00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական լվացքատուն. Guardian–ը բացահայտել է Ադրբեջանի խարդախությունները

© Sputnik / Margarita Nekrasovaг. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը սկանդալի կենտրոնում է հայտնվել. իշխող վերնախավի ներկայացուցիչները բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով գրեթե երեք միլիարդ դոլար են «լվացել»։ Գաղտնի սխեմաները «Ադրբեջանական լվացքատուն» անվանումն են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի իշխող վերնախավը մոտ երեք միլիարդ դոլարի «սև դրամարկղ» է օգտագործել` Բրիտանիայում մի շարք ոչ թափանցիկ ընկերությունների միջոցով գումար լվանալու, եվրոպական քաղաքական գործիչներին կաշառք տալու ու շքեղ գնումներ անելու համար։ Այս ամենը սեփական հետախուզության միջոցով պարզել է Guardian հեղինակավոր պարբերականը ։

Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների հետևողական խախտումների, կոռուպցիայի ու կեղծ ընտրությունների մեջ, 2012-ից մինչև 2014 թվականները ավելի քան 16 հազար գաղտնի վճարումներ է իրականացրել։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Ադրբեջանը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին

Այդ գումարի մի մասը վճարել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին միջազգային քարոզչական գործողության շրջանակում`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատությունից խուսափելու ու նավթով հարուստ երկրի դրական կերպար ստեղծելու համար։ Անկասկած, բոլոր ստացողները գիտեին այդ գումարի իրական աղբյուրների մասին։

Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունները, որոնք մասնակցել են գումարի լվացմանը, գրանցված են կեղծ անձանց անունով։ Այդ ֆիկտիվ ընկերությունների հաշիվներից են վճարվել նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի քան ինը միլիոն դոլար է ծախսվել Մեծ Բրիտանիայում շքեղ իրեր գնելու և մասնավոր դպրոցների ուսուցման համար։

Հյուսիսային Եվրոպայի առաջատար բանկերից մեկը` Danske Bank-ը, որ Էստոնիայում գտնվող մասնաճյուղի միջոցով իրականացվել են «ապօրինի գործողություններ ու փողերի լվացում»։ Առաջին անգամ դա նկատվել է 2014 թվականին, սակայն Էստոնիայի ֆինանսական տեսչությունը նշել է, որ գումարների լվացումը կասեցնել չի հաջողվել։ Գաղտնի սխեմաները «Ադրբեջանական լվացքատուն» անվանումն են ստացել։

Բանկը կասկածելի գործունեությանն առաջին անգամ ուշադրություն է դարձրել 2014 թվականին, ավելի ուշ բանկային տվյալները փոխանցվել են Berlingske դանիական ամսագրին, Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործությունների հետազոտման կենտրոնին (OCCRP), Guardian-ին ու այլ լրատվամիջոցների, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել հետազոտություն անցկացնել։

Ո՞վ ինչքան է ստացել ու ինչի՞ համար

Բանկային հաշիվները ցույց են տալիս, որ բազմաթիվ վճարումներ են կատարվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի քանի նախկին անդամներին։ Նրանց շարքում է գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինթները, Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն։

2012-ից 2014 թվականներին բրիտանական կեղծ ընկերություններից Լինթների հաշվին է փոխանցվել 891 հազար եվրո։ Բրիտանական կեղծ ընկերությունից գումար ստանալուց երկու շաբաթ առաջ նա գլխավորել է Գերմանիայից դիտորդների հանձնաժողովը Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
«Իսկանդեր»` Բաքվի՞ն. Ռուսաստանին պատերազմ պետք չէ

Նշված ժամանակահատվածում Վոլոնտեն ավելի քան երկու միլիոն եվրո է ստացել նույն ընկերություններից։ Իտալական իրավապահ մարմինները կարծում են, որ նախկին պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններից գումար է ստացել այն բանի համար, որպեսզի թույլ չտա Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի ընդունումը։ Ու Վոլոնտեի ջանքերի շնորհիվ բանաձևը ձայների մեծամասնություն չստացավ։

Guardian-ի ներկայացրած տվյալները նույնպես ցույց են տալիս` Ադրբեջանից գումարները լվացող բրիտանական կեղծ ընկերություններից մոտ 425 հազար եվրո ստացել է նաև բուլղարական քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայայի ամուսին Կալին Միտրևը։ Դա նույնպես տեղի է ունեցել 2012-ից 2014 թվականների ընթացքում։

Նշվում է, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի` Բաքվում Trump Tower շքեղ կառույցի նախագծի գործընկերները նույնպես օգտվում են «սև դրամարկղից»։

Որտեղի՞ց են առաջանում միլիոնները

Organized Crime and Corruption Reporting Project-ի հետազոտության համաձայն`բրիտանական ընկերությունների հաշվին եկած միջոցների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի բանկերից։ Օրինակ` 1,4 միլիարդ դոլար եկել է միայն մեկ ընկերության հաշվից (պետական International Bank of Azerbaijan (IBA)):

Реактивная установка залпового огня Град - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի ռազմական վարկանիշներին վստահել չարժե»

Ադրբեջանի քաղաքացիներից 750 հազարը հաշիվ ունի այդ պետական բանկում, սակայն այս տարվա գարնանն այն սնանկ է հայտարարվել։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով կարող էին դուրս բերվել նաև ներդրողների գումարները։ Հենց այդ գումարներն են հետագայում ծառայում կաշառքների համար ու ծախսվում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերի նպատակով։

Նշենք` Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահը գումարների լվացման հետ որևէ կապ չունի։

Լրահոս
0