00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ Տեր-Գրիգորյանց. ՆԱՏՕ-ին հակազդելու համար նրա մասին ամեն ինչ է պետք իմանալ

© SputnikНорат Тер-Григорянц
Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Աֆղանստանի պատերազմի մասնակից և ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին հայ զինվորականների մասնակցությունը կարևոր է երկրի անվտանգությունն ամրապնդելու համար:

Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ռազմական ու քաղաքական գործիչը նշել է, որ ինքն է եղել հայ սպաների՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանում ուսուցման նախաձեռնողը: Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն:

— Երբ Ղարաբաղյան պատերազմի թեժ պահին ինձ հրավիրեցին ստեղծելու հայկական ԶՈՒ-ն, ստիպված եղա բախվելու Ադրբեջանում թուրք ռազմական խորհրդատուների ներկայությանը: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի էմիսարներին: Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն խորհրդային մարտավարություն և օպերատիվ արվեստն էր կիրառում, այլև ՆԱՏՕ-ի չափորոշիչները:

Հայկական բանակի ստեղծման հայեցակարգի մշակման ժամանակ ես հաշվի առա այդ հանգամանքն ու հատուկ ուշադրություն դարձրի կադրերի ուսուցմանը: Հիմնական խնդիրներից մեկը դարձավ թշնամու մարտավարության ուսումնասիրությունը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Հայաստանի պոտենցիալ հակառակորդն է, իսկ Ադրբեջանը` փաստացի: Բաքուն սկսեց զարգացնել իր ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն, այդ իսկ պատճառով մեր սպայական կազմը պետք է իմանար մարտական գործողությունները տանելու վերաբերյալ որոշումներ կայացնելու նրանց մեխանիզմները:

Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա
Հայաստանի դերը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner զորավարժություններում

-Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

— 1994 թվականին ինձ Բրյուսել հրավիրեցին ՆԱՏՕ-ի միջոցառմանը հանդես գալու պատերազմի մարդասիրական իրավունքի վերաբերյալ իմ զեկույցով: Այնտեղ ես ծանոթացա Հունաստանի ԶՈՒ հրամանատարի հետ, և մենք պայմանավորվեցինք, որ մեր սպաները Հունաստանի ռազմական ակադեմիայի ունկնդիրներ կդառնան: Շուտով հունական կողմի հետ համապատասխան փաստաթուղթ ստորագրվեց: Երևանում սպաների համար մենք հատուկ կուրսեր ստեղծեցինք, որպեսզի նրանց նախապատրաստենք արտերկրում ուսուցում անցնելուն: Նրանց վերադարձից հետո մենք ռազմագիտական գիտաժողովներ էինք անցկացնում` համալրելու հրամանատարական կազմի գիտելիքները: Միաժամանակ, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ուսումնական հաստատություններում մեր կադրերին նախապատրաստելու վերաբերյալ:

- Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական շրջաններում ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ նման համագործակցությանը:

— Ռուսաստանը չէր ղեկավարում մեզ: Հայաստանը գործում էր սեփական անվտանգության շահերից ելնելով: Ավելի ուշ ամերիկացիները ողջ հետխորհրդային տարածքի համար առաջարկեցին «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագիրը: Հայաստանն ընդգրկվեց այդ ծրագրում և մասնակցեց միջազգային առաքելություններին: Ես ընթերցել եմ ռուսական մամուլում վերջերս հայտնված հրապարակումները, որտեղ բողոք էր հնչում կապված ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին ու գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Ինձ թվում է, որ դրանք պոպուլիստական ելույթներ են:

Специальный представитель генерального секретаря НАТО по странам Южного Кавказа и Центральной Азии Джеймс Аппатурай - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

- Ինչո՞ւ:

— Շատ պարզ պատճառով: Ինչքան ավելի շատ սպաներ մասնակցեն տարբեր զորավարժությունների ու միջոցառումների, այնքան ավելի լավ նրանց համար: Չէ՞ որ դա գիտելիք է: Ինչո՞ւ են մարդիկ անգլերեն ուսումնասիրում, գերմաներեն սովորում, մշակույթին ծանոթանում, այլ ժողովուրդների պատմությունն ուսումնասիրում: Գիտելիքների հարստացման համար: Այդ հոդվածներն ագրեսիվ բլոկի մասն են: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել համապատասխան փաստաթղթի ստորագրման գործում: Բոլոր այդ տհաճ խոսակցությունները՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի մասին, սկսվեցին Ադրբեջանին հարձակողական սպառազինության մեծ խմբաքանակ վաճառելու ֆոնին: Այդ թվում՝ ծանր հրանետային, համազարկային ռեակտիվ և հրթիռային համակարգեր, ուղղաթիռներ, տանկեր: Սա հայ հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացրեց:

- Երբ Աֆղանստանում էիք գործում, ուսումնասիրու՞մ էիք արդյոք տեղի սովորույթները, այդ տարածքում ընթացող գաղութային պատերազմների պատմությունը:

— Դրա վերաբերյալ գիտելիքների մեծ պաշարի շնորհիվ էի կարողանում ամեն օր գործընկերներիս կարևոր տեղեկություններ տալ: Ժամանակակից արմատական, ծայրահեղական խմբավորումները սկիզբ են առել Աֆղանստանի պատերազմի ժամանակ: Այնտեղ գործում էին խմբավորումներ, որոնք կառավարվում էին Չինաստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, ամերիկացիների և իրանցիների կողմից: Ամեն մեկն իր մարտավարությունն ուներ, և մեզ բավականին դժվար էր նրանց հետ կռվելը` միայն մեր գիտելիքներով:

Գլխավոր շտաբի ակադեմիայում մենք մասնակիորեն ուսումնասիրում էինք այլ երկրների դաշտային կանոնակարգը, մարտավարությունն ու օպերատիվ արվեստը, հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնում: Սակայն Աֆղանստանում մենք գործնականում բախվեցինք այլ ռազմական գիտության կիրառման հետ: Մենք լավ ուսումնասիրեցինք այն և հաջողությամբ տապալում էինք մոջահեդներին: Աֆղանստանի այդ փորձը հետագայում ինձ շատ օգնեց հայկական ԶՈՒ-ն ստեղծելիս, որը հաջողություն ունեցավ Արցախում:

Լրահոս
0