Հայտնի է` ովքեր են ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։
Նրանց անունները հրապարակվեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ.
1.
Գագիկ Ծառուկյան,2.
Անդրանիկ Թևանյան,3.
Լուիզա Սարգսյան,4.
Արա Այվազյան,5.
Արմեն Մանուկյան,6.
Մետաքսյա Բաբայան,7.
Մարտուն Գրիգորյան,8.
Սուրեն Սուրենյանց,9.
Էլինար Վարդանյան,10.
Վահե Հովհաննիսյան։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։