00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի ռազմական վարկանիշներին վստահել չարժե»

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցРеактивная установка залпового огня "Град"
Реактивная установка залпового огня Град - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Global Firepower միջազգային ընկերությունը օգոստոսի 31-ին հրապարակել է աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշը, որտեղ Հայաստանը 93-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Ադրբեջանը` 58-րդ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ռազմական հզորության վարկանիշը չի արտացոլում իրական պատկերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Սարգսյան. հայկական ԶՈՒ առավելությունները ջնջում են սպառազինության տարբերությունը

Global Firepower միջազգային ընկերությունը օգոստոսի 31-ին հրապարակել է աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշը։ Հայաստանը` 2017 թվականի բանակների վարկանիշում ներառված 133 երկրների շարքում 93-րդ տեղն է զբաղեցնում, Ադրբեջանը` 58-րդ։ Վրաստանը 82-րդ հորիզոնականում է, Իրանը` 21-րդ, իսկ Թուրքիայի բանակը մտել է աշխարհի ամենաուժեղ բանակների տասնյակում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։

Ադրբեջանի ռազմական գնումներին անդրադառնալով` Վրթանեսյանը նշեց, որ հավասարակշռությունը չի կարելի հաշվարկել միայն քանակային ցուցանիշներով։

«Ելնելով ռելիեֆից, տեղանքից` Ադրբեջանին որոշակի տեխնիկա կարող է ավելի շատ պետք գալ, քան մեզ, սա հավասարակշռության տեսանկյունից։ Օրինակ` Ադրբեջանը լուրջ ավիացիա ունի, սակայն դա եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշակի առումով հավասարակշռվում է մեր ուժեղ ՀՕՊ համակարգով», — ասաց Վրթանեսյանը։

Ըստ նրա` նույն կերպ կարելի է դիտարկել բոլոր ոլորտները։ Ընդ որում, այդ ամենը բավական լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Global Firepower-ի աղբյուրը համապատասխան մասնագետներ ու հետազոտական դպրոցներ չունի։ Հայտնի չէ` ինչ մեթոդաբանություն է կիրառվում, նշվում է միայն, որ նրանք 50 գործոն են հաշվի առնում։

«Հայտնի չէ, թե նրանք որտեղից են տվյալներ վերցնում, հաշվարկներ իրականացնում։ Իսկ այդ փաստը պետք է հաշվի առնել, քանի որ որոշ միջազգային կազմակերպություններ հաճախ հնացած կամ ոչ ճշգրիտ տվյալներ են տալիս», — ասել է Վրթանեսյանը։

Полевые стрельбы в рамках учений Достойный партнер - Sputnik Արմենիա
Հայկական ԶՈՒ–ն առաջին անգամ ՆԱՏՕ–ին «Արժանի գործընկեր» կդառնա

Ընդ որում` միջազգային տեսանկյունից այս երկու երկրներն այնքան մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, որքան Չինաստանը, Իրանը կամ Թուրքիան։ Այդ պատճառով նույնիսկ շատ լուրջ հետազոտական կենտրոնները նրանց վերաբերյալ տվյալները շատ հաճախ չեն փոխում։

Վրթանեսյանը նշեց, որ իրականությանը մոտ տեղեկություն ստանալը դժվար է, բայց հնարավոր։ Դրա համար որպես բաց աղբյուր են օգտագործում, մասնավորապես, առուվաճառքի մասին տեղեկությունը, ինչպես նաև հետախուզական տվյալներն ու լրագրողական հետաքննությունները։

Նրա կարծիքով` դրա համար մասնագետների խումբը երկար տարիների լուրջ աշխատանք պետք է իրականացնի։

Русская версия

Լրահոս
0