https://arm.sputniknews.ru/20230719/hh-zvo-gsh-asrjany-handipel-e-amn-zu-miavvorvats-shtabneri-peteri-kvomitei-nakhagah-millii-het-63181535.html
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլլիի հետ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլլիի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T22:25+0400
2023-07-19T22:25+0400
2023-07-19T22:41+0400
էդվարդ ասրյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63179676_0:240:1280:960_1920x0_80_0_0_55dd70af2b4e9c9c8f84a3e166cdb194.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ–ում հանդիպել և շրջանակում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք, որ Էդվարդ Ասրյանը մասնակցում է միջպետական գործընկերության ծրագրի 30-ամյակի առիթով Վաշինգտոնում անցկացվող համաժողովին։ Ավելի վաղ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ և քննարկել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։Բացի այդ հանդիպումներ են եղել նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63179676_0:0:1280:960_1920x0_80_0_0_0b3eeceffa28a88e7db5c4088082398f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդվարդ ասրյան, ամն
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլլիի հետ
22:25 19.07.2023 (Թարմացված է: 22:41 19.07.2023) Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ–ում հանդիպել և շրջանակում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Էդվարդ Ասրյանը մասնակցում է միջպետական գործընկերության ծրագրի 30-ամյակի առիթով Վաշինգտոնում անցկացվող համաժողովին։ Ավելի վաղ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ և քննարկել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Բացի այդ հանդիպումներ են եղել նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ։