00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկրաշարժ» ֆիլմը. երբ արտասվում են տղամարդիկ

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПремьера фильма Сарика Андреасяна "Землетрясение"
Премьера фильма Сарика Андреасяна Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նոյեմբերի 18–ին վարձույթի կհանվի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ–ի դեկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին։ Հայաստանը Սարիկ Անդրեասյանի ֆիլմն առաջադրել էր «Օսկար» մրցանակի, սակայն ավելի ուշ այն հանվել էր մրցանակի «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգից այն պատրվակով, թե ֆիլմում «հայերը քիչ են»։

Sputnik, Լև Ռիժկով.

Sputnik-ի թղթակիցը ներկա է եղել «Երկրաշարժ» ֆիլմի` ԶԼՄ-ների համար նախատեսված ցուցադրությանը, որը ներկայացվել է Մոսկվայում, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Լրագրողը շփվել է ֆիլմի ստեղծողների հետ։

Ինչպես խուսափել «Օսկարից»

Նախ` մի քանի խոսք ֆիլմի մասին։ 1988թ, Լենինական։ Խորհրդային դարաշրջանը ներկայացված է բոլոր դետալներում` ինտերիերից, միջանցքներից, առևտրի կետերից, այդ շրջանի ավտոմեքենաներից մինչև հագուստ ու սանրվածքներ։ Մանրուքների նկատմամբ նման ուշադրությունն արդեն իսկ հարգանքի է արժանի։ Եվ ահա ոչ սովորական խորհրդային քաղաքը ցնցվում է սարսափելի աղետից։

Հենց այստեղ այս տողերի հեղինակը հասկացավ, որ «Երկրաշարժը» երբեք «Օսկար» չի ստանա։ Բացատրեմ`ինչու։

Рубен Дишдишян - Sputnik Արմենիա
Դիշդիշյանը` «Երկրաշարժը» «Օսկարի» առաջադրելու մասին. դա մեր սխալն էր

Մասնակցության հնարավորություն կլիներ, եթե ստեղծողները ֆիլմ-աղետը նկարահանեին այդ ժանրի հոլիվուդյան ընկալմամբ։ Այսինքն ամեն ինչ կործանվում է, պայմանական Բրյուս Ուիլիսի դեմքով սուպերհերոսը բոլորին փրկում է, իսկ նրա կողքին էլ երկարոտն գեղեցկուհի կա։ Իսկ այս ֆիլմում նման բան չկա։ Եվ փառք Աստծուն։ «Օսկարը» հավանական կլիներ, եթե ֆիլմը «քաղաքականապես կոռեկտ» լիներ, եթե հերոսական փոքրամասնությունները փրկեին Լենինականի դժբախտ բնակիչներին։

Բայց փոքրամասնությունների ակնարկ անգամ չկա։ Գլխավոր պատճառը, թե ինչու «Երկրաշարժը» չի ընդունվի ամերիկյան կինոակադեմիայի կողմից, պատմական հավաստիությունն է։ Խորհրդային զինվորները դաշտային ճաշարաններ են բացում, վրաններ են տեղադրում քաղաքի անօթևան բնակիչների համար։ Իսկ ահա ռուսները փրկում են փլատակներից տակից։ Այդ ինչպե՞ս։ Ինչպե՞ս թե միասին են պայքարում աղետի դեմ։ Ինչո՞ւ ոչ ոք ոչ մեկին չի ճնշում և նվաստացնում։ Իսկապես նախկին խորհրդային ժողովուրդների բարեկամությունը շատ հնաոճ թեմա է։ «Օսկարի» հանձնաժողովի համար աններելի է, որ ոչ ոք չի աստվածացնում Ամերիկային։ Այո, երկրաշարժի գոտի են ժամանել փրկարարներ ամբողջ աշխարհից։

Ֆիլմում հայտնվում է ֆրանսիացի փրկարարը, կինոլոգը, իտալերեն բառեր են լսվում։ Կադրում ամերիկացիներ չկան։ Նշվում են միայն տիտրերում։ Ինչպես տեսնում ենք, դա աններելի է։ «Երկրաշարժի» զգացմունքային հարվածը չարժի դիտարկել զվարճանքի տեսանկյունից։ Ադիբուդին կմնա ձեր կոկորդում։ Սա մեզ մոտ մոռացված լուրջ ֆիլմի նմուշ է, որը պատմում է անդառնալի կորուստների և այն մասին, թե ինչպես կարելի է ապրելու ուժ գտնել։ Ֆիլմը հանդիսատեսին դաժան զգացմունքային հարված է հասցնում։ Շատ լրագրողներ մամուլի ցուցադրության ժամանակ նույնիսկ արտասվեցին։ Արտասվում էին նաև ֆիլմում, բայց ֆիլմի ստեղծողները, իհարկե, գիտեն, որ փորձառու հանդիսատեսը վաղուց չի հավատում արցունքներին, հատկապես` պաթոսային և շինծու արցունքներին։ Ուստի էկրանին արտասվում էին հիմնականում տղամարդիկ։

Բայց հենց այդ հանգամանքը կոտրում էր անգամ ամենաամուր զգացմունքային պատյանը։ Իսկ Սարիկ Անդրեասյանի համար, որը հայտնի է որպես թեթև ժանրի պահանջված ռեժիսոր, «Երկրաշարժը», ամենայն հավանականությամբ, opus magnum է (մեծ աշխատանք), մեծ խորության և վիրտոուզության աշխատանք։

Անդրեասյանը գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի հետ շրջանցել է ակնհայտ թակարդները. խուսափել է պաթոսից, կոնյուկտուրայից։ Ինչպես պարզվեց` նաև «Օսկարի» արձանիկից։ Բայց նրանք լավ և ճշմարտացի ֆիլմ են նկարել։ Առավել ևս, որ 1988թ-ին Ռուբեն Դիշդիշյանը երկրաշարժի գոտի է ժամանել ողբերգության երկրորդ օրը և անձամբ մասնակցել փլատակների տակից մարդկանց հանելու աշխատանքներին։

Գլխավորը` միավորել

Ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսում ես հարցրի ստեղծողներին. «Ամեն դեպքում ինչո՞ւ են ձեզ հանել «Օսկարի» մրցավազքից»։

«Երբ Հայաստանի մշակույթի նախարարությանն առաջարկեցինք ֆիլմն «Օսկարի» առաջադրել, ապա արձագանքը ոչ միանշանակ եղավ։ Քվեարկության երկու փուլ եղավ։ Մենք հաղթեցինք երկու ձայնով։ Իսկ հետո մի շարք փաստաթղթեր լրացրեցինք, որոնց մեջ մի այսպիսի թուղթ կար` «ֆիլմի մասնակիցների ազգությունը»։ Այդտեղ պետք էր նշել ազգանունը, մասնագիտությունը, ինչպես նաև` քաղաքացիությունը», — հիշում է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։ Պրոդյուսերը հաստատեց, որ իսկապես 20 մասնակցից 14-15-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։

Премьера фильма Землетрясение - Sputnik Արմենիա
Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը. 10 փաստ «Երկրաշարժի» մասին

«Հետո «Օսկարի» հանձնաժողովից պատասխան է եկել. կանոնակարգի համաձայն` ֆիլմը մերժվել է։ Հավանաբար, դա մեր սխալն էր։ Հնարավոր է` պետք էր ավելի շատ հայ դերասանների ներգրավել»,- ասաց Դիշդիշյանը։

«Ձևականորեն «ակադեմիկոսները», անկասկած, ճիշտ են։ Թեև հայերը ֆիլմում շատ են, ուղղակի մեզանից շատերը Հայաստանի քաղաքացիներ են։ Ես այդքան էլ չեմ հասկանում, եթե երկիրն առաջադրել է և պատասխանատվություն վերցրել, ապա ի՞նչ տարբերություն «Օսկարի» կինոակադեմիայի համար։ Մենք չգիտենք, որ դա այդպես կավարտվի»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

Ռուբեն Դիշդիշյանը հիշեց, որ ֆիլմին դեմ է եղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը։ Նա ֆիլմը «բացարձակ հակահայկական, ռուսամետ» է անվանել։

«Այդ արտահայտություններն ինձ շատ տարօրինակ են թվում։ Երբ նա ինձ դա ասաց, կողքիս մարդ կար և նա միջամտեց մեր զրույցին ու ասաց` ինչու՞ ռուսամետ. բոլոր ռուս հերոսները մահացել են։ Վերջին 26 տարվա ընթացքում ԽՍՀՄ փլուզումից ի վեր նոր սերունդ է մեծացել, որը չգիտի, թե Ռուսաստանն ընդհանրապես ինչ մեծ դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ։ Շատերի համար դա զարմանալի է։ Ոմանք էլ այդ մասին նույնիսկ չեն մտածել»,- ասաց Սարիկ Անդրեասյանը։

Ռեժիսորի խոսքով` ֆիլմի խնդիրը մարդկանց միավորելն է։ Թեև մարդիկ կգտնվեն մարդիկ, որոնք ֆիլմում քաղաքական մոտիվներ կտեսնեն։ «Մենք բիզնես դրդապատճառներ նույնպես չունենք։ Հավատացեք` կինոյում փող աշխատելու համար չպետք է դրամատիկ ֆիլմեր նկարել` հիմնված իրական ողբերգության վրա։ Մենք ինքներս չգիտենք, թե մեզ ինչ կտա վարձույթը։ Եթե մարդիկ գան այս ֆիլմը դիտելու, ապա մեկ տարի անց նման ֆիլմերը շատ կլինեն։ Կփոխվի բովանդակությունը, շուկայի իրավիճակը», — ասաց ռեժիսորը։

«Ինձ չի թվում, որ ֆիլմը հայկական է կամ ռուսական։ Երբ մարդու կյանքում ողբերգություն է լինում, անկարևոր է դառնում նրա ազգային պատկանելությունը»,- ասաց գլխավոր դերակատար Կոնստանտին Լավրոնենկոն։

Լրահոս
0