ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլլիի հետ

ՀՀ ԶՈւ ԳՇ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլլիի հետ
Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ–ում հանդիպել և շրջանակում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Էդվարդ Ասրյանը մասնակցում է միջպետական գործընկերության ծրագրի 30-ամյակի առիթով Վաշինգտոնում անցկացվող համաժողովին։ Ավելի վաղ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ և քննարկել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Բացի այդ հանդիպումներ են եղել նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ։