https://arm.sputniknews.ru/20260508/380-000-dvolar-hec-i-hamar-karapetjan-yntaniqy-chi-ynduni-karavarutjan-arajarky-101906425.html
380 000 դոլար ՀԷՑ–ի համար. Կարապետյան ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը
380 000 դոլար ՀԷՑ–ի համար. Կարապետյան ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանի խոսքով` երկրի վիճակից ելնելով` Կարապետյան ընտանիքը կորցրածի մասին չի մտածում։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T10:46+0400
2026-05-08T10:46+0400
2026-05-08T11:36+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ ղազինյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791584_0:74:1600:975_1920x0_80_0_0_91eae20a627dece1cfa81c9bf3ce3116.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ համապատասխան փաստաթուղթն արդեն հայտնվել է որոշ լրատվամիջոցների ձեռքում։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ` 380 000 դոլար։Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանեց` ո՛չ։«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշեց նա։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791584_104:0:1527:1067_1920x0_80_0_0_94e2c4faa3b1da0a37caf566d67c4f9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, հհ կառավարություն
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, հհ կառավարություն
380 000 դոլար ՀԷՑ–ի համար. Կարապետյան ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը
10:46 08.05.2026 (Թարմացված է: 11:36 08.05.2026) Դավիթ Ղազինյանի խոսքով` երկրի վիճակից ելնելով` Կարապետյան ընտանիքը կորցրածի մասին չի մտածում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ համապատասխան փաստաթուղթն արդեն հայտնվել է որոշ լրատվամիջոցների ձեռքում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ` 380 000 դոլար։
«Սա պետության հերթական վերաբերմունքն է մասնավոր բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, սակայն տեսնելով, թե երկիրն ինչ վիճակում է կամ ուր է գնում` այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,– ասաց Ղազինյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանեց` ո՛չ։
«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։