00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կյանք ու կռիվ». նոր խոսք անկախ Հայաստանի կինեմատոգրաֆում

© Sputnik / Asatur YesayantsПремьера фильма "Линия 2: 25 лет спустя"
Премьера фильма Линия 2: 25 лет спустя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հանդիսատեսը յուրահատուկ ջերմությամբ է ընդունել Հայաստանի անկախության 25-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին էկրաններ բարձրացած «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Մի քանի ամիս անց վարձույթի դուրս եկավ ֆիլմի շարունակությունը:

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը: Եզրափակիչ տիտրերից հետո դահլիճը թնդում էր ծափահարություններից, սակայն հուզված հանդիսատեսը դեռ որոշ ժամանակ բառացիորեն քարացել էր տեղերում: Առաջինը գլխի ընկան օպերատորները՝ հասկանալով, որ նման կադրը չի կարելի բաց թողնել: Շատերը սկսեցին մոտենալ ռեժիսոր և սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանին՝ շնորհավորելու և կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու:

Մենք կարողանում ենք ֆիլմեր նկարել

Խոստովանեմ, որ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմից առաջ մի քիչ անհանգիստ էի. հաճախ աղմկահարույց ֆիլմերի շարունակությունները բավականին թույլ են լինում և փչացնում ֆիլմից ստացած ընդհանուր տպավորությունը: Բայց ոչ այս դեպքում. «Կյանք ու կռիվ» ֆիլմը ոչ միայն ինձ դուր էր եկել, այլ նաև հետք էր թողել իմ հոգում:

Премьера фильма Жизнь и борьба 2 - Sputnik Արմենիա
«Կյանք ու կռիվ 2». Ապրիլյան պատերազմն ու ֆիլմի հերոսները 25 տարի անց

Ֆիլմը երբեմն ապշեցնում է, երբեմն ստիպում մտածել, լինում է, որ դու ուղղակի չես կարող առանձնացնել քեզ սյուժետից և ֆիլմի հերոսներից: Հարազատության զգացում՝ ահա թե ինչ ես զգում դիտումից հետո: Այսպիսին է իմ վերաբերմունքն այս ֆիլմին: Հարցը բոլորովին էլ ընտրված թեման չէ, որը հուզում է բոլոր հայերին:

Հայրենական կինեմատոգրաֆում հաճախ փորձել են շահարկել այնպիսի թեմաներ, որոնց հանդեպ չի կարող անտարբեր մնալ ոչ մի հայ: Որպես կանոն, երբ էկրան է բարձրանում նման թեմայով ֆիլմ, մենք միահամուռ գնում ենք կինոթատրոններ, բայց շատ հաճախ այնտեղից դուրս ենք գալիս հիասթափված, քանի որ հաճախ շեշտը դրվում է միայն թեմայի վրա: Թույլ սյուժետային գիծը և դերասանների ոչ համոզիչ խաղը ճնշող տպավորություն են թողնում:

Երբ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պաստառները հայտնվեցին քաղաքում, ես հակասական զգացումներ ունեցա՝ գնալ, թե՞ ոչ: Ինձ վրա մեծ տպավորություն գործեց հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի գրառումը Instagram-ում: Ներկայացնեմ՝ որոշ կրճատումներով:

Нарине Григорян - Sputnik Արմենիա
Հայրս գերի ընկավ, բայց նրան վերադարձրին. ադրբեջանցի բժիշկը փրկեց նրան

«Անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆիլմն եմ դիտել այսօր։

Միակ դեպքն է, երբ չեմ կարողանում խոսք ընտրել՝ արտահայտելու զգացածս…

Մհեր Մկրտչյանի սցենարը, նրա ռեժիսուրան, նրա՝ դերասաններին ընտրելու ու տեսնելու կարողությունը…

Նոր դերասանական գժական սերունդ. մեկը մեկից լավը տեսակով ու անկրկնելի։ Սա բացարձակ հաղթանակ էր ու ձեռնոց՝ անորակ ֆիլմարտադրողներին ու «սուտ» ռեժիսորներին։

Հ.Գ. Ես հիացած եմ դերասանների արած աշխատանքով, Մհերի նրբազգաց աշխատանքով ու անհավանական խորությամբ»:

Դիտումից հետո գլխումս մի միտք ծագեց. «Մենք կարողանում ենք ֆիլմ նկարել»:

Իմ կարծիքով (համոզված եմ, ոչ միայն իմ) դերասան Սամվել Թադևոսյանը, որը կատարել է գլխավոր հերոս Տիգրանի դերը, դարձել է իսկական ռեժիսորական բացահայտում: Շատերը մինչև հիմա չեն կարողանում մոռանալ նրա մասնակցությամբ տեսարանները՝ զարմանալով այդքան երիտասարդ դերասանի պրոֆեսիոնալիզմի վրա:

Արդյո՞ք բոլորի համար կարևոր է ուղերձը

— Ասացեք, ո՞րն է ֆիլմի ուղերձը, — հարցրեց լրագրողներից մեկը ռեժիսորին:

— Ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, միայն ոչ այս: Ես իսկապես չգիտեմ, — պատասխանեց Մկրտչյանը:

Իսկապես, սա այն դեպքը չէ, երբ պետք է ուղերձներ փնտրել: Սա ուղղակի պատմություն է մարդկանց, սովորական հայերի մասին, այնքան իսկական, որ քեզ թվում է, թե նրանք քեզ հարազատ մարդիկ են:

Ֆիլմը, ինչպես և նրա առաջին մասը, շատ անկեղծ է, առանց ավելորդ սենտիմենտալության, արհեստականության: Այստեղ ամեն ինչ պարզ է, բնական… Պատերազմը շատ բան է փոխել այս մարդկանց կյանքում, նրանք շատ և հաճախ են սխալվել, բայց չնայած դրան՝ նրանք փորձում են ապրել, առաջ գնալ, հետևություններ են անում իրենց սխալներից և փորձում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին:

Русская версия

Լրահոս
0