00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սվետլանա Ռամիշվիլի. դիվանագետի կինը՝ դեկաբրիստի կին

© Sputnik / Асатур ЕсаянцВ Посольстве Российской Федерации в Республике Армения в рамках проекта "Дипломатические ноты"накануне прошла презентация международного музейного проекта "Оренбургский пуховый платок – с любовью к матери"
В Посольстве Российской Федерации в Республике Армения в рамках проекта Дипломатические нотынакануне прошла презентация международного музейного проекта Оренбургский пуховый платок – с любовью к матери - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կինն է՝ Սվետլանա Ռամիշվիլին

Տիկին Ռամիշվիլի, ինչո՞վ է դիվանագետի կինը տարբերվում մյուս կանանցից կամ տարբերվում է արդյո՞ք:

Դիվանագիտական ծառայությունն այն սակավաթիվ մասնագիտություններից է, որոնց դեպքում կինը ոչ միայն պարտավոր է աջակցել իր ամուսնուն, այլ նաև կատարել կնոջ ծառայողական պարտականությունները: Նա մշտապես հասարակության աչքի առաջ է, մասնակցում է տարբեր արարողակարգային միջոցառումների: Դիվանագետի կինն ամուսնու նման իր երկրի ներկայացուցիչն է, այսինքն զուտ պաշտոնական դեմք, և դա նրա վրա որոշակի պատասխանատվություն է դնում՝ ի տարբերություն այլ կանանց:

Ի՞նչ պետք է կարողանա անել դիվանագետի կինը: Կարելի՞ է արդյոք համարել, որ դիվանագետի կինն առանձին մասնագիտություն է, և հարկ է լինում նա իր կարիերան զոհաբերում է հանուն ամուսնու:

Դիվանագետի կինը երբեք չպետք է մոռանա, որ ներկայացնում է իր երկիրը: Նա ի՞նչ պետք է կարողանա անել: Հավանաբար, առաջին հերթին, պետք է լինի նրբանկատ և ուշադիր, ընդհանուր պատկերացում ունենա տվյալ երկրի մշակույթի և պատմության մասին, հարգի ավանդույթները, իմանա արարողակարգը և էթիկետը, լավ իմանա իր երկրի պատմությունն ու մշակույթը, օգնի ամուսնուն ծանոթություններ հաստատել: Պետք է կարողանալ լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր առանձնապես համակրանք չեն առաջացնում, զբաղվել բարեգործությամբ, դեսպանատանը կազմակերպել տարբեր մշակութային միջոցառումներ և հրավիրել տեղի վերնախավի ներկայացուցիչներին: Բացի այդ, պետք է զբաղվել դեսպանատան ներսում անցկացվող միջոցառումներով, որպեսզի կոլեկտիվը համերաշխ լինի: Ինչպես տեսնում եք, պարտականությունները քիչ չեն:

Ինչ վերաբերում է կարիերան զոհաբերելուն, այսպես կպատասխանեմ. դիվանագիտական ծառայությունը ռազմական ծառայության պես է. նշանակում են ՝ պետք է մեկնել: Իզուր չեն ասում, որ «դիվանագետի կինը գրեթե դեկաբրիստի կին է», նա պարտավոր է հետևել ամուսնուն, և հաճախակի տեղափոխությունների հետ կապված միշտ չէ, որ հաջողվում է զբաղվել կարիերայով կամ հաստատվել ինչ-որ հեղինակավոր կազմակերպությունում:

Ուստի կամ պետք է հարմարվել «քոչվոր» ապրելակերպին կամ զբաղվել սեփական կարիերայով: Շատ բարդ է համատեղել այդ երկուսը: Այնպես որ, դիվանագետների և նրանց ընտանիքների կյանքը կողքից կարող է հեշտ և գրավիչ թվալ: Իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Շատ բան կախված է մարդու բնավորությունից: Ինձ՝ որպես շփվող մարդու, դա ավելի հեշտ է ստացվում:

Ես աշխատում եմ դեսպանատան գրադարանում, կարգավիճակը թույլ չի տալիս այլ պաշտոններ զբաղեցնել, բայց նույնիսկ այս աշխատանքի դեպքում բազմաթիվ միջոցառումներն ազատ ժամանակ չեն թողնում:

Դիվանագետներից մեկը մի անգամ ասել է. ուրիշ ոչ մի մասնագիտությունում կինը չի կարող ավելի կարևոր ու օգտակար դեր խաղալ, քան դիվանագիտական ծառայությունում: Համաձա՞յն եք: Եվ եղե՞լ են դեպքեր, երբ օգնել եք Ձեր ամուսնուն դիվանագիտորեն ինչ-որ հարց լուծել:

Այո, դրանք ամերիկացի դիվանագետ Ջ. Տրյուի խոսքերն են: Դիվանագետի կինը պետք է իր ամուսնու «այցեքարտը» լինի և նրա համար հուսալի թիկունք ապահովի: Դա շատ պատասխանատու աշխատանք է:

Միաժամանակ աշխատում եմ չխառնվել ամուսնուս աշխատանքային գործերին, բոլոր հարցերը նա միշտ մենակ է լուծում: Ես կարող եմ արտահայտել իմ կարծիքը և ուրախ եմ, երբ նա լսում է այն: Ես բավական զարգացած ինտուիցիա ունեմ. զգում եմ մարդկանց: Երբեմն կնոջ խորաթափանց հայացքը կարող է որսալ այն, ինչ վրիպում է տղամարդու աչքից: Կարծում եմ՝ հետաքրքիր ու կարևոր մարդկանց հետ ունեցած իմ բարեկամական հարաբերությունները օգնում են ամուսնուս ընդլայնել շփման շրջանակը:

Մենք գիտենք, որ Դուք մի շարք հասարակական ու մշակութային նախագծերի նախաձեռնող եք, Ձեզ համար դրանցից ո՞րն է առավել կարևոր:

Կարծում եմ, որ ռուսական դեսպանությունը միշտ եղել է, կա և կլինի մշակույթի օջախ: Մենք կազմակերպել ենք «Դիվանագիտական նոտաներ» նախագիծը, որի շրջանակում տարբեր մշակութային միջոցառումներ ենք անցկացնում: Դրանք հայտնի կատարողների համերգներ են և գրական-երաժշտական կոմպոզիցիաներ: Մեզ մոտ մասնավորապես, ելույթ են ունեցել այնպիսի ականավոր կատարողներ, ինչպիսիք են Զուրաբ Սոտկիլավան, «Կոմիտաս» և «Միրզոյան» լարային քառյակները, անցկացվել են գրական-երաժշտական երեկոներ՝ նվիրված Մարինա Ցվետաևային ու Աննա Ախմատովային: Եսենինի հոբելյանական տարվա հետ կապված՝ դեկտեմբերին նրա հիշատակի երեկոն էինք պլանավորել, բայց քանի որ դեկտեմբերը մեզ մոտ շատ հագեցած էր, որոշեցինք երեկոն հունվար տեղափոխել:

Մեզ մոտ ելույթ են ունեցել նաև Օրենբուրգի ֆիլհարմոնիայի արտիստները, նրանց շարքում՝ Լյուդմիլա Զիկինայի սանուհին էլ ելույթ ունեցավ: Համերգը հիանալի է անցել, ուղեկցվել է օրենբուրգյան հանրահայտ գլխաշորերի ցուցադրությամբ, որոնք ներկայացրել են մեր աշխատակիցների երեխաները:

Դեսպանատանը համերգ է տվել Դմիտրի Պևցովը: Մեզ մոտ թե՛ տիեզերագնաց, թե՛ հոգևոր նվագախումբ է եղել, կազմակերպվել է մանրանկարիչ Էդվարդ Խանոյանի խաչերի հետաքրքիր ցուցահանդեսը:

Ինչ վերաբերում է բարեգործական միջոցառումներին, Ամանորի նախաշեմին մենք դեսպանատանը կազմակերպում ենք տոնական միջոցառումներ, որոնք ուղեկցվում են մանկական ներկայացումներով, մեզ օգնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արտիստները, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունենք: Ամանորի միջոցառումներին հրավիրում ենք նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, կառավարության աշխատակիցների երեխաներին և, իհարկե, մեր հայրենակիցներին: Մենք օգնում ենք մանկատների երեխաներին, նվերներ պատրաստում նրանց համար: Մի քանի անգամ դեսպանատուն ենք հրավիրել երաժշտական ինտերնատի սաներին:

Բացի այդ, հայոց լեզու եմ ուսումնասիրում: Հայաստանի արտգործնախարարի կինը՝ Նատալյա Նալբանդյանը, ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կանանց համար դասընթացներ է կազմակերպել: Ժամանակի պակասի պատճառով մեծ հաջողությունների դեռ չեմ հասել, բայց հաճույքով եմ գնում դասերի: Մենք բոլորս հասցրել ենք ընկերանալ: Հայկական երգեր ենք սովորում և միասին երգում ենք: Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելության ժամանակ մենք հայերեն երկու երգ կատարեցինք ՝ մի քիչ զարմացնելով և ուրախացնելով մեր հյուրերին:

Ի՞նչ են Ձեզ համար մշտական տեղափոխությունները. դա առավելությու՞ն է, աշխարհը տեսնելու հնարավորությո՞ւն, թե տհաճ անհրաժեշտություն:

