեն դրանք իրականացնել: Անշուշտ, դա նոր «գրասենյակներ» կստեղծի, որտեղ կհայտնվեն բոլոր կոռուպցիոն պայմանները: Ուրեմն, ավելի լավ չէ հեռանալ նախկին վերահսկիչ կազմակերպություններից, նույն ուժերով, անհրաժեշտության դեպքում դրանք համալրելով նոր պրոֆեսիոնալ կադրերով: Իհարկե, կոռուպցիայի, չարաշահումների, շանտաժի հիմքերը չեն վերանա, բայց դա կկատարվի արդեն իսկ կայացած ազդեցության իրավունքով և կառուցվածք ունեցող մարմինների շրջանակում, այլ ոչ թե հարկատուի հաշվին կստեղծվեն նոր միավորներ:

Իհարկե, իշխանությունները հրաշալի հասկանում են այս ամենը և շատ ավելին, ինչի մասին այստեղ նշված չէր: Այդ պատճառով էլ թվում է, որ հրահրած քննարկումները, էլեկտրոնային «կողմ» և «դեմ» քվեարկություններն անհրաժեշտ են, որ ինչ-որ բան գաղտնի արվի, հանրային բանավեճերի քողի տակ: Կապրենք, կտեսնենք` այդպես է, թե ոչ:

Պարզ է մի բան` ընթացիկ տրամադրությունների և հասարակության բարոյական կատեգորիաների առկայության դեպքում նման առանձին օրենքի ընդունումը կլինի նոր սնուցման լեգիտիմացում: Երբ անձը պատժվում է այն հանցագործության համար, որը չի կատարել, միշտ էլ սարսափելի է, մարդու կոտրված ճակատագիր է, ավելի հաճախ՝ մի քանի մարդու: Եթե ընտանեկան բռնության մասին օրենքը սկսի գործել, ամենայն հավանականությամբ կլինեն կեղծված դեպքեր, ոտնձգություններ, կաշառակերություն, կլինեն ֆիզիկական դիմադրության դեպքեր: Նորարարությունների վնասը կգերազանցի օգուտը, և դրանից կտուժեն տասնյակ և հարյուրավոր ճակատագրեր:

Հավանաբար, առաջին հերթին անհրաժեշտ է զբաղվել հանրային գիտակցության բարելավմամբ, որպեսզի նա յուրացնի այս անսովոր սնունդը: Միևնույն ժամանակ, հիմա կարելի է զբաղվել առկա օրենքների բարելավմամբ` ստիպելով վերահսկող մարմիններին կատարել դրանք:

Լրահոս
0