00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուրացկան. «Էն երկու էրեխեքս ձեռքը բացում էին, էս մեկը չի ուզում»

© Global Look PressРебенок играет в песочнице
Ребенок играет в песочнице - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաների իրավունքների պաշտպանությունը թեժ քննարկման թեմա է դառնում հատկապես հունիսի 1–ի նախաշեմին։ Երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելը, նրանց հանդեպ իրականացված հանցագործությունները ներկայացրին ոլորտի պատասխանատուները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ամիրյան փողոցում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մի կնոջ, որը մուրացկանությամբ է զբաղվում ու նույնը սովորեցնում նաև դստերը։ Մանկասայլակում նստած աղջիկը ստիպված է լինում հետևել մոր պահանջներին, ձեռքը պարզել գումար մուրալու համար, անկախ նրանից` արև է, թե անդադար տեղացող անձրև։ Մի կարճ զրույց էլ լսել եմ սեփական ականջներով, երբ անցնում էի Չարենցի անվան դպրոցի մոտով։ Աղջնակի մայրը խոսում էր մեկ այլ մուրացիկի հետ. «Էն երկու էրեխեքս ձեռքը բացում էին, էս մեկը չի ուզում»։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հասկացավ, թե ում մասին է խոսքը։ Ասաց, որ բազմիցս աշխատել են այդ կնոջ հետ, բայց նա համառորեն չի հրաժարվում գումար աշխատելու հեշտ եղանակից։

«Երևի դուք Հեղինեի մասին եք խոսում, որը Ստեփանավանում է ապրում։ Ամեն օր գալիս է Երևան ու փող հավաքում, քաղաքապետը միջնորդել էր, որ աշխատի, բայց ըստ այդ կնոջ` սա հեշտ կերպով գումար աշխատելու ձև է։ Ես խնդրում եմ ձեզ` լրագրողներիդ ու շարքային քաղաքացիներին, մուրացկանությամբ զբաղվող երեխաներին տեսնելու դեպքում համագործակցեք մեզ հետ»,- ասաց Դուրյանը։

© Photo : press office of the Police of RAՆելլի Դուրյան
Нелли Дурян - Sputnik Արմենիա
Նելլի Դուրյան

Նա տեղեկացրեց նաև, որ նման ծնողների հետ բացատրական, հոգեբանական աշխատանք են իրականացնում, իսկ եթե նրանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել չի հաջողվում, գործը հասնում է քրեական պատասխանատվության ենթարկելուն։

«Շատ կարևոր է համայնքի ուշադրությունը։ Մեր համայնքները պետք է գիտակցեն, որ երեխայի համար պատասխանատու է յուրաքանչյուր համայնք։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա, օրինակ, Վայոց Ձորում առ այսօր մուրացիկ երեխա չի հայտնաբերվել։ Հատուկենտ հանդիպում են Լոռու և Շիրակի մարզերում»,-ասաց Նելլի Դուրյանը։

ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ հատկապես կարևորեց ընտանիքի դերը երեխայի կյանքում` ընդգծելով, որ նա պետք է ապրի հաշտ ու խաղաղ ընտանիքում, բարվոք պայմաններում գտնվող բնակարաններում։ Հակառակ դեպքում օրինակները շատ են, երբ անցումային տարիքից սկսած երեխաներն ունենում են վարքային լուրջ խանգարումներ։

«Տարեկան մոտ 40 երեխայի մասին է խոսքը, որոնց կուլ է տալիս հասարակությունը, նրանք ներգրավվում են ոչ ցանկալի միջավայրում։ Գնալով շատանում է այն երեխաների թիվը, որոնք ապրում են հոգեկան շեղումներ ունեցող ծնողների խնամքի ներքո։ Ցավոք, մեր երկրում նման ծնողների համար չկան աջակցող, վերականգնողական ծառայություններ»,-ասաց Միրա Անտոնյանը։

Այնուհետև ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրենը խոսեց թվերի լեզվով։ 2015 թվականին կենտրոնն ապաստանել է մոտ 200 երեխայի։ Նշանակում է` աշխատել է մոտավորապես 500 անձի հետ, որովհետև նաև աշխատանք է տարվում ընտանիքի անդամների հետ։

Միրա Անտոնյանն առանձնացրեց նաև սոցիալական ու այլ խնդիրների պատճառով դպրոց չհաճախող երեխաների հարցը։

«Եթե դիտարկենք պաշտոնական վիճակագրությունը, ապա կրթությունից դուրս մնացած երեխաների թիվն այնքան էլ մեծ չէ։ Քանի որ մեզ մոտ գալիս են առավել ծանր վիճակում հայտնված երեխաները, ես ձեզ ասեմ, որ 60 տոկոսից ավելին կրթության համակարգից դուրս են մնացել մեկ և ավելի տարի։ Երեխաներ ունենք, որ 13, 14 տարեկանում, անգամ 16 տարեկանում մի օր անգամ դպրոց չեն հաճախել»,-ասաց նա։

Նշված խնդիրները անչափահասների կատարած հանցագործությունների հիմք են ծառայում։ 2015 թվականին արձանագրվել է անչափահասների կատարած հանցագործությունների 101 դեպք։ Նրանց հանդեպ կիրառված ընտանեկան բռնությունների թիվը 2-ով աճել է ու հասել 6-ի։ Անչափահասների հանդեպ իրականացված հանցագործությունների ընդհանուր թիվը 71-ն է։ Ու որքան էլ ցավալի է, մուրացկանության դեպքերը նույնպես ավելանալու միտում ունեն։

 

Լրահոս
0