00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրեասյան. «Մենք չենք փորձում մարտահրավեր նետել Հոլիվուդին»

© Sputnik / Виктор ТолочкоРежиссер Сарик Андреасян
Режиссер Сарик Андреасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուպերհերոսների մասին պատմող ֆիլմի հեղինակ Սարիկ Անդրեասյանը չի թաքցնում՝ պատրաստվում է բազմասերիանոց «ֆրանշիզ» ստեղծել:

«Պաշտպաններ» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Sputnik Բելառուսին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի թեմայի, բյուջեի և Հոլիվուդի հետ համեմատության մասին: Զրուցել է Եվգենի Կազանցևը:

- Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմ նկարահանել սուպերհերոսների մասին: Պատրա՞ստ եք, որ «Պաշտպաններ» ֆիլմը համեմատեն հոլիվուդյան նմանատիպ ֆիլմերի հետ:

— Գաղափարը վաղուց էր ծնվել, ընդ որում՝ երգիծական ժանրի համատեքստում: Մենք կատակում էինք՝ ինչո՞ւ կարող է լինել Կապիտան Ամերիկա և չլինել Կապիտան Հայաստան: Սակայն կամաց-կամաց կատակը վերածվեց լուրջ քննարկման, թե ինչու մեզ մոտ չկան մեր սուպերհերոսները: Հստակ հիշում եմ, թե երբ է մեր սուպերհերոսային տիեզերքը ձևավորվել այն տեսքով, ինչպիսին մենք այն ներկայացրել ենք ֆիլմում:

Премьера фильма Линия 2: 25 лет спустя - Sputnik Արմենիա
«Կյանք ու կռիվ». նոր խոսք անկախ Հայաստանի կինեմատոգրաֆում

2013 թվականն էր, ԱՄՆ-ում նկարահանվում էր «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը: Նկարահանման հարթակ եկավ եղբայրս՝ պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը, և մոտ երկու շաբաթ մենք խոսում էինք այն մասին, թե ինչ ենք ուզում տեսնել այս և հետագա ֆիլմերում: Հետո արդեն սկսեցինք ներգրավել նկարիչների. ամեն տեղից ինձ հերոսների էսքիզներ էին ուղարկում, մենք այդ ամենը հավաքում էինք, քննարկում և մտածում դրանք իրականություն դարձնելու մասին: Պատմական հենք ունեցող ինքնատիպ լեգենդ ձևավորվեց` սառը պատերազմ, փորձեր մարդկանց վրա: Այսպես ստեղծվեց այն կոնցեպցիան, որի համաձայն՝ սուպերմարդիկ կային նաև Ռուսաստանում, պարզապես նրանք թաքնվում էին, քանի որ պատմությունն այդպես էր դասավորվել:

Մենք հասկանում ենք, որ մեզ համեմատելու են: Սակայն մենք Հոլիվուդին մարտահրավեր նետելու ցանկություն չունենք, ինչպես գրում եմ լրագրողները:

- Ինչո՞վ է ձեր ֆիլմը նման սուպերհերոսների մասին պատմող արևմտյան ֆիլմերին և ինչո՞վ է տարբերվում:

— Մեր ֆիլմը դասական ոճով է նկարահանված: Նման կինո միայն Հոլիվուդում են նկարահանում: Ֆրանսիացիներն ունեին «Լարգո Վինչի» և «Աստերիքս ու Օբելիքսի» մասին շարքը: Սակայն նրանք այնուամենայնիվ այլ ժանրում էին նկարահանված: Իսկ մենք ֆանտաստիկ կոմիքս ենք ստեղծում, ինչպես դա անում է Marvel-ը: Նման ոճի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ամբողջ աշխարհում:

Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
«Արարատի ստվերները». Իսպանացիները պատմել են ամենահին երկրի` Հայաստանի մասին

Ընդ որում՝ մենք չենք կրկնօրինակում հոլիվուդյան արտադրությունը, այլ ստեղծում ենք մեր սեփական դիցաբանությունը` հիմնվելով մեր անձնական պատմական մշակութային կոդի վրա: Մեր դեպքում դա տասնյակ միլիոնավոր մարդկանց մեկ համընդհանուր խորհրդային անցյալն է: Այդ պատճառով էլ մենք մի քանի հերոս ենք ստեղծել, որոնք նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններն են ներկայացնում: Բնականաբար, մենք ստեղծագործում ենք ժանրի շրջանակներում, այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր հերոս օժտված է իր որոշակի բացառիկ կարողություններով` հաշվի առնելով մտածելակերպը: Եթե Արսենին ներկայացնում է Ռուսաստանը, ապա նա Արսուս արջի է վերածվում` այսպես կոչված Ռուսաստանի խորհրդանիշի, Լեռը քարերն է կառավարում, քանի որ Հայաստանում գեղատեսիլ լեռնային տեղանքներ կան, Խանն արևելյան հերոս է, որտեղ հմուտ կերպով սառը զենք են կիրառում, իսկ Քսենիան գեղեցկուհի սլավոնուհի է, որը ծնվել է Սև ծովի ափին և կառավարում է ջրային տարերքը:

