00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի հաշվետվությունն իր թիմին

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна
XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետականն իր շարքերը մաքրում է տանիք փնտրողներից: Այդ մասին այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ, իր հաշվետու ելույթում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հանրապետական կուսակցությունը նոր անդամներով համալրելուն զուգահեռ բավականաչափ զտել է իր շարքերը՝ ՀՀԿ տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Այդ մասին այսօր ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած իր ելույթում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ:

XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
ՀՀԿ նախագահը վերահաստատվեց, ղեկավար կազմը՝ նորացվեց

Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի, թերևս, ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը, միաժամանակ, շնորհավորելով նոր կառավարության բոլոր անդամներին և անվերապահ աջակցություն հայտնելով նրանց. «Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին»:

Սերժ Սարգսյանը կարևորեց նաև 2017 թվականի գարնանը անբիծ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն ու հանրության վստահության քվեն, որը հնարավորություն կտա առանց վարանելու ու շեղվելու ընթանալ բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:

«Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»,- ասաց ՀՀԿ նախագահը:

Карен Карапетян и Виген Саргсян на XVI съезде РПА - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում

Սերժ Սարգսյանը կարևորեց նաև առկա տնտեսական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու կարևորությունը՝ արձանագրելով, որ 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29,3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս: 

ՙ«2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39,2 տոկոսով։ Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու արդյունքում, այլև համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի տարիներին գների կայունությունն ապահովելու արդյունքում»,- ասաց նախագահը։- «Անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակաբար բարձրացել է: Եթե 2007 թվականին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2,8 անգամ»:

Նույն ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանի խոսքով, լրջորեն աճել են աշխատավարձերը՝ եթե 2007 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60985 դրամ, ապա 2016 թվականի ինն ամիսներին կազմել է 160688 դրամ: Աճել են կենսաթոշակները. եթե 2007 թվականին միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12746 դրամ, ապա 2016 թվականին այն գերազանցել է 42000 դրամը: 

Карен Карапетян на XVI съезд РПА - Sputnik Արմենիա
Վարչապետը ողջունում է «Գազպրոմ Արմենիայի» հանրապետականացումը

«Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին, ՀՀԿ նախագահը, մասնավորապես, նշել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը:

«Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր՝ կառուցողական դիրքորոշումներով, գործընկերների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով, միջազգային հանձնառությունները բծախնդրորեն կատարելով, պայմանավորվածությունները հարգելով:

XVI съезд РПА - Sputnik Արմենիա
Մի դիմում էլ կասես նա գրի. ՀՀԿ համագումարին ընդառաջ

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Իսկ Ամերիկյան նոր վարչակարգի օրոք ՀՀ իշխանությունները հույս ունեն նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը՝ միաժամանակ շարունակելով զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ:

«Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ»,- նշեց նախագահը:

«Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» և «ապրիլից հետո» փուլերի: Թե՛ «առաջ», թե՛ «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն»,-հայտարարեց նա՝ վերահաստատելով Արցախի հարցը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Լրահոս
0