ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Այսօր, մինչև ՀՀԿ համագումարի մեկնարկը, վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշմանը, սակայն մանրամասներ չհայնեց այդ մասին, ասելով, որ արդեն յոթ կետով բացատրել է իր քայլի պատճառը։
Անդրադռանալով «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների՝ ՀՀԿՀ-ին անդամակցելու որոշմանը, Կարեն Կարապետյանն ասաց. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համարչ։
Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր կան, որ դա տեղի է ունեցել ճնշման ներքո, Կարեն Կարապետյանը հարցով պատասխանեց, թե՝ համոզվա՞ծ եք, և խորհուրդ տվեց նախ ճշտել իրականությունը։
Մեկ օրվա ընթացքում 7000 անդամով Հանրապետականի համալրումըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին անկնկալ և զարմանալի չի թվացել։
«Տարին 12 ամիս՝ 365 օր, ՀՀԿ-ին նոր մարդիկ են անդամակցում, շատ ուրախ ենք և հպարտ, որ նրանք որոշել են Հանրապետական դառնալ», — ասաց քաղաքապետը,- «Հայաստանում քի՞չ մարդ կա, որ անկուսակցական է և ցանկություն է հայտնում միանալ ՀՀԿ-ին»։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցելուն, Տարոն Մարգարյանն ասաց՝ հպարտ է, որ նման բարձր հեղինակություն ունեցող անձը որոշել է լինել Հանրապետական։
Քաղաքապետը հիշեցրեց, որ ինքը կուսակցական է դարձել դեռևս 18 տարեկանում, եղել է շարքային անդամ, տարածքային կառույցի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ։