00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Պաստառ ուտեցնելու, աթոռ փոխելու, բյուջեն լցնելու ժամանակը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 28–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Հերթը հասավ ՍԱՊԾ-ին

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, որը 2 տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում, առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել:

Ըստ թերթի` ՍԱՊԾ տեսուչները «վերևից եկող հրահանգներով» են գործել՝ սահմանի վրա խոչընդոտելով այս կամ այն ապրանքի ներկրումն ու արտահանումը՝ «նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել»,- գրում է թերթը:

Овик Абраамян - Sputnik Արմենիա
Նոր նախարարները կնշանակվեն առաջիկա օրերին, Հովիկ Աբրահամյանը կմնա ՀՀԿ-ում

«Մեզ հայտնի դարձավ, որ այս լուրերը Կարեն Կարապետյանին են հասել, տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել։ Եվ նա մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը։

Որպես ՍԱՊԾ պետի թեկնածու՝ 2 անուն է շրջանառվում՝ մեկը նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ երիտթևի անդամ Աբրամ Բախչագուլյանն է, մյուսը ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը»,- գրում է թերթը:

«168 ժամ». Կառավարությունն էժանացնում է փողը

«168 ժամ» թերթն անդրադարձել է քարոզչականից գործնական քայլերի անցնելու իր բնորոշմամբ «առաջին փուլին»:

«Նոր ձևավորված կառավարության շուրջ դրական սպասումների սկզբնական ալիքը, որ անբնական էր ու արհեստական, շատերին թույլ չէր տալիս հավատալ դրական փոփոխություններ իրականացնելու՝ կառավարության կամքին կամ կարողությանը։ Այդ սկեպտիցիզմին կառավարությունը կարող էր հակադրվել միայն մի մեթոդով ու մի ճանապարհով՝ իրական, գործնական քայլերով հոռետեսներին ապացուցել իրենց սխալականությունը։

Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն նվազեցրել էր նաև բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդամենը երկու տոկոսով, որը ծավալային գնահատման դեպքում իրականում կարելի է համարել ամբողջ երկու տոկոս»,- գրում է թերթը՝ եզրակացնելով, որ այս քայլերը կհանգեցնեն հանրության համար կարևոր նշանակություն ունեցող փոփոխությունների՝ փողի էժանացման և որպես դրա հետևանք՝ վարկային տոկոսադրույքների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի տնտեսվարողների կողմից ավելի շատ ու ավելի էժան վարկերի ներգրավմանը, աշխատատեղերի բացմանը։

«Ժամանակ». Պաստառ ուտեցնելու նախընտրական խոստում և ուռճացված ընտրացուցակներ

«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում նախանշված ՏԻՄ ընտրություններին: Թերթը հիշեցնում է, որ Գյումրիում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը երեկ կոչով դիմել է գյումրեցիներին զսպվածություն ցուցաբերել, թոթափել լարվածությունը, քանի որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է ամսի 3-ը և իրենք բոլորով շարունակելու են ապրել Գյումրիում։

Выборы - Sputnik Արմենիա
Ազատ, արդար, բայց քրեական միջադեպերով ընտրություններ

«Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել է, որ Վարդևան Գրիգորյանի վերաբերյալ հայտնի պաստառը «անձամբ է ուտեցնելու պաստառի հեղինակների պապաներին»,- գրում է «Ժամանակ» —ը՝ նշելով, որ Նաիրա Զոհաբյանը խոստացել է դա անել ընտրություններից հետո:

Իսկ Վանաձորում թերթը բացահայտել է ընտրացուցակների ուռճացված լինելու հնարավորություն: «Սահմանադրական հանրաքվեին police.am —ում տեղադրված 1988 ընտրատեղամասերում քվեարկողների տվյալները համեմատելով 2016թ-ի օգոստոսի դրությամբ նույն կայքում հրապարակված տվյալների հետ պարզ է դառնում, որ Վանաձորի ընտրացուցակներում 300-ից ավելի անձինք են հայտնվել, ընդ որում, նրանց անունները երբևէ ընտրացուցակներում չեն եղել:

«Հայկական ժամանակ». Բյուջեն կթերակատարվի 72.4 միլիարդ դրամով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 695.2 միլիարդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում հավաքված գումարի չափ:

«Մինչև տարեվերջ հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, որպեսզի պետական բյուջեն կատարվի:

Այսինքն, առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է հավաքագրվի ևս 434 միլիարդ դրամ, կամ միջինը 108 միլիարդ դրամ ամսական: Սա անհավանական է թվում: Անցած տարվա նույն ամիսներին հավաքագրվել է 368 մլրդ, կամ միջինը 92 միլիարդ դրամ ամսական:

Եվ եթե նույն միտումները պահպանվեն, ինչը խիստ հավանական է և դա կլինի լավագույն սցենարը, ապա 2016 թվականի բյուջեի հարկային մուտքերը կթերակատարվեն մոտ 66 միլիարդով: Սակայն ավելի իրական է թվում, որ թերակատարումը կարող է հասնել 72-75 միլիարդ դրամի: Նշենք, որ 2015 թվականի բյուջե հարկային եկամուտները թերակատարվեցին 72.4 միլիարդ դրամով»,- գրում է թերթը:

Լրահոս
0