00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարդաշյանների ընտանիքի հաջողության ուղին

© Sputnik / Asatur YesayantsАмериканская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян
Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ BuzzFeed–ի, Քարդաշյանների ընտանիքը լրատվամիջոցներին տեղեկություն էր փոխանցում փոքր չափաբաժիններով` ընտրելով այս կամ այն լուրը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. BuzzFeed ռեսուրսը պատմել է, թե ինչպես է Քարդաշյանների ընտանիքը ճանաչում ձեռք բերել մեդիադաշտին մանիպուլյացիայի ենթարկելու ճանապարհով։

«Երբ 2007 թվականին Քրիս Ջենները (Քիմ Քարդաշյանի մայրը) եկավ Ռայան Սիքրեսթի գրասենյակ և իր մեծ ու քաոսային ընտանիքի կյանքը ներկայացնող ռեալիթի շոուի գաղափար տվեց, որևէ մեկը չէր կարող անգամ կանխատեսել, որ նրանք այսքան հսկայական ծավալների կհասնեն»,– գրում է BuzzFeed–ը։

Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян - Sputnik Արմենիա
Vogue ամսագիրը ներկայացրել է Հայաստանի ուղեցույցը` հիմք ընդունելով Քիմ Քարդաշյանի այցը
Սակայն հարկ է նշել, որ 2009 թվականին երեք սեզոն ցուցադրելուց հետո Keeping Up With The Kardashians (Քարդաշյանների ընտանիքը) շոուն սկսեց կորցնել վարկանիշը։ Մարդիկ կորցրել էին հետաքրքրությունը վերնախավի աննշան խնդիրների շուրջ պտտվող սյուժեների նկատմամբ, և շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները եզրակացրեց, որ շոուն լճացման փուլում է հայտնվել։

Քրիսն իր ինքնակենսագրական վեպում գրում է, որ յուրաքանչյուր նոր սեզոնից առաջ մտածում էր, թե ինչպես 12  րոպեանոց հերթական սերիան վերածի «փառքի ու ճշմարտության» 30 րոպեների։

Նա նշում է, որ բեկումնային դարձավ այն ժամանակահատվածը, երբ իր երեխաները սկսեցին ծնող դառնալ։ Հետևում մնացին հագուստի ու մեքենաների շուրջ ծավալվող մանր վեճերը։ Սկսվեց դրաման` հարսանիքներ, բաժանումներ, երեխաների ծնվելու հետ կապված խնդիրներ, ինչն էլ շոուն ավելի իրական դարձրեց։

Քրիսի խոսքով` ընտանիքն այս ընթացքում փող աշխատելու հնարավորություն տեսավ, այսինքն` լրատվամիջոցներին ղեկավարելու, հանդիսատեսին էկրանի մոտ պահելու նոր հնարավորություն։

«Ամեն օր գրասենյակ հասնելուն պես ես ինքս ինձ մտածում էի` ինչ է պետք անել այսօր։ Ամեն ինչ հաշվարկված էր։ Իմ գործարար–որոշումներն ու մարտավարությունը մտածված էր, հստակ ու ծրագրված»,– նշել է նա։

BuzzFeed–ը գրում է, որ Քարդաշյանների ընտանիքը մեդիադաշտին տեղեկություն էր տալիս փոքր չափաբաժիններով` սեփական ցանկությամբ ընտրելով այս կամ այն լուրը, արդյունքում նրանք կարողացան պահպանել յուրաքանչյուր սեզոնի նկատմամբ հետաքրքրությունը և մինչ օրս դիտումների քանակ են ապահովում։

Լրահոս
0