Երևանի ռետրո ավտոմեքենաները. Ստալինից մինչև «Զանգեզուր»
Երևանի ռետրո ավտոմեքենաները. Ստալինից մինչև «Զանգեզուր»
Sputnik Արմենիա
Երևանի Շահումյանի անվան հրապարակում այսօր, քաղաքի ծննդյան օրվա տոնակատարության շրջանակում, բացվեց ռետրո ավտոմեքենաների շքերթը: Երեք շարքով շարված էին տարբեր... 08.10.2016, Sputnik Արմենիա
Երևանի Շահումյանի անվան հրապարակում այսօր, քաղաքի ծննդյան օրվա տոնակատարության շրջանակում, բացվեց ռետրո ավտոմեքենաների շքերթը: Երեք շարքով շարված էին տարբեր մակնիշների և տարբեր տարեթվերի մոտ 30 ավտոմեքենա:
Այստեղ կարելի է տեսնել և՛ «Վոլգա», և՛ «Ժիգուլի», և՛ ինքնաշեն ավտոմեքենա: Այս տարի «Էրեբունի-Երևան» 2798-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն անցկացվում են «Երևան` արևի քաղաք» խորագրի ներքո:
Սա 1968 թվականի արտադրության ԶԱԶ 965-ն է, 28 ձիաուժ հզորությամբ: Գոռ Խաչատրյանն այն ձեռք է բերվել չորս տարի առաջ և պահում է աչքի լույսի պես: Նրա խոսքով` հնարավոր չէ ունենալ նման ավտոմեքենա` առանց ռետրոյի նկատմամբ սիրո:
Այս «Մոսկվիչն» Արմեն Չախմախչյանը ժառանգություն է ստացել պապից։ Ինչպես խոստովանեց սեփականատերը, նա մի փոքր փոխել է սկզբնական դիզայնն ու գույնը և մինչ օրս օգտագործում է առօրյայում:
«Զանգեզուր» ինքնաշեն ավտոմեքենան հավաքել են 70-ականների վերջին: 1981 թվականին այն դարձել է ԽՍՀՄ-ում անցկացվող ավտոմեքենաների մրցույթներից մեկի դափնեկիր: Մինչ օրս «Զանգեզուրը» պիտանի է, այն ավելի քան 2 մլն կմ է անցել:
Ավտոմեքենան արտադրվել է 1937 թվականին: Այս ավտոմեքենայի միակ բացասական կողմն, ըստ տիրոջ, այն է, որ նա չի եփում և լվացք չի անում: Սակայն նա հպարտանում է, որ սա քաղաքի ամենահին ԲՄՎ-ն է: