Մտադիր չեմ տեղի տալ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին. Զատուլին

Ադրբեջանի պաշտոնատար անձինք, էլ չենք խոսում ԶԼՄ–ների կամ առանձին քաղաքացիների մասին, չափն անցնում են Զատուլինի և նրա հետ համակարծիք ՌԴ քաղաքացիների հանդեպ պահանջներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Ադրբեջանի արձագանքի պատճառով չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելություններից։ Այդ մասին ասվում է նրա մամուլի ծառայության հայտարարությունում։

«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին

Նշվում է, որ այցելելով Լեռնային Ղարաբաղ, Կոնստանտին Զատուլինը 25 տարի շարունակ կոչ է անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` կտրականապես մերժելով ցանկացած ռազմական սադրանք։ Դա, ցավոք, 2016թ–ի ապրիլին թույլ է տվել Ադրբեջանը` խախտելով հրադադարի ռեժիմը։

Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել. Զատուլինը` ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ադրբեջանական կողմին և անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին լավ հայտնի է, որ բոլոր այս տարիներին Կոնստանտին Զատուլինը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծման օգտին, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչում և Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին։ Կոնստանտին Զատուլինն անկեղծորեն չի տեսնում ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման այլ տարբերակ։ Նա զենք չի  տանում Ղարաբաղ և դրա առևտրով չի զբաղվում, նա կողմ է տարածաշրջանում խաղաղությանը` անկախ նրանից, թե որտեղ է նա ելույթ ունենում` Մոսկվայում, Երևանում, թե Ստեփանակերտում», – ասվում է հաղորդագրությունում։

Զախարովան մեկնաբանել է Զատուլինի այցը Արցախ

Ադրբեջանի պաշտոնատար անձինք, էլ չենք խոսում ԶԼՄ–ների կամ առանձին քաղաքացիների մասին, չափն անցնում են Զատուլինի և նրա հետ համակարծիք ՌԴ քաղաքացիների հանդեպ պահանջներում։

Նրանք իրենց իրավունք են վերապահում կամայականորեն ձևավորել Ռուսաստանի դիրքորոշումը և «սովորեցնել մեզ հասկանալ մեր ազգային շահերը»։

Բաքվի հերթական հիստերիան Զատուլինին չի զարմացրել. վաղուց գիտեր, որ ադեկվատ չեն

«Մենք Ռուսաստանում ճիշտ չենք համարում Ադրբեջանից արտասահմանցիներին արտաքսելու պրակտիկան, այդ թվում` հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների։ Ճիշտ չենք համարում մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը մի քանի տարի առաջ Հունգարիայում սպանել էր քնած հայ գործընկերոջը, ազգային հերոս դարձնելը կամ 2016թ–ին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ղարաբաղ այցելելու համար բանտ նստեցնելը, ինչը միջազգային սկանդալ առաջացրեց», – ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանում հայատյացություն քարոզող և պատերազմի կոչեր անող անձինք ծանր պատասխանատվություն են կրում հենց ադրբեջանցիների առաջ։

«Ադրբեջանի իշխանությունները 2010թ.–ին արգելել են ինձ մուտք գործել իրենց երկիր` Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով։ Դա նրանց իրավունքն է. ես չեմ ուզում գնալ այնտեղ, ուր ինձ չեն հրավիրում։ Մտադիր չեմ հրաժարվել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ այցերից` տեղի տալով Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին»,–ասել է Զատուլինը։

Զատուլինի խոսքով` նրա որոշ գործընկերներ արձագանքել են ադրբեջանական կողմի համառ հարցումներին և սկսել հայտարարություններ անել այն մասին, որ Զատուլինը Ղարաբաղի դեպքում չի արտահայտում Պետդումայի և Ռուսաստանի դիրքորոշումը։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

«Նախորդ տարիներին ես դա լսել եմ նաև իմ նախկին գործընկերներից, երբ խոսքը վերաբերել է Աբխազիային, Հարավային Օսեթիային, Ղրիմին և Սևաստոպոլին։ Առնվազն պետք է նրանց ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միակ խորհրդարանական լսումները կազմակերպվել են 1994թ.–ին ԱՊՀ հարցերի հայրենակիցների հետ կապերի մեր հանձնաժողովի կողմից, որի նախագահը ես էի»,–նշել է Զատուլինը։

Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին

Զատուլինի խոսքով` ռուս պատգամավորներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար վախեցնելով` խնդրի կարգավորումը չես մոտեցնի։