00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նաղդալյան. Նոր Սահմանադրությամբ փոքրամասնության ձայնը չի լինելու երկրորդական

© SputnikЭрмине Нагдалян в гостях у радио Sputnik Армения
Эрмине Нагдалян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտվեց, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրեց նստաշրջանի ընթացքում ունեցած ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի գարնանային ավարտված նստաշրջանի կարևոր ձեռքբերումը խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը համարում է Ընտրական օրենսգրքի ընդունումը, քանի այն ուներ ժամանակային պահանջ։

«2017թ.-ի ապրիլի ընտրությունները մոտ էին, և մենք պետք է կարողանայինք մեկ տարի առաջ ընդունել և քաղաքական ուժերին տալ այն փաստաթուղթը, որով պիտի մասնակցեն ընտրություններին»,- նշեց Նաղդալյանը։

Նա կարծում է, որ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ «հանդես եկանք նոր գործելաոճով», որն առավել հարիր է ժողովրդական հասարակությանը, աշխատանք տարվեց նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ։

«Արդյունքում մենք ունեցանք մի փաստաթուղթ, որը մեծ մասի համար ընդունելի է, և որը կարող է լինել մեզ համար հիմք, ուղեցույց` իրականում ազատ և արդար ընտրություն անցկացնելու համար։ Այս իմաստով ցանկանում եմ ընդգծել իշխանության ջանքերը, որը ցույց տվեց, որ ականջալուր է, կարող է աշխատել, ուզում է լսել և ընդառաջ գնալ»,- կարծում է Նաղդալյանը։

Избирательное право Армении - Sputnik Արմենիա
ԱԺ–ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` փոխխոսնակը նշեց, որ նոր Սահմանադրությունը արմատական լուծում է տալիս մի շարք խնդիրների։ Նա կարծում է, որ այս փաստաթղթով խորհրդարանական այլ մշակույթի հիմքեր են դրվել, որտեղ փոքրամասնության ձայնը չի լինելու երկրորդական, որտեղ փոքրամասնությունը չի լինելու ստորադաս, ճնշված կամ զրկված իր հայացքները, առաջարկները ներկայացնելու հնարավորությունից։ Մեծամասնությունը պարտադրված է լինելու ականջալուր լինել փոքրամասնությանը։ Եվ դա աշխատանքային և քաղաքական այլ կուլտուրա է բերելու։

Սահմանադրությունից հետո, նրա խոսքով, շուրջ 200 օրենսդրական ակտերի փոփոխություններ, նորացումեր, լրացումներ և օրենքներ պիտի ընդունի խորհրդարանը։

Իսկ ընդհանրապես գարնանային նստաշրջանի ժամանակ խորհրդարանը հարյուրից ավելի օրենսդրական ակտեր և օրենքներ է ընդունել, քննարկել 30-ից ավելի միջազգային պայմանագրեր, մոտավորապես 130-140 տարբեր բնույթի որոշումներ է կայացրել, ունեցել է 2 արտահերթ նստաշրջան, երեք արտահերթ նիստ։

Լրահոս
0