00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորանշանակ նախարարները բամբասել չեն սիրում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства. Ашот Манукян, Давид Локян и Габриэль Казарян
Заседание правительства. Ашот Манукян, Давид Локян и Габриэль Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցեցին էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նորանշանակ նախարարները։ Նրանք խնդրեցին իրենց 10 օր ժամանակ տրամադրել հարցերին ավելի հստակ պատասխանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անկեղծորեն հայտնեց, որ լրագրողների օգնության կարիքն ունի` բան նկատեն, միասին աշխատեն։ Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ համակարգային փոփոխություններ է պատրաստվում անել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչապետը երկիրը փոխելու հնարավորություն է տվել, Արամյանը պատասխանեց, որ դեռ չի կարող հայտնել։

«Ծրագիրը կներկայացնեմ, հիմա չեմ կարող ասել, շատ բաներ կան, որ քննարկման փուլում են։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ. կուսումնասիրեմ, կասեմ»,-ասաց տրանսպորտի և կապի նախարարը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյան
Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյան

 

Լրագրողների մեկի այն հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանի հետ ընկերությունն է օգնել նրան դառնալ նախարար, Արամյանը բացասական պատասխան տվեց։

«Ոչ։ Ես նորմալ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ»,-ասաց նախարարը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ արդեն ներկայացրեց իր համար առանձնացված 3 ռազմավարական ուղիները։

«Առաջինը ատոմակայանի արդիականացման ծրագիրն է։ Երկրորդը վերաբերում է ընդերքի համալիր հետազոտությանը և մյուսը`ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկմանը»,-ասաց Մանուկյանը։

Աշոտ Մանուկյան
Заседание правительства. Ашот Манукян - Sputnik Արմենիա
Աշոտ Մանուկյան

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն էլ աշխատանքը սկսելիս այլ հիմքեր է գցում. հանձնարարելու է լրատվամիջոցների ու հանրության հետ հաղորդակցվելու հատուկ ձևաչափ ունենալ։ Նա խնդրեց նաև հարցեր չտալ նախորդ նախարարի աշխատանքի վերաբերյալ։

«Սխալ է` անցածի մասին գնահատականներ տանք, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ փոխվել։ Եթե ինձ փոխարինողը սկսի խոսել իմ արած-չարածի մասին, մենք հիմնական գործից կշեղվենք դեպի բամբասանք։ Եկեք իդենտիֆիկացնենք խնդիրները, գործիքակազմը և մտածենք ինչպես ենք հասնելու դրան։ Դա լինի թափանցիկ»,-ասաց նախարարը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան
Вардан Арамян - Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Ինչ վերաբերում է կառավարության նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած «պրիմիտիվ գողությունների» մասին արտահայտությանը, ֆինանասների նախարարը պատասխանեց, որ աշխարհում նմանատիպ խնդիրներ ու խեղումներ պատահում են։ Նրա խոսքով, այս դիտողությունը դրոշակ է բարձրացնում, որ ուշադրություն դարձնենք այդ խնդիրների վրա ու արագ լուծումներ գտնենք։

Լրահոս
0