Չեմ թաքցնի՝ մենք մեր որոշել ենք շարունակական ֆիլմ նկարել, որպեսզի «սուպերհերոսներից ամենից շատ քեզ ո՞վ է դուր գալիս հարցին» երեխան կարողանա պատասխանել, օրինակ` Արսուսը, ոչ թե Սուպերմենը կամ Բեթմենը:

Лев Рыжков - Sputnik Արմենիա
Լեգենդար սարսափ ֆիլմի շարունակությունը. 12 տարի անց

—  Դուք ֆիլմը նկարահանեցիք բավական սուղ բյուջեով: Ինչի՞ վրա եք տնտեսել:

— Մենք ուզում էինք մի տեսարան նկարահանել, որտեղ Արսուսը անտառից գազանների «բանակ է» տանում: Դա բավական հզոր և տեսարժան դրվագ կլիներ, բայց նաև՝ շատ թանկ: Ստիպված եղանք մյուս մասերի համար թողնել դա: Հոլիվուդյան ստուդիաների սցենարիստները գրում են այն առավելագույնը, ինչը թույլ է տալիս նրանց երևակայությունը, այնուհետև պրոդյուսերները շտկումներ են անում, բայց եթե բյուջեն ի սկզբանե 200 մլն դոլար է կազմում, ապա շտկումներ կարող են լինել միայն 20 մլն դոլարի սահմաններում: Իսկ մեզ մոտ ամեն ինչ շատ սուղ էր. քայլ այս կողմ, քայլ այն կողմ, և վերջ:

- Դուք ասացիք, որ նպատակ եք դրել մի քանի մասից բաղկացած ֆրանշիզ ստեղծել: Այսինքն «Պաշտպանները» շարունակություն է ունենալու:

— Այո, արդեն մշակում ենք երկրորդ մասի սցենարը: Այնտեղ արդեն նախկին խորհրդային հանրապետություններից այլ հերոսներ կհայտնվեն: Այսինքն դիցաբանությունը նույնը կմնա: Հավանաբար նրանցից մեկը բելառուս կլինի… Իսկ ընդհանրապես մենք ցանկանում ենք իրական սուպերհերոսային մոլորակ ստեղծել: Որտեղ գործելու են ԽՍՀՄ բոլոր տասնհինգ հանրապետությունների հերոսները: Կարծում ենք, որ դա կարևոր է և անհրաժեշտ: Ես կասեի, որ սա յուրօրինակ մանկավարժական խնդիր է:

Գիտե՞ք՝ մի շատ դաստիարակչական պատմություն կա: Եղբորս ավագ որդին` Կապիտան Ամերիկայի երկրպագուն է: Մի անգամ եկեղեցում նա խնդրեց մոմ վառել Կապիտան Ամերիկայի համար, քանի որ վախենում էր, որ Երկաթե մարդը նրանից վրեժխնդիր կլինի… Քանի դեռ մենք չունենք մեր հերոսները, մոմ են վառելու Կապիտան Ամերիկայի համար: Մեր երեխաները մեծացել են Հոլիվուդի և սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերը դիտելով:

Այսպիսին է գաղափարախոսությունը: Իսկ երեխաները պետք է մեծանան և հասկանան իրենց ինքնությունը: Դա կարևոր է: Ոչ ոք դեմ չէ, թող սիրեն նաև օտարը, սակայն իմանան, որ մենք էլ մեր սուպերհերոսներն ունենք:

Премьера фильма Сарика Андреасяна Землетрясение - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմը. երբ արտասվում են տղամարդիկ

- Ո՞վ է «Պաշտպանների» իդեալական հանդիսատեսը:

— Կարծում եմ, որ ֆիլմը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների համար, որոնք հասկանում են սուպերհերոսների լեզուն, այնպես էլ՝ մեծերի, որոնք հիշում են ԽՍՀՄ պատմությունը:

Մենք փորձել ենք նոր բան ստեղծել մեր կինոարտադրության համար, նկարահանել մեր սեփական սուպերհերոսային բլոքբասթերը՝ մեր հերոսներով, մեր հարազատ տարածքներում: Թեկուզ և այդ ժանրի համար դասական սյուժեի հիման վրա: Այո, ռուսական կինոարտադրությունը դեռ բավականաչափ հեռու է կատարելությունից:

Մեկ տարվա ընթացքում շուրջ հարյուր ֆիլմ է նկարահանվում, և միայն մի քանիսը կարելի է իսկապես լավը կոչել: Սակայն այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա: «Պաշտպանների» մեջ մենք ներդրեցինք մեր ողջ կարողությունն ու հնարավորությունները: Այժմ խոսքը հանդիսատեսինն է:

Русская версия

Լրահոս
0