00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը ֆորումի մասնակիցներին առաջարկեց ծափահարել ՀՀ քաղաքացուն

© Photo : official site of the Prime minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ժողովրդավարության հայկական ֆորումում (մայիսի 20, 2022). Երևան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ժողովրդավարության հայկական ֆորումում (մայիսի 20, 2022). Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
«Մարիոթ» հյուրանոցի ներսում շարունակվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, բակում քաղաքացիները բողոքի ցույց են անում։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումում» իր ելույթի ժամանակ ներկաներին առաջարկեց ծափահարել ՀՀ քաղաքացուն։

«Ես կուզենայի, որ մենք ծափահարենք ՀՀ քաղաքացուն, ով ՀՀ-ում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է»,- ասաց Փաշինյանը, և ներկաները ծափահարեցին։

Փաշինյանն իր ելույթում նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքացին մանդատ է տվել ՀՀ կառավարությանը, որն իր հերթին որդեգրել է խաղաղության ու անվտանգության օրակարգը։
Այս առումով վարչապետը կարևորեց որոշում կայացնելու հարցում ՀՀ քաղաքացու տեղեկացվածությունը ներքին ու արտաքին հարցերի վերաբերյալ։

«Երբ վերջին շրջանում մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգին վերաբերող հարցերին, բանակցային հարցերին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին ու ներկա իշխանությունների միջև։ Դա ամենևին կապ չունի դրա հետ։ Ես և մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր ելույթում հայտարարեց, որ իշխող քաղաքական ուժը Հայաստանին բերել է ժողովրդավարություն, և հիմա իր առաքելությունն է համարում ՀՀ-ին խաղաղություն բերելը։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ հարցում իրենք հաջողելու են։
«Եվ ես կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն ՀՀ բոլոր ժողովրդավարական ուժերը»,- ասաց նա։
Վարչապետը նշեց նաև, որ ժողովրդավարությունը Հայաստանում անամպ չէ և բախվում է մի շարք խնդիրների։ Որպես այդպիսին` Փաշինյանը նշեց «ժողովրդավարության օգտագործումը ժողովրդավարության դեմ»։

«Դա այն է, երբ ժողովրդավարության սկզբունքներն օգտագործում են ժողովրդավարության ոչնչացման համար։ Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը, թե ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը, և իմ մեծագույն համոզմունքն է, որ դրա լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողովրդավարացումը»,- ասաց նա։

Մարտահրավերների շարքում Փաշինյանը հիշատակեց նաև դատական համակարգի անկատարությունը` շեշտելով համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը։
Նշենք, որ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումին» զուգահեռ՝ հյուրանոցի բակում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
«Ամո՛թ». «Մարիոթ» հյուրանոց եկած Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները սուլոցներով դիմավորեցին
Լրահոս
0