00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաքվի տրանզիտի» օպերացիայի հետքերը. քիմիական զենքը հիմա էլ Հալեպո՞ւմ է

© TopprintsИГ создало подразделение для разработки химического оружия
ИГ создало подразделение для разработки химического оружия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական պետական Silk Way Airlines ավիաընկերության միջոցով արևմուտքից սիրիական «չափավոր» ընդդիմությանն ու ահաբեկչական խմբավորումներին մատակարարվող սպառազինության ցանկում ոչ միայն արգելված «սպիտակ ֆոսֆոր» է եղել, այլ նաև քիմիական զենք:

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Վաղուց է խոսվում այն մասին, որ Արևմուտքը (նախևառաջ Միացյալ Նահանգները) պարբերաբար զենք է մատակարարում «Իսլամական պետության» զինյալներին: Հալեպի ազատագրումից հետո միջազգային ԶԼՄ-ները բազմաթիվ անգամ են ներկայացրել ինչպես «Իսլամական պետության» կամ «Ջեբհատ ան-Նուսրայի», այնպես էլ այսպես կոչված «չափավոր ընդդիմության» պահեստներում նկարահանված կադրերը: Եվ զենքերի տուփերի վրա գրված էր՝ made in USA:

Ավելի ուշ շատ բան հասկանալի դարձավ, երբ սկանդալ ծավալվեց Բուլղարայի «բրատուշկա» հաքերների շուրջ, որոնք կարողացել էին բացահայտել Արևելյան Եվրոպայից (Ռումինիայից և Բուլղարիայից) Սիրիա մատակարարվող արևմտյան զենքի տեղաշարժի տրամաբանությունը:

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Բաքուն «իսրայելական քարտը» ցանկանում է խաղարկել Արցախի հարցում. Ցինկեր

Պարզ դարձավ, որ Սիրիայի «չափավոր ընդդիմությունը» զենքը փոխանցում էր ԻՊ զինյալներին, որպեսզի վերջիները չնվազեցնեն Բաշար Ասադին հավատարիմ մնացած զորքի վրա հարձակման տեմպը:

Արևմուտքը պարզապես աչք էր փակում այն փաստի վրա, որ «չափավորները» զենք էին մատակարարում ահաբեկիչներին` նրանց հետ, այսպես կոչված, չհարձակման պայմանագիր կնքելով: Կարծես թե երկուսն էլ պատերազմ են մղում միայն պաշտոնական Դամասկոսի հետ:

Պարզ դարձավ նաև այն, որ Արևմուտքին նախևառաջ պետք է, որ ահաբեկչական խմբավորումները տապալեն Ասադին: Տրամաբանությունն այս էր. գլխավոր թշնամին Ասադն է, հետո նոր` միջազգային ահաբեկչությունը:

Ամերիկացինները, օգտագործելով դիվանագիտական խողովակները, ադրբեջանական Silk Way Airlines ընկերությունից վարձակալում էին բեռնափոխադրող ինքնաթիռներ, որոնց միջոցով մահացու բեռներ էին ուղարկում հակամարտության գոտի՝ տառապող Սիրիա:

Բուլղարական «բրատուշկանների» հաքերային հարձակումն ուսումնասիրող հաքերներն ու լրագրողները պարզեցին, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորը տոննաներով (ավելի ճիշտ` 202 տոննա) տեղափոխել է ադրբեջանական ավիաընկերությունը նույն ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կառավարության պատվերով…

Հետո այդ ամբողջը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից նետվել է սիրիական գյուղերի և քաղաքների վրա: Թվում էր, թե դաշինքը կռվում է ահաբեկիչների դեմ, իսկ իրականում պարզվում է ՝ սիրիական բանակի դեմ` սատարելով «չափավորներին» և ահաբեկիչներին:

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարդան Ոսկանյան. Սիրիան կարող է վերածվել նոր Աֆղանստանի

Ինչո՞ւ այդ ամենը հիշեցին միայն հիմա: Որովհետև մատակարարվող արկղերի մեջ ամերիկյան ռազմական հրահանգիչները ոչ միայն հրաձգային զինատեսակ ու կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր էին դրել, այլ նաև ավելի վտանգավոր զենք: Իսկ ավելի ճիշտ՝ քիմիական:

Եվ հիմա, երբ սիրիական բանակը ահաբեկիչներին դուրս է բերում նրանց գրաված տարածքներից և պաշարում նրանց զենքի պահեստները, պարզվում է, որ ԻՊ-ն լուրջ հաղթաթուղթ է ունեցել:

Իսկ ավելի ճիշտ՝ ձեռքի նռնակներ և նռնականետների հեծաններ, որոնք հանդերձված էին CS և CN թունավոր նյութերով ու արտադրում են Federal Laboratories (ԱՄՆ) և Cherming Defence UK (Մեծ Բրիտանիա) ընկերությունները:

Եվ պարզ դարձավ` ինչու էին սիրիական Հան Շեյհունում տեղի ունեցած ողբերգությունն ուսումնասիրող փորձագետները պնդում, որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Պարզ դարձավ, որ «Սպիտակ սաղավարտների» նկարահանած քիմիական թունավորման տեսարանները բնորոշ չեն զարինի թունավորմանը, որի օգտագործման մեջ մեղադրվում էր Դամասկոսը:

…Այդ ժամանակ թույլ չտվեցին, որ սկանդալ հասունանա։ Թեման համաշխարհայինն ԶԼՄ-ներում իսկական ռումբ պետք է դառնար, բայց այդպես չեղավ, քանի որ Բուլղարիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, և Արևմուտքի համար դժվար չէ ճնշում գործադրել այդ երկրի ղեկավարության վրա:

Բայց չէ որ հիմա առարկայական ապացույց կա հենց Դամասկոսի ձեռքերում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում գլոբալ քննարկումներն անխուսափելի են։ Առավել ևս, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն անպայման կսատարեն Սիրիային…

Արևմտյան երկրների մատակարարած քիմիական զենքի ապացույցն ակնհայտ է: Հարց է ծագում` կլինի՞ նոր սկանդալ, թե՞ արևմուտքը հերթական անգամ կբավարարվի «մի քիչ արյուն հեղելով»։

Լրահոս
0