https://arm.sputniknews.ru/20261128/hecum-10-tarva-harkajin-stugman-ardjunqum-0-drami-khakhtum-chi-hajtnaberel-pastaban-109864162.html
ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել. փաստաբան
ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել. փաստաբան
Sputnik Արմենիա
Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T13:22+0400
2026-11-28T13:22+0400
2026-11-28T13:34+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
վարդան ալոյան
հարկեր
սամվել կարապետյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109864255_0:0:1501:844_1920x0_80_0_0_dc14b79ddc0f435a4bd1a8dfab07f32b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ–ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին է ամեն տարի վերահսկողություն իրականացնում ՀԷՑ–ում։ Նա ընդգծեց, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողներն օնլայն ռեժիմով ցանկացած պահի կարողանան տեսնել, թե ՀԷՑ–ում ինչ է կատարվում։Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Սամվել Կարապետյանի դեմ նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Վարդևանյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109864255_179:0:1304:844_1920x0_80_0_0_a10e247ee9504d1020c552e26c52cb55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), վարդան ալոյան, հարկեր, սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), վարդան ալոյան, հարկեր, սամվել կարապետյան
ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել. փաստաբան
13:22 28.11.2026 (Թարմացված է: 13:34 28.11.2026) Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ–ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։
Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին է ամեն տարի վերահսկողություն իրականացնում ՀԷՑ–ում։ Նա ընդգծեց, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողներն օնլայն ռեժիմով ցանկացած պահի կարողանան տեսնել, թե ՀԷՑ–ում ինչ է կատարվում։
Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։
«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի պաշտոնյա այս «բացահայտումների» հետ կապված որևէ պատասխանատվության ենթարկված լինի»,–ասաց Ալոյանը։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին
հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա
ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: