00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Ղազախստանի դեսպանի կինը` հայուհիների, ղազախուհիների և դիվանագիտության մասին

© Sputnik / Asatur YesayantsСупруга посла Казахстана в Армении Асель Уразаева
Супруга посла Казахстана в Армении Асель Уразаева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայուհիներին և ղազախուհիներին միավորում է արևելյան մշակույթի խորությունը, ավանդույթների նկատմամբ հարգանքն ու ընտանեկան օջախը պահպանելու ձգտումը,– կարծում է Հայաստանում Ղազախստանի դեսպանի կինը` Ասել Ուրազաևան։

Աշխարհի շատ երկրներում դիվանագետների կանայք մնում են ստվերում։ Դիվանագիտական գաղտնիքը մի փոքր բացահայտելու համար Sputnik Արմենիան որոշել է պատմել մեր երկրում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների կանանց մասին։ Հայաստանում Ղազախստանի դեսպանի կնոջ` Ասել Ուրազաևայի հետ զրուցել է Դավիթ Գալստյանը։

- Դուք Հայաստան վերջերս եք ժամանել։ Ի՞նչ մտածեցիք, երբ իմացաք, որ Հայաստան եք գալու։

— Ինձ ուրախացրեց նման հեռանկարը։ Հայաստանի մասին շատ էի լսել հայ ընկերներիցս, երբ դեռ Բուլղարիայում էինք ապրում։ Գիտեք`շատ եմ սիրում կովկասյան խոհանոցը։ Երբ պատրաստվում էինք տեղափոխվել այստեղ, ուսումնասիրեցի նաև հայկականը։ Գալով այստեղ` հասկացա, թե որքան հետաքրքիր ու բազմազան է այն։ Հայկական ճաշատեսակներում շատ թարմ մրգեր են օգտագործվում։ Խոհարարությունն իմ հոբբին է, ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում դրան։

В Посольстве Российской Федерации в Республике Армения в рамках проекта Дипломатические нотынакануне прошла презентация международного музейного проекта Оренбургский пуховый платок – с любовью к матери - Sputnik Արմենիա
Սվետլանա Ռամիշվիլի. դիվանագետի կինը՝ դեկաբրիստի կին

Սակայն հարցը միայն խոհանոցը չէ։ Այստեղ շատ բարի մթնոլորտ է, հյուրընկալ ժողովուրդ, հրաշալի կլիմա։ Իսկ ամենակարևորը, երևի, ծանոթ լեզվական միջավայրն է, ինչը հարմարավետություն է ստեղծում։ Հոգեբանորեն ես ինձ այստեղ հանգիստ եմ զգում, շփումը հեշտ է ստացվում։ Եվ, իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք Ղազախստանը մեր բարեկամ երկրում։

- Դուք հաճա՞խ եք տեղից տեղ տեղափոխվում, թե՞ սա Ձեր առաջին տեղափոխությունն է։

— Մենք արդեն մի քանի անգամ տեղափոխվել ենք, որոշակի փորձ ունենք։ Որևէ երկիր մեկնելը, տեղափոխվելը միշտ էլ խառնաշփոթ է առաջացնում։ Սակայն երբ արդեն տեղափոխվել ես, դասավորվել` վերջ, քո առջև նոր աշխարհ է բացվում, նոր մարդիկ, նոր հանդիպումներ։ Հնամենի Հայաստանը չի կարող չհիացնել, վերջերս մենք եղանք Գառնիում և Գեղարդում։ Ոչ մի տեղ նման բան չեմ տեսել։ Զարմանում և հիանում եմ`ինչպես կարելի էր նման բան ստեղծել և պահպանել։

Ես հաճույքով եմ տարբեր երկրներ գնում, ամեն երկրից աշխատում եմ վերցնել լավագույնը. հետո այդ ամենը սինթեզում ես քո կյանքում։ Աշխարհայացքդ այնքան է ընդլայնվում, այնքան ես հարստանում այլ մշակույթներով, դառնում այլ երկրների մի մասնիկ, որ քեզ արդեն միայն ղազախ չես զգում։ Կարծում եմ, որ Հայաստանից էլ շատ բան կվերցնենք։

Մինչ այդ մենք եղել ենք Ռուսաստանում և Բուլղարիայում, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր բացառիկ է։

