00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ալթունյանի շուրջ նոր աղմուկն ու երեխաների չպաշտպանված իրավունքները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 2–ի մամուլի տեսությունը։

«Առավոտ». Կրքեր ծխելու շուրջ

Թերթի խմբագրականն անդրադարձել է ծխելու դեմ պայքարի օրը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հնչեցրած արտահայտություններին։

Курение - Sputnik Արմենիա
Ալթունյան. «Հայերս ծխող ազգ ենք, իսկ ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»

«Ծխախոտի գինը բարձրացնելը ստանդարտ քայլ է, որն արվել է բոլոր զարգացած և զարգացող երկրներում։ Դրանից արտադրողները նույնպես չեն շահելու, որովհետև բարձրացվում է ակցիզային հարկը, ոչ թե նրանց եկամուտը, իսկ թանկ ապրանքը վաճառելն ավելի բարդ է։ Իհարկե, ծխելը կամ չծխելն ուղղակիորեն կապված չէ մարդու, անհատի հաջողակ կամ ոչ հաջողակ լինելու հետ։

Բայց, կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ առողջ ապրելակերպը հատուկ է զարգացած, քաղաքակիրթ, առաջադեմ հասարակություններին, որտեղ քարոզվում է իմաստալից, բովանդակալից, նպատակասլաց կյանքը։ Դա էր, որ, հավանաբար, նկատի ուներ առողջապահության նախարարը»,- գրում է թերթը։

«Ժամանակ». Բիզնեսմենը

Թերթը գրում է, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացված աղմուկը դեռ չմարած, նախարարի դեմ սկիզբ է առնում բողոքի նոր ալիք։
«Լևոն Ալթունյանը մտադրվել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից։ Նրանք դա համարում են Ալթունյանի հերթական անձնական բիզնեսի շահերին ուղղված ծրագիր»,- գրում է թերթը։

«Հայոց աշխարհ». Ավելի սուր

«Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրմամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել Արցախի հակամարտության և հայաստանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի մասին։

Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Դեսպան. Արցախի «ստատուս–քվոն» չի կարող այլևս պահպանվել

«Զեկույցում նշվում է, որ քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք 2016 թվականի ապրիլին հանգեցրին հակամարտության սրման, ավելի սուր են դարձել։ «2017 թվականի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում։ Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին լուրերը, ասված է զեկույցում։ Ըստ զեկույցի` նախորդ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը»,- գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Հայաստանում շուրջ 230 հազար երեխա ապրում է աղքատության մեջ

Թերթը հիշեցնում է, որ երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն է ու ավելացնում, որ Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ աղքատ են, իսկ դա նշանակում է, որ վտանգված է նրանց ներկան ու նաև ապագան։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ փոխխոսնակը ստիպված է երբեմն սահմանափակել երեխաների իրավունքները

«Թերսնուցումը, կենցաղային վատ պայմանները, թերի կրթությունն ու ճիշտ ժամանցի հնարավորությունների բացակայությունը երեխաներին զրկում են նաև ապագայի համար իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողությունից։ Երեխաների աղքատության վերաբերյալ վիճակագրական ամենաթարմ տվյալները վերաբերում են 2015 թվականին։ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկության համաձայն` 2015 թվականին Հայաստանում 0-17 տարեկան երեխաների թիվը եղել է շուրջ 690 հազար 300։ Նրանց 33.7 տոկոսն ապրել է աղքատության, իսկ 2.5 տոկոսը` ծայրահեղ աղքատության մեջ։ Այսինքն` աղքատ է եղել մոտավորապես 232 հազար երեխա, իսկ ծայրահեղ աղքատ` 17 հազար 250-ը»,-գրում է թերթը։

Լրահոս
0