00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգենտինայի դեսպան. «Հայաստանում դեսպան լինելը մեծ պատիվ է»

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и полномочный посол Аргентины в Армении Гонсало Уриолабеитиа
Чрезвычайный и полномочный посол Аргентины в Армении Гонсало Уриолабеитиа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–արգենտինական համագործակցության արդյունքում երևանյան հանդիսատեսը կարողացավ վայելել իսկական արգենտինական տանգոյի ողջ հմայքը։ Երևանում կայացած համերգին ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Տանգոյի երեկոն անցավ արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կառլոս Բուոնոյի նվագակցությամբ։ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշեց, որ նման մշակութային միջոցառումները կարևոր են երկկողմ համագործակցության համար։

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի կնոջ և հայ պարողների կրքոտ տանգոն

«Իմ կարծիքով` մշակույթը կարող է մերձեցնել երկու ժողովուրդներին, հատկապես` հայ և արգենտինացի եղբայրական ժողովուրդներին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ուռիոլաբեիտիան։

Նա նշեց, որ Արգենտինան բազմազգ երկիր է, և այդ միջավայրում հայերն իրենց տեղն ունեն։ Արգենտինացիներն իրենց հերթին շատ լավ գիտեն հայերին, նրանց ողբերգական պատմությունը։

«Ես ինձ ծանոթ ու հարազատ երկիր եմ եկել։ Հայաստանում դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դա իմ աշխատանքային առաջին փորձն է որպես դեսպան»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանում դեսպան լինելն ավելի հեշտ է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։

Ուռիոլաբեիտիան կարծում է, որ դեսպանները պետք է իրենց երկրի մշակույթը ներկայացնեն ու մատուցեն այն երկրում, որտեղ դիվանագիտական առաքելություն են իրականացնում։

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչություններն աշխատանքներ են տանում տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Դեսպանատների աշխատանքը նպաստում է այդ գործընթացին։

Танго - Sputnik Արմենիա
Հայ-արգենտինական տանգոն

«Ինչպես տեսնում եք, կարճ ժամանակահատվածում Արգենտինայից երեք երաժշտական խումբ է ժամանել Հայաստան։ Դեսպանատանն առընթեր բացվել է մշակութային կենտրոն, որը կնպաստի մեր երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դիվանագետը։

Ուռիոլաբեիտիան խոստովանեց, որ հայերի ու հայկական մշակույթի ճանաչման հարցում էլ մեծ դեր է ունեցել Արգենտինայում բնակվող սփյուռքահայությունը։

«Ինձ գերեց հայ ժողովրդի սերը, ջերմությունը, փոխհարաբերությունները։ Հայ ժողովուրդը զարմանալի է իր հյուրընկալությամբ. նրանք հրավիրում են իրենց տուն, հյուրասիրում, բաժակ բարձրացնում և կենաց ասում, խմում ընկերության և ջերմության համար»,- նշեց դեսպանը։

Պարզվեց` արգենտինացի դիվանագետը նախընտրում է պանրով, կանաչիով և լավաշով բրդուճ ուտել։

Ուռիոլաբեիտիան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է իրականացնում 2015 թվականի ապրիլից։

Լրահոս
0