ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիության հետ գործակցությունը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, այսօր Երևանում ասաց եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը կխորացնի երկկողմանի հարաբերությունները։
«Դա առաջին նմանատիպ համաձայնագիրն է Արևելյան գործընկերության տարածքում։ Հայաստանը հաստատում է ԵՄ–ի հետ իր գործակցության գերակայությունները։ Նա առաջինն է, ու մենք հետաքրքրված ենք՝ տեսնելու պայմանագրի գործնական իրականացումը։ Դա կարող է ապագա պայմանագրերի համար օրինակ ծառայել»,– ասաց Խանը։
Նա նշեց, որ այդ բեկումնային փաստաթուղթը ցույց կտա, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ և, միաժամանակ, համապարփակ ու ընդլայնված համագործակցություն հաստատել ԵՄ–ի հետ։
«Այդ համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, եթե նրանք ցանկանան»,– ասաց Խանը։
Եվրակոմիասրը նշեց, որ նոր համաձայնագրով ԵՄ–ն կօգնի Հայաստանին տարբեր ոլորտներում մի շարք բարեփոխումներ անցկացնել։