00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալթունյան. «Հայերս ծխող ազգ ենք, իսկ ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցКурение
Курение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ՄԱԿ–ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվան։ Ելույթ ունեցավ նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ հայերը ծխող ազգ են։ Նրա համոզմամբ` ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է։

«Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն, ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք։ Այդ առումով ես ունեմ հանձնարարական գերագույն քաղաքական իշխանություններից, որ մենք ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին։ Պայքար, որի արդյունքում կունենանք էլ ավելի առողջ ազգ, էլ ավելի գեղեցիկ երեխաներ, էլ ավելի պայծառ ապագա»,- ասաց նախարարը։

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Ալթունյան
П/к на тему Курение - угроза развитию в офисе ООН. Левон Алтунян - Sputnik Արմենիա
Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ նշեց, որ ծխախոտի խնդիրն արդիական է մեր երկրում և դրա օգտագործման ցուցանիշները շարունակում են մնալ բավականին բարձր։

«Այս տարի մշակվեց ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որն այս պահին ներկայացված է կառավարություն։ Ծրագրի հիմնական մոտեցումներն են` օրենսդրական բարեփոխումները, առողջապահական ծառայությունների հզորացումը, իրազեկման ծրագրի իրականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը»,- ասաց Բազարչյանը։

Принцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред посетила Гарни и Гегард в Армении - Sputnik Արմենիա
Հորդանանի արքայադուստր․ Հայաստանի կառավարությանը մաղթում եմ թողնել ծխելը

Նա տեղեկացրեց, որ նախատեսվում են կոշտ օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհաստատվի հասարակական վայրերում ծխելու և գովազդի ամբողջական արգելքը։

«Օրենքը, որը կմշակվի և կառաջարկվի, կնախատեսի, որ ծխախոտի օգտագործումը բոլոր տեսակի փակ տարածքներում կլինի արգելված` ներառյալ ռեստորանները։ Այդ օրենքը կլինի համապարփակ, բոլորի համար հավասար։ ԱՀԿ-ի մոտեցումը հետևյալն է` առանձին հատկացված փակ տարածք ծխողների համար ևս պետք է որ չլինի»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

Ասուլիսին ներկա էր նաև ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։ Նա պատմեց, որ Հայաստանում մի ցավալի իրավիճակ է տեսել, երբ տղամարդիկ որևէ տեղ հավաքված ծխում են երեխաների ներկայությամբ։ Նա դա համարում է անընդունելի, քանի որ նույն այդ երեխաները դառնում են պասիվ ծխողներ։

«Ես արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ։ Բարեբախտաբար, փոփոխության դրական միտում եմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հասկանում են, որ ծխելը չի ասոցացվում հաջողակ լինելու հետ։ Իմ մի ծանոթը պատմեց, որ Հարվարդում ծխել է, և նրան ասել են` այստեղ ընդունված չէ ծխել, քանի որ այդ սովորույթն արդեն հնացած է»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ ԱՀԿ տվյալով` ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600 հազարը` պասիվ ծխելու հետևանքով։ Համապատասխան հակածխախոտային քաղաքականության իրականացման արդյունքում առաջիկա 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կկրճատվի 42 տոկոսով, 15 տարվա ընթացքում` 54 տոկոսով, իսկ քառասուն տարվա ընթացքում` 63 տոկոսով։

© Sputnik / Asatur YesayantsԵգոր Զայցևը, Լևոն Ալթունյանը և Ալեքսանդր Բազարչյանը
П/к на тему Курение - угроза развитию в офисе ООН. левон Алтунян - Sputnik Արմենիա
Եգոր Զայցևը, Լևոն Ալթունյանը և Ալեքսանդր Բազարչյանը

Լրահոս
0