00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին

© Sputnik . Asatur YesayanatsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կարծում են, որ Բաքուն պետք է գործնականում ապացուցի համանախագահների առաջարկները, առաջին հերթին հարգի 94-95 թվականին կնքած հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին, Երևանում Բոսնիայից ժամանած գործընկերոջ` Իգոր Ցրնադակի հետ կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե Բաքուն պատրա՞ստ է արդյոք սուբստանտիվ բանակցությունների։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ մեկնաբանել էր Երևանի դիրքորոշումն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա։ Նա հայտարարել էր, որ Ղարաբաղյան հարցի շուրջ պետք է սուբստանտիվ բանակցություններ անցկացնել։

«Պատրաստ են սուբստանտիվ, այսինքն՝ բովանդակային, առարկայական բանակցությունների: Ի՞նչ է, վերջին 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով՝ 20, արտգործնախարարների մակարդակով՝ 4 տասնյակից ավելի, բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ։ Փաստորեն, ըստ Ադրբեջանի, այդպես է ստացվում»,  – ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահների առաջարկներն ու պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքներով, որոնք առաջարկել են եռանախագահները։

Сенор Асратян НКР - Sputnik Արմենիա
Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանը սեփական անզորությունը քողարկում է ապատեղեկատվությամբ»

Նախարարը նշեց, որ այդ առաջարկներն ու սկզբունքները բազմիցս հնչեցվել են, այն է` ուժի և սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք։

«Հայաստանը համամիտ է, իսկ Ադրբեջանը փաստորեն մերժում է եւ անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որտեղ անգամ հղում կա կամ հիշատակվում է այդ երեք սկզբունքներին», – ասաց Նալբանդյանը։

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի գործողություններում որևէ բան չի փոխվել. Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ, ինչը նրա մոտ չի ստացվում:

Նախարարի խոսքով`Հայաստանը շարունակելու է ջանքեր ուղղել հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, Ադրբեջանը, եթե ցանկանում է, կարող է միանալ։

Նալբանդյանի նշեց` Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Սանկտ Պետերբուրգում  և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նախարարն ավելացրեց, որ Ադրբեջանը սիրում է մեջբերել ՄԱԿ–ի բանաձևը, սակայն իրենք` համանախագահներն այդ չեն անում, և դա պատահական չէ, քանի որ այդ բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունների դադարեցմանը։

Русская версия

Լրահոս
0