- Ինչից՞ է դժվար բաժանվելը, հայրենիքի ի՞նչը կամ ու՞մ եք ավելի շատ կարոտում։

Երբ տանն ես, ամեն ինչ հարազատ է։ Մեկնում ես, ու, կարծես, այդ հարազատությունից մի մաս պոկվում է քեզանից։ Այնտեղ ամենակարևորը ընկերներն ու հարազատներն են։ Արտասահմանում նրանց հետ կենդանի շփումը պակասում է։ Օրինակ`ես շատ կապված եմ կրտսեր քրոջս հետ, շատ ժամանակ ենք իրար հետ անցկացնում։ Հրաշալի է մեծ ընտանիքով ապրելը, երեխաները շփվում են։ Չէ՞ որ մանկությունը ամենահրաշալի ժամանակաշրջանն է մարդու կյանքում, երբ նա իր մեջ կուտակում է ընտանեկան արժեքներն, իսկ հետո դրանցով ապրում ամբողջ կյանքում։

Այստեղ իմ փոքր ընտանիքով եմ, երեխաներիս հետ։ Բացի դա Skype-ն ու Viber-ը հեշտացնում են կյանքը, օգնում նաև տեսնել հարազատ մարդկանց։

- Դիվանագետի կինը, անկախ պաշտոն ունենալուց, բավականին շատ է դիվանագիտական կանոններով ծանրաբեռնված։ Ի՞նչն է Ձեզ համար ամենադժվարը դիվանագիտական էթիկետում։

Կարծիք կա, որ դիվանագիտական էթիկետի կանոնները շատ խիստ են։ Սկզբունքորեն, եթե դուք միշտ պահպանել եք քաղաքավարության ընդունված նորմերը, դրանք այդքան բարդ չեն թվա ձեզ։

Ուզում եմ մեջբերել հայտնի դիվանագետի խոսքերը. «Հիմա էթիկայի կանոնները հնացած են թվում, սակայն դրանց չհետևելը նույնքան հիմարություն է, որքան որ գլխարկը եկեղեցի մտնելուց կամ կոշիկները մզկիթ մտնելուց առաջ չհանելը»։ Ամեն ինչ չէ, որ անիմաստ է այդ հանդիսավոր մանրուքներում։ Էթիկետի կանոններին կարելի է տիրապետել նաև շրջապատի նկատմամբ հարգանք դրսևորելիս`պահպանելով գեղեցիկի հանդեպ սերն ու ներքին կուլտուրան։

Армянский коньяк - Sputnik Արմենիա
Դեսպան. լեհ երիտասարդները պետք է ծանոթանան հայկական կոնյակին

Ես վաղուց եմ այս միջավայրում ապրում, այնպես որ դիվանագիտական էթիկետի հետ լուրջ խնդիրներ չունեմ։

- Ի՞նչ է տվել Ձեզ` պետական ծառայողի հետ ապրելը։

— Պետական ծառայությունը սովորեցրել է, որ մարդը միշտ չի, որ պատկանում ինքն իրեն։ Երբեմն նա ամբողջությամբ իրեն նվիրում է երկրին ծառայելուն` անկանոն աշխատանքային գրաֆիկ է, գործուղումներ։ Սակայն ես սովորել եմ դրան ու գիտեմ, որ միշտ պետք է թիկունք լինեմ ամուսնուս։ Տան տնտեսությունն, օրինակ, ինձ վրա է։ Կարծում եմ`ամենակարևորը նրա համար վստահելի թիկունք լինելն է, որպեսզի նա հանգիստ գնա աշխատանքի և իմանա, որ տանն ամեն ինչ կարգին է։

- Ինչի՞ց եք ստիպված հրաժարվել` հանուն այս գործի։ Ի՞նչով կզբաղվեիք, եթե չլինեին պետական ծառայության խիստ կանոնները։

Խոհարարությունն իմ հոբբին է։ Սիրում եմ տարբեր ժողովուրդների և երկրների ուտեստներն իմ ձևով պատրաստել։ Կցանկանայի հմտություններս կատարելագործել, դառնալ պրոֆեսիոնալ, սեփական գործ ունենալ, օրինակ, «fusion» ոճում։ Հայաստանում նոր բաղադրատոմսեր գտա, ինձ համար նոր համային համադրություններ բացահայտեցի։ Հիմա ես հավաքում եմ դրանք, որպեսզի տանը համապատասխանեցնեմ ղազախական խոհանոցին։

Այդպես եմ տեսնում ապագաս։ Սեփական գործ ունենալ` տարբեր երկրների խոհանոցները միավորելով։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ղազախստանի դեսպանի կինը` Ասել Ուրազաևան
Супруга посла Казахстана в Армении Асель Уразаева - Sputnik Արմենիա
Հայաստանում Ղազախստանի դեսպանի կինը` Ասել Ուրազաևան

- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։ Ինչպե՞ս եք հանգստանում։ Խոհարարությունը ձեզ համար հա՞նգստի ձև է։

— Խոհարարությունն` այո։ Ինչպես բոլոր կանայք, դիվանագետների կանայք ևս իրենց հիմնական ժամանակը նվիրում են երեխաներին։ Հիմա գրեթե միշտ նրանց հետ եմ, չէ՞ որ վերջերս ենք տեղափոխվել, իսկ այստեղ ամեն ինչ նոր է։ Ամբողջ ժամանակը ծախսում եմ երեք երեխաներիս նոր պայմաններին, դպրոցին, շփման նոր միջավայրին ադապտացնելուն։ Իսկ դա բարդ գործընթաց է, նրանք հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Ես շատ եմ շփվում նրանց ուսուցիչների և դաստիարակների հետ։ Ազատ ժամանակ փորձում եմ կարդալ կամ սպորտով զբաղվել։ Շուտով մենք ձմեռային Ունիվերսիադա ենք անցկացնելու իմ հարազատ Ալմաթի քաղաքում։ Հետևելու եմ։ Դպրոցական արձակուրդներին շատ եմ ուզում Ծաղկաձոր գնալ, շատ եմ լսել այդ հանգստավայրի մասին։ Անպայման կգնամ։

- Արդյո՞ք համակերպվել եք, որ պետք է զոհաբերեք ձեր ծրագրերը հանուն ամուսնու, թե՞ դեռ հույս ունեք դրանք իրագործել։ Միգուցե ընդհանու՞ր նպատակներ ունեք։

Посол Аргентины в Армении Гонсало Уриолабеитиа - Sputnik Արմենիա
Հայաստանն Արգենտինայի դեսպանի աչքերով. լավաշը, հայկական գորգն ու Հռոմի պապի գիրքը

— Իհարկե, ընդհանուր նպատակներ կան։ Մասնագիտորեն աճում եմ, երբ հայրենիքում ենք։ Ղազախստանում համալսարան եմ ավարտել, թեկնածուի կոչում ստացել, աշխատել Ղազախստանի նավթագազային ոլորտի նախագծային համալսարանում։ Գործուղման ընթացքում սովորաբար ծրագրում եմ երեխա ունենալ (ժպտում է)։ Բայց մեր երրորդ երեխան Ղազախստանում ծնվեց։ Ամուսնանալով դիվանագետի հետ`պետք է հասկանաս, որ կյանքդ ուղևորություններից է կազմված։ Դա ինձ դուր է գալիս։ Արտերկրում նոր բաներ ես սովորում, հետաքրքիր մարդկանց հանդիպում։

Նատալիա Նալբանդյանի հովանու ներքո գործող «Բարի գալուստ Հայաստան» կանանց ակումբի շնորհիվ մենք յուրաքանչյուր շաբաթ հայերենի դասընթացների ենք գնում։ Շատ եմ ուզում հայերեն սովորել։ Սա ոչ ֆորմալ միջավայրում հանդիպելու հնարավորություն է, նաև հրաշալի դասախոս ունենք։ Հետաքրքիր է`տարբեր երկրներից կանայք հավաքվում են և հայերեն ուսումնասիրում։

- Համեմատե՛ք Ղազախստանի և Հայաստանի կանանց` ո՞րն է նրանց նմանությունն ու տարբերությունը։

— Որքանով հասցրել եմ նկատել` ղազախ և հայ կանանց միջև շատ ընդհանրություններ կան` արևելյան մշակույթների խորությունը, ավանդույթների նկատմամբ հարգանքն ու ընտանեկան ջերմությունը պահպանելու ձգտումը։ Մեր կանայք շատ ուշադիր են երեխաների նկատմամբ։ Այդքանով հանդերձ, նրանք ձգտում են գիտելիք, բարձրագույն կրթություն ստանալ, աշխատել իրենց մասնագիտությամբ, թեև, համեմատած, շուտ են ամուսնանում։ Որպես կանոն, Ղազախստանում աղջիկները ամուսնանում են մինչև 25 տարեկանը, բայց հասցնում են կրթություն ստանալ, որ հետո գիտելիքները փոխանցեն իրենց զավակներին։ Նրանք հաճախ են մշակութային միջոցառումների մասնակցում, ամեն օր փորձում նոր բան սովորել։

Տարբերությունը, երևի, ընտանիքում երեխաների թվի մեջ է։ Մեզ մոտ ավելի շատ են երեխաներ ունենում` սովորաբար 3-4, երբեմն`ավելի։ Առաջ մինչև 7-8 երեխա էին ունենում։ Տատիկս, օրինակ, 10 երեխա ուներ, տատիկիս մայրը` 16 (ճիշտ է` ոչ բոլորն են ողջ)։ Այնպես որ, 3-4 երեխան, այն ժամանակների հետ համեմատ, դեռ ոչինչ է։ Գլոբալիզացիայի այս դարում ամենուր կանայք նմանվել են, նրանք պետք է հասցնեն կրթվել, աճել և միաժամանակ`պահպանել օջախը։

Чжан Имей - Sputnik Արմենիա
Չինաստանի դեսպանի կին. Չինաստանում շատ հայտնի է Արամ Խաչատրյանը

- Ի՞նչ եք կարծում, կանայք պե՞տք է ձգտեն հավասարության, ինչպե՞ս եք վերաբերվում ֆեմինիստական շարժումներին։

— Ուզում եմ ընդգծել, որ ղազախ կինը երբեք փարաջա չի կրել, քանի որ հնուց ի վեր նա տնտեսության մեջ եղել է ամուսնու օգնականն ու երեխաների դաստիարակը։ Ժամանակակից կինը պետք է չափավոր ֆեմինիստ լինի` նա զարգանում է, մասնագիտություն ստանում, մասնակցում ընտրություններին։ Միևնույն ժամանակ նա ընտանեկան օջախի պահապանն է, երեխաներ ունի։ Վերջին 30 տարում արևմտյան երկրներում ֆեմինիստական շարժումը արմատական բնույթ է կրում։ Հավանաբար, յուրաքանչյուր ոք ինքն է իր ուղին ընտրում, սակայն մենք մեր օրինակով նոր սերնդին ցույց ենք տալիս, թե ինչ դեր է պետք ընտրել։ Այդ շարժումները հարցականի տակ են դնում ընտանիքի գոյության և անհրաժեշտության հարցը։ Ինձ համար դա շատ կարևոր է։

- Դուք պատմեցիք Ձեր երեխաների մասին, քանի՞ տարեկան են նրանք և ի՞նչ մասնագիտություն են ցանկանում ընտրել հետագայում։

— Ավագ որդիս 16 տարեկան է, դուստրս` 10, կրտսեր տղաս` 3։ Նրանք բոլորը Հայաստանում են, սովորում են Երևանի ռուսական դպրոցներում։ Գոհ են, հեշտ են ադապտացվել։ Ավագ որդիս, հավանաբար, IT ոլորտի մասնագետ կդառնա։ Նա այժմ ակտիվորեն նախապատրաստվում է գիտական օլիմպիադային։ Ես ուզում էի, որ նա նկարիչ դառնար, սակայն գեղարվեստական դպրոցն ավարտելուց հետո, ասաց. «Շնորհակալություն, դա իմը չէ…»։ Փոքրերը դեռ նոր են իրենց ունակությունները բացահայտում։

- Ի՞նչ եք հասցրել տեսնել Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում։

— Ամառային արձակուրդներին մենք երեխաներով այցելեցինք Երևանի գլխավոր թանգարանները, եղանք Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում։ Հիմա ուսումնական և աշխատանքային գործընթացի պատճառով չենք հասցնում շրջագայել, բայց մեծ հաճույքով կշարունակենք ծանոթանալ երկրին։

- Ավանդական հարց. ի՞նչ կտանեիք Հայաստանից որպես հուշ։

— (Ծիծաղում է) Դեռ այդ մասին չեմ մտածել։ Ուզում եմ ասել, որ այստեղ ապրում են զարմանալի մարդիկ, և եթե խոսենք Երևանի մասին, ինձ հիացնում է «Վերնիսաժը»։ Շատ հետաքրքիր վայր է, որտեղ արվեստի շատ վարպետների հետ կարելի է անձամբ շփվել։ Կարծում եմ, այնտեղ շատ օգտակար բաներ կգտնենք, հետաքրքիր հուշանվերներ։ Կարծում եմ` Հայաստանից մենք լավ հիշողություններ կտանենք, հետաքրքիր բաղադրատոմսեր, մի շարք ծանոթություններ։ Սակայն այդ ամենը դեռ առջևում է։

Լրահոս
0