«Ես կուզենայի, որ մենք ծափահարենք ՀՀ քաղաքացուն, ով ՀՀ-ում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է»,- ասաց Փաշինյանը, և ներկաները ծափահարեցին։
«Երբ վերջին շրջանում մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգին վերաբերող հարցերին, բանակցային հարցերին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին ու ներկա իշխանությունների միջև։ Դա ամենևին կապ չունի դրա հետ։ Ես և մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։
«Դա այն է, երբ ժողովրդավարության սկզբունքներն օգտագործում են ժողովրդավարության ոչնչացման համար։ Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը, թե ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը, և իմ մեծագույն համոզմունքն է, որ դրա լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողովրդավարացումը»,- ասաց նա։