00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է չեխական հրետանին Ադրբեջան ընկել․ Բաքուն նոր մատակարար ունի՞

© SputnikРеактивные системы залпового огня RM-70
Реактивные системы залпового огня RM-70 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետքերը տանում են դեպի վերջերս տեղի ունեցած աղմկոտ իրադարձություններ, որոնք կապված էին ադրբեջանական «Մետաքսե ճանապարհ» ընկերության զենքի մատակարարման հետ։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Լայնածավալ վարժանքներին Ադրբեջանը ցուցադրեց չեխական հրետանային սարքավորումներ ու հրթիռային համակարգեր, որոնք Բաքու էին մատակարարվել, ամենայն հավանականությամբ, Իսրայելի միջոցով, Sputnik Արմենիային ասաց «Ռազմինֆո» ռազմատեղեկատվական կայքի վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ «Ռազմինֆոն» հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին մեկնարկած լայնածավալ վարժանքների ժամանակ Ադրբեջանը 152 մմ Dana հրանոթներ ու RM-70 համազարկային հրթիռային համակարգեր է ցուցադրել։ Երկու մոդելն էլ Չեխիայում են արտադրվում։

«Շատ հավանական է, որ այդ զինամթերքը Ադրբեջան է ընկել Իսրայելի միջոցով։ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատնից ստացած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այդպիսի գործարք տեղի է ունեցել։ РСЗО RM-70/85-ն նշված է այնտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ բուլղարացի լրագրող Դիլանա Գայտանջիևայի մոտ փաստաթղթեր էին հայտնվել, որոնք ավելի ուշ տպագրվել էին «Տրուդ» թերթում։ Այդ փաստաթղթերը վկայում են, որ «Մետաքսե ճանապարհ» ադրբեջանական ավիաընկերությունը դիվանագիտական անձեռնմխելիության շղարշի տակ Բուլղարիայից ու Արևելյան Եվրոպայից աշխարհով մեկ ահաբեկչական կազմակերպություններին զենք է մատակարարում, այդ թվում` «Իսլամական պետությանը» (արգելված է որոշ երկրներում — խմբ.)։

Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Գեներալ Տեր-Գրիգորյանց. ՆԱՏՕ-ին հակազդելու համար նրա մասին ամեն ինչ է պետք իմանալ

Հովհաննիսյանի խոսքով՝ փաստաթղթերը պնդում եմ, որ զենքը սկզբից Իսրայել է ուղարկվել, հետո նոր Ադրբեջան, բայց դեռ անհասկանալի է՝ ինչ դեր է կատարել այստեղ Իսրայելը։

«Անհասկանալի է՝ արդյո՞ք Իսրայելը միայն շրջանցիկ ուղի կամ միջնորդ է եղել։ Գնորդների ցուցակում, համենայնդեպս, միայն իսրայելական ընկերություններ էին։ Կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, սկզբում իսրայելական կողմն էր առքն իրականացնում, որից հետո ապրանքն ուղարկում էին Բաքու, բայց չի կարելի 100% պնդել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 1992 թվականին ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրոպայի Խորհրդի անդամներին՝ զենք չմատակարարել արցախյան հակամարտության գոտի, սակայն ամեն պետություն ինքն է որոշում՝ անել դա թե ոչ։

Մյուս կողմից՝ Չեխիան ԵՄ, Եվրոպայի Խորհրդի անդամ է, կապ ունի Մինսկի խմբի հետ, իսկ դա կարող է երկրի վրա բացասական ազդեցություն ունենալ, սակայն չկա որևէ պաշտոնական իրավական նորմա, որն արգելում է Պրահային զենք մատակարարել Երևան կամ Բաքու։ 

Եթե նույնիսկ Չեխիան զենք է մատակարարել այլ երկրի, որն, իր հերթին, մատակարարել է այն Ադրբեջանին, ապա վերավաճառման փաստը հայտնի էր։

ИГ создало подразделение для разработки химического оружия - Sputnik Արմենիա
«Բաքվի տրանզիտի» օպերացիայի հետքերը. քիմիական զենքը հիմա էլ Հալեպո՞ւմ է

«Գերմանիայի դեպքում, երրորդ կողմն, անպայման, պետք է թույլտվություն ստանա ԳԴՀ-ից գնած զենքի վաճառքի համար։ Չգիտեմ՝ Չեխիայում ինչպես է, բայց կարծում եմ, որ նույն մեխանիզմը գոյություն ունի, ու նրանք պետք է հետևեն, որ զենքը չհայտնվի, ենթադրենք, «թշնամու» ձեռքում»- ասաց Հովհաննիսյանը։

Այսպիսով, նույնիսկ եթե զենքն Իսրայելով է գնացել, ապա փորձագետի խոսքով, Չեխիան իր դերն է կատարել՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինելով մատակարարման հետ։

Բացի այդ, Բաքվի ստացած զենքի երկու տեսակից մեկի նորացումն իրականացվել է միայն 2016 թվականի աշնանը, իսկ 2017 թվականի հունվարին այդպիսի նմուշ երևանցել է Ադրբեջանի ԶՈՒ-ում։

«Այսինք՝ սա հին տեխնիկա չէ, որը Ադրբեջանին երկրներից մեկն է վերավաճառել։ Չեխիան իր դերն է կատարել։Որոշակի ճշտումներից հետո այդ հարցն արժե բարձրացնել ԵՄ-ում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը գնահատեց նաև սպառազինության արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ ժամանակակից զենքի մեծ մասն արտադրված է 70-80 թվականներին, որից հետո նորացված է։

Военнослужащий специального отряда с гранатометом - Sputnik Արմենիա
Բուլղարացի լրագրողին գործից հեռացրել են Բաքվի` ահաբեկիչներին զենք մատակարարելու սկանդալի պատճառով

Sputnik Արմենիան դիմել է Հայաստանում Չեխիայի դեսպանատուն՝ իմանալու, թե արդյո՞ք չեխական իշխանությունները գիտեն այդ մատակարարումների մասին։

«Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը չունի տեղեկություն Ադրբեջանին չեխական զենքի ենթադրական մատակարարման մասին։ Չեխիայի Հանրապետությունը, ինչպես բազմիցս նշվել է բոլոր մակարդակներով, արցախյան հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է ու լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։

Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, «Սպառազինության փորձագետ» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ենթադրեց, որ խոսքն, ամեն դեպքում, ուղղիղ մատակարարման մասին է։

«Կարծում եմ՝ դա ուղիղ մատակարարում է, այլ ոչ թե վերավաճառք։ Մատակարարումների իրականացման որոշ խորամանկություններ կան։ ԵՄ-ի շրջանակում կան երկրների համար պարտադիր կանոններ, իսկ կան նաև խորհրդի կարգով»,- ասաց Պուշովը։

Նրա խոսքով՝ այնպիսի «պատասխանատու» երկրները, ինչպիսին է, օրինակ, Գերմանիան, որպես ուղիղ արգելք են ընկալում նույնիսկ խորհուրդները, իսկ կան պետություններ, որոնք նման բաներին ավելի ազատ են նայում։

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ցինկեր. Իսրայելը Հայաստանին առաջարկել էր զենք գնել

Փորձագետը նշեց, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատունը կարող է չիմանալ մատակարարումների իրականացման մասին․ ո՞վ պետք է նրանց ասի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին չեխական զենքի մատակարարումը երրորդ կողմի միջնորդությամբ, ապա Պուխոյի խոսքով՝ պաշտոնական Պրահան, միևնույնն է, պետք է դրա մասին իմանա։

Հենց ինքը՝ զենքը, փորձագետի խոսքով, ընդհանուր առմամբ վատը չէ, թեև ավելի հետաքրքիր նմուշներ կան, բայց Ադրբեջանին դժվար է մի շարք երկրներից ժամանակակից զենք վերցնել հակամարտության գոտի զենք մատակարարելու արգելքի պատճառով։

Լրահոս
0