00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդային Միության ավտոմեքենան` միայն կաշառքով ու մաղարիչով

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցЛегковой автомобиль "Москвич"
Легковой автомобиль Москвич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ–ի ավտոշուկայի պատմության մեջ կարելի է բացառիկ դեպքեր հիշել, որ ավտոմեքենաները վաճառվում էին խանութներում։ Պետական գնով։ Առանց հերթի։ Առանց հրմշտոցի։ Առանց կաշառքի։ Չենք խոսում վարկով գնելու մասին....

Արման Վանեսքեհյան, Sputnik.

ԽՍՀՄ-ի տարիներին շարքային քաղաքացիներն ավտոմեքենա գնելու համար տարիներ շարունակ հերթի մեջ էին լինում (միջինը` 5-7 տարի)։ Հավելյալ գումար էին վճարում սպեկուլյանտներին, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նշանակված հատուկ օգնականներին, որոնք պետք է ավտոմեքենաները բաշխեին բնակչությանը։ Այդ մարդիկ լուրջ խնդրի առաջ էին կանգնած` պետք է կարողանային ավտոմեքենայով ապահովել աշխատանքի «գերազանցիկներին» և աշխատանքի հերոսներին (իսկ դրան խստորեն էին հետևում) և միաժամանակ «լցնել սեփական տակառը»։

Հասարակ քաղաքացիներն էլ ունեին իրենց, ոչ պակաս դժվար խնդիրը. երբ ավտոմեքենա ստանալու հերթը հասնում էր, պետք է կարողանային կաշվից դուրս գալ ու վճարել հաջողակ մոդելի, գրավիչ գույնի, մատակարարման ժամկետի և այլնի համար։

Չի կարելի ասել, որ ավտոմեքենան այն ժամանակ թանկ հաճույք էր։ Օրինակ` «Ժիգուլին» 70-80-ականներին արժեր շուրջ 6-9 հազար ռուբլի, իսկ աշխատավարձերը 200, 300 և նույնիսկ 500 ռուբլի էին կազմում (այդքան էին ստանում հարվածային և գերազանց աշխատողները)։ Ստացվում էր, որ աշխատավարձը բավականացնում էր փափագած «երկաթե ձին» ձեռք բերելու համար։ Համենայն դեպս հնարավոր էր հերթում սպասելու 5-7 տարվա ընթացքում այդքան գումար հավաքել։

Ճիշտ է` «Վոլգայի» համար, օրինակ, պետք է վճարեիր 15 հազար ռուբլի։ Դա արդեն թանկ էր բանվոր դասակարգի համար։ Սեփական «Գազ-24» ունենալ կարող էին գիտնականները, կոմպոզիտորներն ու հայտնի դերասանները։ «Վոլգայի» ցուցակները շրջանային և քաղաքային կոմիտեներում առանձնացված էին, հատուկ անձանց համար։

Սակայն այս ամենը վերաբերում էր միայն օրինական ճանապարհով ավտոմեքենա գնելուն։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ում գոյություն ուներ նաև, այսպես կոչված, ստվերային տնտեսություն։ Այնտեղ նոր «Գազ-24»-երի համար ուրիշ գներ էին գործում։ Պետական գներից բարձր (գրեթե կրկնակի թանկ` 25-30 հազար ռուբլի)։ Այդ հատվածում «Վոլգա» ունեին այսպես կոչված «ցեխավիկները», սպեկուլյանտները, ռեստորանի և խանութի տերերը…

© Sputnik / А. Соломонов / Անցնել մեդիապահոցԼենինյան կոմսոմոլի անվան ավտոմոբիլային գործարանի թանգարանում
В музее Автомобильного завода имени Ленинского комсомола - Sputnik Արմենիա
Լենինյան կոմսոմոլի անվան ավտոմոբիլային գործարանի թանգարանում

 

Ամեն դեպքում պետք է ասել, որ Խորհրդային Միությունում ավտոմեքենաներ կային։ Կար նաև ավտոշուկա։ Ճիշտ է` այդ շուկան յուրօրինակ էր, կիսաօրինական։ Այնպես չէր, որ քրեական ու ապօրինի էր ամբողջությամբ, սակայն մի կերպ էր համապատասխանում երկրում գործող օրենքներին։ Բացառիկ հայտնագործություն էր այս համակարգում, այսպես կոչված, ավտոմեքենայի կոմիսիոն խանութը, որտեղ պետությունը պարտադրում էր հանձնել հին, շահագործած ավտոմեքենաները։ Հատուկ տեխնոլոգիա կար, որին կատարելապես տիրապետում էին այդ նույն շուկայական սպեկուլյանտները։

Արգելվում էր ավտոմեքենան վաճառել շարքային քաղաքացուն։ Այն պետք է հանձնեին «կոմիսիոնկա»։ Սակայն այս սխեման էլ թույլ չէր տալիս կանխել մեծ թվով սպեկուլյատիվ գործարքները։

