00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վարորդները Ռուսաստանում կամ ազգային փոխադրման առանձնահատկությունները

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցЛенинский проспект в Москве
Ленинский проспект в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Ռուսաստանում ապրող հայ վարորդների «բարի» երթուղիների ու ազգային գենետիկ հիշողության մասին։

Հետզհետե ավելանում են լուրերն այն մասին, թե ինչպես են հայ վարորդներն ուղևորների տեղափոխման ժամանակ, այսպես ասած, անսովոր մոտեցում ցուցաբերում (Չելյաբինսկ, Վոլգոգրադ, Կրասնոդար, Լիպեցկ…)։ Այդ հրապարակումներն առնվազն մեկ հարցի պատասխան են ակնկալում` ինչո՞ւ են մարդասիրական նախաձեռնություններով հանդես գալիս հենց վարորդները, այլ ոչ թե, օրինակ, առողջապահության, սննդի արդյունաբերության կամ կենցաղային սպասարկման ոլորտի աշխատակիցները։ Ի՞նչ նկատի ունեմ, երբ խոսում եմ ուղևորափոխադրման մարդասիրության մասին։ Վերոնշյալ քաղաքների վարորդները ուղևորներից ոմանց (դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ, հղի կանայք) տեղափոխում են արտոնյալ սակագներով կամ էլ ընդհանրապես անվճար։

Самвел Абгарян - Sputnik Արմենիա
Բարի երթուղի. Սամվել Աբգարյանը Չելյաբինսկում գերազանցիկներին անվճար է տեղափոխում

Ինչո՞վ է պայմանավորված վարորդների նման նախաձեռնությունը։ Չգիտեմ։ Հնարավոր է` նրանք ուզում են, որ վերանայվեն «տաքսիստ», «խալտուրա» բառերը, որոնք օգտագործվում են որպես «տեղափոխություն» բառի հոմանիշներ։ Բայց մի տեսակ թույլ վարկած է։

Ինչո՞ւ հենց հայերը և ոչ թե, ասենք, բուրյաթները։ Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Բայց, այդուհանդերձ, ես մեկն ունեմ։

Այստեղից ես փոխում եմ միջավայրն ու շարադրման ոճը`տեղափոխվելով անցած դարի 70-ականներ, երբ ապրել ու աշխատել է մեր պատմության հերոսը։

…Տաքսու վարորդ Նիկոլայ Ֆյոդորովիչ Վարդանյանի և հեռուստատեսության հարաբերություններն ընդհանուր առմամբ չէին ստացվել, բայց երկու հաղորդաշար նա դիտում էր սկզբից մինչև վերջ` ռուսական «Վրեմյա» հաղորդաշարն ու դրա հայկական եղբայրակից «Լրաբերը»։ Սոնյա Պավլովնան իր ամուսնու այդ կրքի հանդեպ երկակի վերաբերմունք ուներ` հավանություն տալիս էր, բայց միաժամանակ մի քիչ մտահոգվում էր։ Ինչո՞ւ։

Տեսարան։ Աշխատանքային օրն ավարտվել է։ Սեպտեմբերյան տաք երեկո։ Կիևյան փողոցի երկսենյականոց բնակարան։ Վարդանյանը «Լրաբերն» է դիտում։ Տաղավար հրավիրված մասնագետը պատմում է Արտաշատում խաղողի բերքահավաքի հետ կապված խնդիրների մասին` նշելով ամենակարևորները. հորդառատ անձրևներ են տեղում, աշխատողների խիստ պակաս կա։ Միաժամանակ մասնագետը համոզված է, որ մարդիկ չեն թողնի` բերքը փչանա, նրանք տարերքից ուժեղ կգտնվեն` մերոնք հասարակ մարդիկ չեն, այլ` խորհրդային։

Եվ ահա այստեղ Սոնյա Պավլովնան լարվում է` զգալով ամուսնուց փոխանցվող անհանգստությունը։ 

— Ի՞նչ եղավ քեզ, — նայում է ամուսնուն։ — Ոչ մի բան, — պատասխանում է ամուսինը ու մի պահ լռելուց հետո ավելացնում,- պետք է գնալ։ — Ո՞ւր։ — Ինչպե՞ս թե ուր, — զարմանում Նիկոլայ Ֆյոդորովիչը,- Արտաշատ։

Гора Арарат - Sputnik Արմենիա
Թող նրանք իմանան, որ մենք կանք

Պատմությունը պատմել է հենց Սոնյա Պավլովնան։ Դժվար է ասել` այս պատմության մեջ ինչն է ավելի շատ` ամուսնու տարօրինակությունների վերաբերյալ հեգնա՞նքը, թե՞ հպարտությունը, որ նա նման չէ ուրիշներին։

Չեմ խոսի Նիկոլայ Ֆյոդորովիչի հոգու հայրենասիրական պոռթկումների պատճառների մասին, այլ կկենտրոնանամ հիմնականում աշխարհագրական տվյալների վրա։

…Երևան։ Մետրոպոլիտենի, հետո` Մարզահամերգային համալիրի շինարարություն։ Ղարաբաղ։ Բեռնափոխադրում։ Վրաստան։ ՀԷԿ-ի նախագործարկման աշխատանքներ։ Ուկրաինական ԽՍՀ-ի Դոնեցկի մարզի Դոբրովոլյե Մարիինսկի շրջանի գյուղի աշխատավորներին օգնություն։ Բնականաբար, այդ ամենը արձակուրդի հաշվին։

… Այստեղից ավելի մանրամասն։ «Ո՞ւմ է նա ամենից շատ պետք» հոդվածն «Իզվեստիա» թերթում հրապարակվելուց հետո Նիկոլայ Վարդանյանը ճանաչված դարձավ, նամակ ստացավ Նիկոլայ Բրիսենկոյից`Դոնեցկի մարզի Մարիինսկի շրջանի Կիրովի անվան կոլտնտեսության ղեկավարից։ Նամակում Ն.Պ. Բորիսենկոն հիացմունքն էր արտահայտում երևանյան տաքսիստի աշխատանքային պոռթկումների նկատմամբ և միաժամանակ խոսում էր իր պատասխանատվության տակ գտնվող տնտեսության բերքահավաքի հետ կապված խնդիրների մասին։ Մի շաբաթ չանցած` Դոնեցկի մարզի Դոբրովոլյե Մարիինսկի շրջանի գյուղ հասավ Երևանից ուղարկված նամակը։ Նիկոլայ Ֆյոդորովիչը նամակում հայտնում էր Նիկոլայ Պետրովիչին, որ եթե կոլտնտեսության ղեկավարությունն իր առաջարկը ընդունելի համարի, ապա պատրաստ է հունիսին իր հերթական արձակուրդը վերցնել և գալ Կիրովի անվան կոլտնտեսությանն օգնել հացաբույսերի բերքահավաքի հարցում։

Պատասխան հեռագիրը չուշացավ. «Մեկնելու օրը հայտնեք։ Ուրախ կլինենք, եթե գաք։ Շնորհակալ ենք»։

Ուկրաինայում 24 օր անցկացնելուց ընթացքում Վարդանյանը հավաքեց 350 տոննա հացահատիկ, ևս 180-ը հասցրեց կոլտնտեսական հոսք. փաստը գրանցված է շնորհակալական նամակի մեջ, որը կոլտնտեսության ղեկավարությունն ուղարկել է Երևանի տաքսամոտորային միություն։

Վարդանյանին ճանապարհելիս` աշխատակիցները նրա համար հսկայական հաց թխեցին հենց իր իսկ հավաքած ցորենից։

(Չմոռանամ ասել` իր հիմնական աշխատավայրում`Երևանի № 1տաքսամոտորային պարկում, նա առաջվա պես լավագույն վարորդներից էր, «Պատվո շքանշանի» ասպետ)։

Այսպիսով ավարտում ենք Նիկոլայ Վարդանյանի պատմությունը և վերադառնում ենք սկիզբ։ Վարկած առաջարկելու ու հարցին չպատասխանելու համար։

Վարկած։ Եթե հավատանք, որ «Մենք բոլորս դուրս ենք եկել Գոգոլի «Շինել» ստեղծագործությունից, ապա ինչու չենթադրենք, որ Ռուսաստանի Դաշնության վերոնշյալ քաղաքներում ապրող ժամանակակից բարեգործ վարորդները «դուրս են եկել» Նիկոլայ Վարդանյանից` անցնելով ազգային գենետիկ հիշողության ոլորապտույտ ճանապարհներով (ժառանգական ռեակցիաների ենթադրական ամբողջություն, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում գեների միջոցով)։

Իսկ ինչո՞ւ հենց վարորդներ, ոչ ոք չի ասի։ Նման է առեղծվածային երևանյան հիվանդությանը, որը նաև անվանում են «հայկական»։

Հիվանդանում ենք` լավ ենք անում, իրավունք ունենք։

Русская версия 

Լրահոս
0