https://arm.sputniknews.ru/20260330/arajika-khvorhrdaranakan-yntrutjunnerum-qpi-varchapeti-teknatsun-nikvol-pashinjann-e-100391381.html
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված և ամփոփված են։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T11:04+0400
2026-03-30T11:04+0400
2026-03-30T12:26+0400
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
վարչապետ
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93961195_0:30:1281:750_1920x0_80_0_0_0c6acddb0e9b29cbf0c05d37ee743d9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն առաջադրել է ՀՀ վարչապետի թեկնածու։Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված և ամփոփված են, սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։Հայտնի է դարձել իսրայելական հարվածի հետևանքով զոհված 3–րդ լրագրողի անունըՀիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ստացել է 898 ձայն, իսկ մյուս երկուսը՝ Արարատ Միրզոյանը (12 ձայն) և Սուրեն Պապիկյանը (8 ձայն), միասին ստացել են ընդամենը 20 ձայն։ Մյուս թեկնածուների ստացած ձայների քանակը չի գերազանցել 3-ը։ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ստացել է 3 ձայն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պատգամավոր Արփինե Պողոսյանը (կամ Արաքսյա) ստացել են 2-ական ձայն, իսկ մյուսները՝ ընդամենը 1-ական։ Մեկ ձայն ստացածների թվում են, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլք։2026 թվականին հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակի ձևավորման համար քվեարկության նախնական արդյունքներով Փաշինյանը հավաքել է 933 ձայն, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 853, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 842, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 806, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ 782։Տասնյակի հաջորդ տեղերում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը (780), պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (777), կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (766), ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (747), աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (745)։Կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը պետք է ձևավորվի այս քվեարկության արդյունքների հիման վրա, սակայն կանանց ավելի մեծ մասնաբաժնով (ցուցակի յուրաքանչյուր 4 տեղի համար՝ առնվազն մեկ կին)։Հիշեցնենք նաև, որ ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93961195_0:0:1137:852_1920x0_80_0_0_9f012a412387fe1fd7f22817c2666864.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վարչապետ, թեկնածու
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վարչապետ, թեկնածու
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
11:04 30.03.2026 (Թարմացված է: 12:26 30.03.2026) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված և ամփոփված են։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն առաջադրել է ՀՀ վարչապետի թեկնածու։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար»,–սոցցանցում գրել է ՀՀ վարչապետը։
Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված և ամփոփված են, սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ստացել է 898 ձայն, իսկ մյուս երկուսը՝ Արարատ Միրզոյանը (12 ձայն) և Սուրեն Պապիկյանը (8 ձայն), միասին ստացել են ընդամենը 20 ձայն։ Մյուս թեկնածուների ստացած ձայների քանակը չի գերազանցել 3-ը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ստացել է 3 ձայն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պատգամավոր Արփինե Պողոսյանը (կամ Արաքսյա) ստացել են 2-ական ձայն, իսկ մյուսները՝ ընդամենը 1-ական։ Մեկ ձայն ստացածների թվում են, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլք։
2026 թվականին հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակի ձևավորման համար քվեարկության նախնական արդյունքներով Փաշինյանը հավաքել է 933 ձայն, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 853, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 842, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 806, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ 782։
Տասնյակի հաջորդ տեղերում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը (780), պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (777), կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (766), ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (747), աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (745)։
Կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը պետք է ձևավորվի այս քվեարկության արդյունքների հիման վրա, սակայն կանանց ավելի մեծ մասնաբաժնով (ցուցակի յուրաքանչյուր 4 տեղի համար՝ առնվազն մեկ կին)։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։