ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 2:
Փոփոխություններով նախատեսվում է տեսանկարահանում իրականացնել տեղամասերում, ուղիղ հեռարձակում ապահովել, նախապես գրանցել ընտրողներին՝ նույնականացման քարտեր տրամադրելու համար մատնահետքեր վերցնելով: