https://arm.sputniknews.ru/20261128/samvel-karapetjani-dem-nvor-gvortsy-10-amis-araj-eghel-e-spasel-en-harmar-pahi-vardevanjan-109862903.html
Սամվել Կարապետյանի դեմ նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Վարդևանյան
Սամվել Կարապետյանի դեմ նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Վարդևանյան
Sputnik Արմենիա
Վարդևանյանը շեշտեց, որ Կարապետյանը 64 դրամ անգամ չի յուրացրել, և ինքը ցանկացած պահի կարող է փաստարկել ասվածը։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T12:45+0400
2026-11-28T12:45+0400
2026-11-28T12:47+0400
արամ վարդևանյան
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
քրեական գործ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109862729_0:0:1280:720_1920x0_80_0_0_c680aeced9be78f5509a8c40491fcb63.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական գործը հարուցվել է դեռ 2026 թվականի հունվարին, սակայն քննիչները սպասել են 10 ամիս և նրան կալանավորել են միայն այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունների օրակարգը ձախողվել է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Նա ընդգծեց, որ քննիչներից մեկն այդ բացահայտումն արել է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։Նա հիշեցրեց, որ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկացման եզրին էր, և այդ եզր բառը չափազանցություն չէ։ Ընկերության սնանկացումը կանխել է Սամվել Կարապետյանը` ՀԷՑ–ը ձեռք բերելուց հետո։ Վարդևանյանը շեշտեց, որ Կարապետյանը 64 դրամ անգամ չի յուրացրել, և ինքը ցանկացած պահի կարող է փաստարկել ասվածը։Նա վստահ է, որ 2015 թվականին, եթե Կարապետյանը ՀԷՑ–ի սեփականատերը չդառնար, արդյունքը կլիներ հոսանքազրկված Հայաստանի Հանրապետությունը, և երբեք մարդիկ այս սակագնով հոսանք չէին ունենա։Վարդևանյանի կարծիքով` Կարապետյանի դեմ քրեական գործը հսկայական վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին։ Նա վստահ է, որ ի վերջո այս բոլոր քրեական գործերը հայտնվելու են պատմության աղբանոցը։ Հսկայական հատորները պատռվելու են և նետվելու աղբամանը։Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սկանդալային բացահայտում. Սամվել Կարապետյանի այս նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Արամ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Սկանդալային բացահայտում. Սամվել Կարապետյանի այս նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Արամ Վարդևանյան
2026-11-28T12:45+0400
true
PT2M45S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109862729_177:0:1137:720_1920x0_80_0_0_736642b33b16705de62af822c9426630.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, видео, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արամ վարդևանյան, видео, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանի դեմ նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Վարդևանյան
12:45 28.11.2026 (Թարմացված է: 12:47 28.11.2026) Վարդևանյանը շեշտեց, որ Կարապետյանը 64 դրամ անգամ չի յուրացրել, և ինքը ցանկացած պահի կարող է փաստարկել ասվածը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական գործը հարուցվել է դեռ 2026 թվականի հունվարին, սակայն քննիչները սպասել են 10 ամիս և նրան կալանավորել են միայն այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունների օրակարգը ձախողվել է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ քննիչներից մեկն այդ բացահայտումն արել է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
«Ստացվում է 2026 թվականի հունվարին պայմանական ՀԷՑ–ին վերաբերող քրեական գործ են հարուցում, բայց ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, դրան հաջորդում է Կարապետյանի կալանքը։ Ուրիշ գործիք, որ այս իշխանությունը մտածի և անի, բացի կալանքից` չկա»,–ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկացման եզրին էր, և այդ եզր բառը չափազանցություն չէ։ Ընկերության սնանկացումը կանխել է Սամվել Կարապետյանը` ՀԷՑ–ը ձեռք բերելուց հետո։ Վարդևանյանը շեշտեց, որ Կարապետյանը 64 դրամ անգամ չի յուրացրել, և ինքը ցանկացած պահի կարող է փաստարկել ասվածը։
Նա վստահ է, որ 2015 թվականին, եթե Կարապետյանը ՀԷՑ–ի սեփականատերը չդառնար, արդյունքը կլիներ հոսանքազրկված Հայաստանի Հանրապետությունը, և երբեք մարդիկ այս սակագնով հոսանք չէին ունենա։
«Սամվել Կարապետյանը ոչ միայն պահեց սակագինը, այլև կատարեց 700 մլն դոլարի ներդրում»,–ասաց Վարդևանյանը` հիշեցնելով, որ Կարապետյանը ապօրինի կալանավորված է 530 օրից ավելի։
Վարդևանյանի կարծիքով` Կարապետյանի դեմ քրեական գործը հսկայական վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին։ Նա վստահ է, որ ի վերջո այս բոլոր քրեական գործերը հայտնվելու են պատմության աղբանոցը։ Հսկայական հատորները պատռվելու են և նետվելու աղբամանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա
ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ
միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին
կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։