Մի խոսքով, օգտագործած ավտոմեքենաները հենց այնպես հնարավոր չէր վաճառել կամ գնել։ Դրա համար հատուկ տեխնոլոգիա կար։ Պետք էր ոչ միայն գնորդ գտնել օգտագործած ավտոմեքենայի համար, այլև վճարել այդ կոմիսիոն գումարից վաշխառուին։ Եվ նա ձևակերպում էր այնպիսի փաստաթղթեր, որով ստացվում էր, որ քաղաքացին հին ավտոմեքենան հանձնել է կոմիսիոն խանութ, իսկ մեկ այլ քաղաքացի ընտրել ու գնել է այդ ավտոմեքենան։

© Sputnik / Дмитрий Дебабов / Անցնել մեդիապահոցՎոլգա
Легковые автомобили Волга (ГАЗ-24) - Sputnik Արմենիա
Վոլգա

Փոքր գումար էր ձևակերպվում, իսկ հիմնական գումարն արդեն ձեռքից ձեռք էր փոխանցվում։ Բացառիկ սխեմա էր։ Օրինակ` տասը տարեկան «Ժիգուլին» կոմիսիոնում վաճառվում էր 1000 ռուբլով, իսկ իրականում դրանք արժեին 3-5 հազար ռուբլի։ Վաշխառուն այդ գումարից նույնպես իր գումարն ուներ։ Մոտավորապես 500-1000 ռուբլի։

Ստացվում էր, որ հինգ տարի օգտագործած «ՎԱԶ-2106»-ը գնորդի համար նույնքան էր արժենում, որքան այն արժեր պետական խանութում` եթե քաղաքացին պատրաստ էր սպասել իր հերթին։ Այդ հերթի մեջ էլ, ի դեպ, բոլորին չէին գրանցում. մաղարիչ էր պետք։

Եվ ահա մի օր միջազգային մասշտաբի իրադարձություն տեղի ունեցավ, որը սկսեցին անիծել բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեին նոր ավտոմեքենաների բաշխման ու օգտագործված ավտոմեքենաների վաճառքի հետ։ 1983 թվականին Հեռավոր Արևելքում խորհրդային ռազմական օդաչուն հրաման էր ստացել և խոցել էր կորեական մարդատար օդանավը, որն առանց թույլտվության հատել էր պետական սահմանը։ Սա անասելի միջազգային սկանդալի վերածվեց։ ԽՍՀՄ-ի հանդեպ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին, որոնցից մեկն էլ վերաբերում էր սովետական արտադրության ավտոմեքենաների գնմանը։

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՌետրո ավտոմեքենաների ցուցադրություն
Выставка ретро-автомобилей в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն

«Մոսկվիչների» և «Ժիգուլիների» ահռելի խմբաքանակն «իմաստազրկվեց» արևմտյան շուկայում։ Մեքենաները սկսեցին ազատ վաճառել խանութներում… Իսկ քանի որ այս ամենում կար նաև գաղափարական ենթատեքստ, վաճառքին ուշադիր հետևում էին հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Խիստ էին հետևում։ Այնպես որ նույնիսկ այդ նույն սպեկուլյանտները, որոնց ձեռքի տակով էր անցնում ավտոշուկայում կատարվող գործարքները, վախեցան միջամտել գործընթացին։

Ստացվեց, որ Խորհրդային Միությունն իր պատմության մեջ առաջին անգամ սկսեց շարքային քաղաքացիներին առաջարկել «ՎԱԶ-2106»` այսպես կոչված «կանադական» ձևով («ՎԱԶ-2121»-ից կամ Taygi լրացուցիչ լապտերիկ, բախարգել ունեին, և դա մոդայիկ էր համարվում), «Նիվաներ», որոնք պահանջված էին Ֆրանսիայում և Բրիտանիայում (ԽՍՀՄ-ում դրանք բացարձակ չէին վաճառվում), «Մոսկվիչներ», որոնք հաճույքով գնում էին Իռլանդիայում և Շոտլանդիայում։

«Նիվաների» համար սկսեցին բանկային վարկ տալ բոլոր ցանկացողներին։ Սակայն, իհարկե, ոչ անդրկովկասյան հանրապետություններում։ Բայց պետք է ասել, որ այդ ժամանակ Մոսկվայից ու Մինսկից ոչ պակաս թվով «Նիվաներ» բերվեցին Երևան, այն էլ` պետական գնով ու առանց հերթի։

Եվս մեկ զավեշտալի դեպք` խանութներում վաճառվող «Մոսկվիչների» մեծ մասն աջ ղեկ ուներ։ Չէ՞ որ արտադրում էին Անգլիայի համար։ Բայց դա էլ վաճառվեց, ձեռքից ձեռք խլեցին։ Հենց այսպես էլ ապրում էին խորհրդային տարիներին` աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներով, այն ժամանակ, երբ դեռ հնարավոր չէր մեքենա բերել Ճապոնիայից։

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցՆիվա
Советский автомобиль Нива в парижском салоне - Sputnik Արմենիա
Նիվա

 

Լրահոս
0