Ասում են՝ տեղափոխությունը և վերանորոգումը նման են տարերային աղետի: Բայց դիվանագետի աշխատանքը միշտ կապված է արտասահմանյան ուղևորությունների հետ: Դա անհրաժեշտություն է, և չեմ կարող ասել, թե տհաճ անհրաժեշտություն: Ես լավատես մարդ եմ, ուստի դիվանագիտական աշխատանքի առավելություն եմ համարում նոր երկրներ այցելելը, մշակույթին ու տեսարժան վայրերին ծանոթանալը, հետաքրքիր մարդկանց հետ շփվելը: Դա ինձ միայն ուրախություն է պատճառում:

Ի՞նչն է եղել Ձեր կյանքի գլխավոր հիասթափությունը, և ո՞րն է Ձեր գլխավոր ձեռքբերումը:

Իմ գլխավոր ձեռքբերումն ընտանիքս ու երեխաներս են, որոնցով հպարտանում եմ: Ինչ վերաբերում է հիասթափություններին, դրանք իմ կյանքում շատ են եղել, և հիմա չեմ ցանկանում հիշել: Ավելի լավ է պատմեմ, թե ներկայում ինձ ինչն է ամենից շատ վշտացնում: Ամուսինս չի կարող մեկնել Վրաստան (նա այնտեղ աշխատել է երեք տարի), երկիր, որտեղ ես ծնվել եմ ու երկար ժամանակ ապրել, որտեղ այժմ ապրում են իմ երեխաները, որովհետև նախկին նախագահ Սահակաշվիլու իշխանության կողից անցանկալի անձ է հայտարարվել: Շատ եմ ուզում, որ հանվեն նրա նկատմամբ սահմանված անհիմն մեղադրանքները: Ամեն դեպքում նա շատ բան է արել Վրաստանի համար, մասնակցել առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունի վերահուղարկավորմանը…

Եթե հնարավոր լիներ, ինչ-որ բան կփոխեի՞ք Ձեր կյանքում:

Ես գոհ եմ իմ կյանքից, ինձ գրեթե ամեն ինչ դուր է գալիս: Եթե հնարավոր լիներ, կցանկանայի, որ մեր մեծ ընտանիքն ամբողջական կազմով ավելի հաճախ հանդիպեր:

Ինչպե՞ս է անդրադառնում դիվանագիտական ծառայությունը երեխաների վրա, սահմանափակումներ մտցնու՞մ է նրանց կյանքում:
Երկրից երկիր տեղափոխվելու ժամանակ երեխաների կրթության հարցն ամենացավոտներից մեկն է դառնում: Դպրոցը հաճախ փոխելը մեծ սթրես է երեխայի համար, քանի որ դժվար է ամեն անգամ ձուլվել արդեն ձևավորված կոլեկտիվում: Ինչ վերաբերում է իմ երեխաներին, ապա նրանք բավական հասուն են, և դիվանագիտական ծառայությունը նրանց կյանքում ոչ մի սահմանափակում չի մտցնում:

Դուք արդեն երկար ժամանակ է՝ ապրում եք Հայաստանում: Ամենից շատ ի՞նչն է Ձեզ դուր գալիս մեր երկրում:

Հայաստանում ապրում ենք արդեն երկուսուկես տարի: Ինձ՝ որպես հարավային մարդու, դուր է գալիս Հայաստանի կլիման, արևի առատությունը, դա զերծ է պահում դեպրեսիայից: Դուր է գալիս Հայաստանի հնագույն մշակույթը, հիանալի ճարտարապետական հուշարձանները, բայց ամենից շատ Ձեր երկրում ինձ գրավում են մարդիկ՝ չափազանց հյուրասեր, տաղանդավոր, բարի ու կարեկից: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, և սարսափով մտածում եմ այն մասին, որ կգա մի օր, երբ ստիպված կլինեմ հեռանալ: Չէ՞ որ ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Եվ, վերջապես, տոների շրջանում հետաքրքիր է իմանալ, թե որ ճաշատեսակն է ավանդաբար լինում Ձեր սեղանին: Կա՞ ինչ-որ ընտանեկան ավանդույթ, որ կապված լինի Նոր տարին նշելու հետ:

Ես ծնունդով Վրաստանից եմ ու Ամանորին միշտ ավանդական վրացական ճաշատեսակներ եմ պատրաստում: Մեր տոնական սեղանին միշտ կան սացիվի, խաչապուրի և փխալի: Շատ եմ սիրում և պատրաստում եմ խաղողի տերևով տոլմա:

Նոր տարին միասին դիմավորելը դեսպանատանն ավանդույթ է դարձել: Մենք նախօրոք պատրաստվում ենք տոնին, երգեր հորինում, հետաքրքիր վիկտորինաներ մտածում և փորձում ներգրավել թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին, և մեզ մոտ դա շատ ուրախ է ստացվում:
Վերջում ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր բնակիչներին Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ և մաղթել առողջություն, բարեկեցություն, հաջողություն և, իհարկե, բարգավաճում ու խաղաղ երկինք: Շնորհավոր Նոր տարի:

Լրահոս
0