00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Արծվիկ Մինասյանն այսօր հրաժարական կտա

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 23–ի մամուլի տեսությունը։

Առավոտ. «Արծվիկ Միանսյանն այսօր հրաժարական կտա»

Թերթի տեղեկություններով, Արծվիկ Մինասյանն այսօր կհայտարարաի իր հրաժարականի մասին։ Աղբյուրը մանրամասնում է, որ, ամենայն հավանականությամբ, նա հետագայում կստանձնի բնապահպանության նախարարի պաշտոնը։

Заседание правительства. Ваче Габриелян, Сейран Оганян, Армен Мурадян и Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Նախարարությունների գլխին սուր է ճոճվում

«Կառավաարության հենց առաջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը վերապահում դրսևորեց ՀՅԴ-ի նկատմամբ` հրապարակային և բավականին կոպիտ դիտողություն անելով ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին։ Սահմանադրությամբ կառավարության գործունեության թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է և կառավարության հաջողությունների ու անհաջողությունների թիվ մեկ պատասխանատուն էլ, բնականաբա նա է։ Այս ամենի գիտակցումով, հավանաբար, Կարեն Կարապետյանն ի սկզբանե փորձել է հստակեցնել իր իրավունքների ու պատասխանատվությունների ոլորտը։ Այլապես քաղաքական ուժերը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կոալիցիաներ են կազմում, նախարարարական պորտֆելներ ստանում, բայց վարչապետի առջև պատասխանատվություն չեն կրում»,-գրում է թերթը։

Հայկական Ժամանակ. «Կարայանը՝ նախարար»

Թերթի ունեցած տեղեկություններով, էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին փոխնախարար Սուրեն Կարայանը։

Заседание правительства. Ашот Манукян, Давид Локян и Габриэль Казарян - Sputnik Արմենիա
Նորանշանակ նախարարները բամբասել չեն սիրում

«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել էր կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն։ Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օերնսդրական հարաբերություններով և ինտեգրման հարցերով»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. Համաներումն առջևում է

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին հանձնարարել է ամոփոփոել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը և այսօր այն ներկայացնել իրեն։

«Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ ժամանակում պարզ կդառնա, թե նախագիծը ե՞րբ է խորհրդարան մտնելու` եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներու՞մ, թե հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակում»,-գրումէ թերթը։

Հրապարակ. «Մի քանի դրվագ Արամյանի կյանքից»

Թերթն անդրադարձել է ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի կենսագրական ու անձնական կյանքի որոշ դրվագների։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Վերացրեք պրիմիտիվ գողությունը»

«2007 թվականին նա հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում աղմկահարույց ամուսնալուծության՝ գույքի բաժանման սկանդալային պատմությամբ, երբ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում գույքի բաժանման հարցը քննվում էր դատարանում։ Նախկին կինն իր օժիտն ու հասանելիք բաժնեմասն էր պահանջում, սակայն դատարանները նրա պահանջը չէին բավարարում։ Մյուս ուշագրավ պատմությունը կապված է Վարդան Արամյանի եղբոր հետ։ Եղբայրը` Հայկ Արամյանը, ՀԴՄ կտրոնով մեքենա էր շահել` Hyundai Elantra մակնիշի և հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը։

Լրահոս
0