https://arm.sputniknews.ru/20220520/amvot-marivot-hjuranvoc-ekats-nikvol-pashinjanin-ynddimadirnery-sulvocnervov-dimavvorecin-42271677.html
«Ամո՛թ». «Մարիոթ» հյուրանոց եկած Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները սուլոցներով դիմավորեցին
«Ամո՛թ». «Մարիոթ» հյուրանոց եկած Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները սուլոցներով դիմավորեցին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հյուրանոց մտավ հետնամուտքից։ Այնտեղ են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T12:19+0400
2022-05-20T12:19+0400
2022-05-20T12:58+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42271312_0:92:981:644_1920x0_80_0_0_f54e7d4bf2d66765b51ea5395b21b213.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։«Դիմադրություն» շարժման անդամները Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով, ինչպես նաև «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Բոլորը հյուրանոց մտան հետնամուտքից։Ակցիայի մասնակիցներն ԱՄՆ–ին կոչ են անում հետ կանչել իր դեսպանին, քանի որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ։Նշենք, որ օրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ ենԸնդդիմադիրները «Մարիոթի» մոտ են եկել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42271312_0:0:981:736_1920x0_80_0_0_e46b64d88101ef89f6627796185bec3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
«Ամո՛թ». «Մարիոթ» հյուրանոց եկած Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները սուլոցներով դիմավորեցին
12:19 20.05.2022 (Թարմացված է: 12:58 20.05.2022) ՀՀ վարչապետը հյուրանոց մտավ հետնամուտքից։ Այնտեղ են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։
«Դիմադրություն» շարժման անդամները Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով, ինչպես նաև «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։
Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Բոլորը հյուրանոց մտան հետնամուտքից։
«Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքացնեն, Արցախն էլ հանձնեն Ադրբեջանին։ Առանց թուրքի Հայաստան լինելո՛ւ է, հաղթանակը շատ մոտ է, մեր պայքարն էլ անկասելի է»,– նշեց «Դիմադրության» անդամներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ԱՄՆ–ին կոչ են անում հետ կանչել իր դեսպանին, քանի որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ։
Նշենք, որ օրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Ընդդիմադիրները «Մարիոթի» մոտ են եկել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։