00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան ավտոշուկան կործանվում է. վաճառողները գիտեն մեղավորներին

© Sputnik / Михаил Мордасов / Անցնել մեդիապահոցАвторынок
Авторынок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրեբունու մոտ գտնվող ավտոշուկան ձևավորվեց ինքնաբուխ դեռևս խորհրդային տարիներին։ Հետո ընդլայնվեց ու նույնիսկ մաքսայիններն այդտեղի գներով էին կողմնորոշվում։ Բայց հիմա շուկան վատ վիճակում է. վաճառողները պարապ ժամեր են անցկացնում՝ գնորդների սպասելով, բողոքում են մեքենաների վաճառքով զբաղվող կայքերից։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ինչպես էին վերավաճառողները բյուջե ձևավորում

Եվրոպական, ամերիկյան, ռուսական, չինական արտադրության օգտագործված մեքենաների բազմակիլոմետրանոց շարքեր… Նոր մեքենաներ այստեղ հազվադեպ են հանդիպում։

Ժամանակին այստեղ գին «գցելու» հուսահատ փորձեր էին արվում, գործարքներ կնքում, տոնում էին նոր «նժույգի» տեր դառնալու փաստն ու «մաղարիչ» անում։ Հայերի համար մեքենան երբեք սոսկ փոխադրամիջոց չի եղել։ Այդպես էր խորհրդային ժամանակներում, և այսօր էլ ոչինչ չի փոխվել։ Ու եթե որևէ մեկը նորը գնելու հնարավորություն չուներ, ապա միշտ կարելի էր հարմար մի բան գտնել ավտոշուկայում։

Ռետրո ավտոմեքենաների շքերթ - Sputnik Արմենիա
Երևանի ռետրո ավտոմեքենաները. Ստալինից մինչև «Զանգեզուր»

Օգտագործված մեքենաների շուկան ինչ-որ պահի լուրջ գործոն էր դարձել հայկական բյուջեի ձևավորման համար։ Արտասահմանից բերված և օգտագործած մեքենաների մաքսազերծման եկամուտները տարիներ շարունակ օժանդակում էին պետական բյուջեին։ Ե՛վ պահանջարկ կար, և՛ առաջարկ, լուրջ գումարներ էին շրջանառվում։

Մինչև վերջերս էլ մաքսայինները ներկրվող մեքենաների արժեքը որոշելիս կողմնորոշվում էին այն գներով, որոնք ինքնաբուխ կերպով սահմանվում էին այս շուկայում։ Ու պետք է ասել, որ ավտոշուկայի վաճառողները գնային կտրուկ փոփոխություններ թույլ չէին տալիս։

Հաճախորդ չկա

Սակայն ժամանակները փոխվեցին, ու այսօր Սովետաշենի ճանապարհին գտնվող ավտոշուկան դժվար կացության մեջ է հայտնվել։

Վաճառքի հանած մեքենաների շուրջ մռայլ մարդիկ են շրջում, որոնց դեմքերը ծանոթ են ցանկացած մարդու, որը գոնե մեկ անգամ այցելել է երևանյան ավտոշուկա։

Ինչո՞ւ մռայլ։ Հարցնենք նրանց։ Թեկուզ հենց նույն Գագիկին։ Մի անգամ ընկերոջս համար այստեղ մեքենա էինք ընտրում․ նա մեզ օգնեց…

«Գնորդները քիչ են, իսկ ապրանքը` չափազանց շատ։ Օրվա մեջ այստեղ այնքան քիչ մեքենա է վաճառվում, որ նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին։ Բոլորն արտասահմանից են բերում, որովհետև հիմա շատ ավելի հեշտ է մաքսայինի հետ խնդիրներ լուծելը, քան մի երկու տարի առաջ։ Ռուսաստանից ընդհանրապես առանց մաքսազերծման են ներկրում… Ում մեքենա է պետք, նույնիսկ գնում են ոչ թե Մոսկվա, այլ Կրասնոդար։ Բերում են, ու համարները փոխելու կարիք էլ չկա. կարող են ռուսական համարներով շրջել։ Մի խոսքով՝ վաճառք գրեթե չկա», — բողոքում է Գագիկը։

Առևտրի մեջ չկա ավելի վատ բան, քան վաճառքի բացակայությունը։ Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ շարունակ օրվա հաց են վաստակել օգտագործված մեքենաներ վերավաճառելով, չեն ուզում համակերպվել այսօրվա իրողությանը։

«Ամեն շաբաթ-կիրակի առավոտ շուտ գալիս եմ շուկա, պատկերավոր ասած, «ապրանքը շարում եմ տաղավարին»։ Հույս ունենալով, որ գոնե մեկն այսօր կվաճառվի ու կկարողանամ մի բան տանել տուն», — ասում է Գագիկը։

Ու գումար էլ կմնա էժան ավտոմեքենա գնելու ու մի քիչ ավելի թանկ վաճառելու համար, կավելացնեի ես։

Легковой автомобиль Москвич - Sputnik Արմենիա
Խորհրդային Միության ավտոմեքենան` միայն կաշառքով ու մաղարիչով

Սակայն այսօրվա միտումները այլ են` հաճախորդը պարզապես հեռանում է շուկայից։

Եթե ինչ-որ մեկը որոշում է մեքենա գնել կամ վաճառել, ապա գնում է վաճառքի այնպիսի կետեր, որտեղ գոնե քաղաքակիրթ առևտրի նշույլ կա։ Իսկ այսօր կան փոքր կետեր, որոնց շուրջ շարվում են օգտագործված, բայց թարմ ու նոր բերված մեքենաները։

Զգացվում է, որ ոչ թե վերավաճառողն է առաջարկում, այլ գրասենյակը։ Առաջընթաց է…

Փոփոխությունների քամին

Այսօր երկրի տնտեսական քաղաքականությունը փոխում է առաջնահերթություններն ու երևանյան ինքնաբուխ շուկայի դերը։

Դե հասկանալի է․ պետբուջեն պետք է ձևավորվի քաղաքակիրթ ձևով, այլ ոչ թե ինքնաբուխ։ Այն չպետք է կախված լինի մասնավորից։

Լա՞վ է, թե՞ վատ։ Սպառողի համար` ավելի քան լավ։ Ավելի ճիշտ՝ ձեռնտու։ Բայց վերավաճառողների համար՝ վատ։ Քանի որ նրանք կորցնում են գումար վաստակելու հնարավորությունը։

Մինչ վերջերս (ավելի կոնկրետ մինչ Հայաստանի ԵԱՏՄ մտնելը) մեքենաների ներմուծման ոլորտում առևտրի ու հարկման քաղաքականության սկզբունքները որոշ չափով ինքնաբուխ էին ձևավորվում։

Ռուսաստանից կամ եվրոպական երկրներից բերված մեքենաների մաքսային ձևակերպումը չէր պայմանավորվում գնման մասին փաստաթղթերով, ինչպես կարելի էր ակնկալել առողջ տրամաբանության համաձայն։ Մեքենա բերողը ստիպված էր պետությանը վճարել՝ ելնելով կոնկրետ մոդելի միջին գնից, որը ձևավորվում էր հենց այդ երևանյան ինքնաբուխ ավտոշուկայում։

Այսօր Հայաստանը հարկման նոր քաղաքականություն է կառուցում՝ հաշվի առնելով առևտրատնտեսական ընդհանուր տարածքի առկայությունը։

Ленинский проспект в Москве - Sputnik Արմենիա
Հայ վարորդները Ռուսաստանում կամ ազգային փոխադրման առանձնահատկությունները

Ճիշտ է` նախկին սկզբունքը դեռ գործում է։ Օրինակ` եվրոպական երկրներից մեքենա ներկրելու ժամանակ։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի միասնական տնտեսական տարածքին, ապա դա առանձին հարց է։ Հասկանալի է, որ այնտեղ կան մեքենա արտադրող երկրներ։ Նշանակում է, որ և՛ հարկային, և՛ մաքսային համակարգերի սկզբունքները կառուցվելու են՝ ելնելով հայրենական՝ ԵԱՏՄ-ական ավտոարտադրողի շահերից։

ԵԱՏՄ-ի համար միասնական տնտեսական օրենքները դեռ ձևավորման փուլում են։ Ասենք միայն, որ Հայաստանում այդ առումով սպառողի համար ամեն ինչ ավելի թափանցիկ ու ավելի հեշտ է դարձել։

Տեխնոլոգիաներն աշխատեցին ի վնաս վերավաճառողների

Մի հետաքրքիր բան կա․երևանյան շուկայի վերավաճառողներն իրենց դժբախտությունների մեջ մեղադրում են, առաջին հերթին, ոչ թե ԵԱՏՄ-ին ու առաջընթացին, այլ… չեք գուշակի։ Համացանցին։

Հենց նույն Գագիկն ատելությամբ է խոսում համացանցը հորինողի ու համակարգիչ արտադրողների մասին։

Москва - Sputnik Արմենիա
Ռուսաստանը պատրաստ է ճանաչել հայկական վարորդական իրավունքները

«Այդ ավտոմոբիլային կայքերը։ Համ իրենք մի կոպեկ չեն աշխատում, համ ուրիշներին չեն թողնում։ Գնորդին ու վաճառողին ծանոթացնելը մեծ բան չէ», — զայրանում է նա։

Այն դիտարկմանը, որ կայքերը գումար են աշխատում, այն էլ մեծ գումար, Գագիկը թերահավատորեն է վերաբերվում։

«Ես մի մեքենայից առնվազն երկու հարյուր դոլար օգուտ էի ունենում։ Ինչքա՞ն գումար պիտի աշխատի մի առուվաճառքից, եթե պարզապես ծանոթացնում է գնորդին ու վաճառողին։ Ոչ մի բան։ Երբ մեքենա էի վերցնում, հետո մի ամիս ուշքի էի բերում։ Սարքում, ներկում, սրահն էլ էի մաքրում, տեսքի բերում… Ու հետո միայն վաճառքի հանում», — նշում է նա։

Եթե հարցը դիտարկենք սպառողի տեսանկյունից, որը կարող է մեքենա գնել կամ վաճառել առանց միջնորդների, ստեղծված իրավիճակը շատ էլ ձեռնտու է։

Սակայն այն մարդկանց համար, որոնք ամեն շաբաթ գումար էին վաստակում ու ընտանիք պահում, իրավիճակն, իրոք, աղետալի է։ Չափազանց երկար գոյություն ուներ երևանյան ավտոշուկան, ու չափազանց երկար ժամանակ էին մարդիկ զբաղվում այդ գործով, որպեսզի հիմա համակերպվեն ավտոշուկայի կորստի հետ։

Русская версия

Լրահոս
0