https://arm.sputniknews.ru/20261119/bagrat-srbazani-tnajin-kalanqy-erkaradzgvec-3-amsvov-109540228.html
Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը տնային կալանքի տակ է հունիսի 4–ից։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T15:40+0400
2026-11-19T15:40+0400
2026-11-19T16:11+0400
կալանք
տնային կալանք
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/1e/101594204_0:84:1600:984_1920x0_80_0_0_523247ee3543f0803bd71c9faca46381.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը «ամոթ», «տականք» վանկարկեցին։ Դատարանը գտավ, որ անազատության հետ չկապված խափանման միջոցներն իր զօրու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը։Զենքերի առգրավումը քաղաքական շոու է. ինչ պարզվեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստինՄինչ խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումը ելույթ ունեցան փաստաբաններն ու Բագրատ սրբազանը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն իր խոսքում հռետորական հարց ուղղեց հանրությանը, թե այս ամբողջ ընթացքում այդ ինչ ապացույց է հետազոտվել, որին կարելի էր կամ պետք էր խոչընդոտել։Շեշտեց՝ ոչինչ չի խնդրում դատարանից, քանի որ ոչինչ չի էլ ակնկալում։Սողոյանն ընդգծեց, որ տնային կալանքի պայմաններում Բագրատ սրբազանը չունի որևէ սահմանափակում անձանց հետ շփվելու, ըստ նրա, ինչպես մեղադրող կողմը կուզեր ասել, նոր ահաբեկչական պլաններ իր կեցավայրում կազմակերպելու համար, նաև կիրակնօրյա պատարագների է մասնակցում։«Արդեն կես տարուց ավելի է՝ Բագրատ սրբազանը որևէ նոր ահաբեկչություն չի պլանավորել»,- կատակեց Սողոյանը։Իր հերթին Բագրատ սրբազանը նշեց, որ ամաչում է, երբ ամեն անգամ խափանման միջոցի հարց է քննարկվում, իսկ զուգահեռ իրականության մեջ Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Կրկնեց փաստաբանի խոսքերը՝ որևէ ակնկալիք չունի դատարանից, միակ ակնկալիքը հենց իրենից է՝ ոչ մի րոպե չնահանջել պայքարից։«Ամբողջ սրտով, հոգով, մտքով խղճում եմ մեր արդարադատությանը։ Այսօր կալանավայրերում մարդիկ են, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր երկրից, բայց այսօր կալանքի տակ են, որովհետև մեր արդարադատությունն ապրում է հրահանգներով»,- ասաց սրբազանը։Շեշտեց՝ այս գործը վաղուց պետք է կարճված լիներ որպես չգործ։Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 26-ին է՝ 15։00-ին։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, արդեն 2026 թ. ապրիլի 23-ին` 2 ամսով։Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։ Հունիս 18–ին առաջին ատյանի դատարանը տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/1e/101594204_89:0:1512:1067_1920x0_80_0_0_06de42be3fe5052e9c1bdb35a4a62afa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, տնային կալանք, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան
կալանք, տնային կալանք, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան
Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
15:40 19.11.2026 (Թարմացված է: 16:11 19.11.2026) Բագրատ սրբազանը տնային կալանքի տակ է հունիսի 4–ից։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը «ամոթ», «տականք» վանկարկեցին։ Դատարանը գտավ, որ անազատության հետ չկապված խափանման միջոցներն իր զօրու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը։
Մինչ խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումը ելույթ ունեցան փաստաբաններն ու Բագրատ սրբազանը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն իր խոսքում հռետորական հարց ուղղեց հանրությանը, թե այս ամբողջ ընթացքում այդ ինչ ապացույց է հետազոտվել, որին կարելի էր կամ պետք էր խոչընդոտել։
«Չկան այդպիսի ապացույցներ, չեն հետազոտվել, ու պետք է տխրեցնեմ մարդկանց՝ չեն էլ հետազոտվելու, շատ ձանձրալի դատավարություն է սպասվում»,- նշեց Սողոյանը։
Շեշտեց՝ ոչինչ չի խնդրում դատարանից, քանի որ ոչինչ չի էլ ակնկալում։
Սողոյանն ընդգծեց, որ տնային կալանքի պայմաններում Բագրատ սրբազանը չունի որևէ սահմանափակում անձանց հետ շփվելու, ըստ նրա, ինչպես մեղադրող կողմը կուզեր ասել, նոր ահաբեկչական պլաններ իր կեցավայրում կազմակերպելու համար, նաև կիրակնօրյա պատարագների է մասնակցում։
«Արդեն կես տարուց ավելի է՝ Բագրատ սրբազանը որևէ նոր ահաբեկչություն չի պլանավորել»,- կատակեց Սողոյանը։
Իր հերթին Բագրատ սրբազանը նշեց, որ ամաչում է, երբ ամեն անգամ խափանման միջոցի հարց է քննարկվում, իսկ զուգահեռ իրականության մեջ Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Կրկնեց փաստաբանի խոսքերը՝ որևէ ակնկալիք չունի դատարանից, միակ ակնկալիքը հենց իրենից է՝ ոչ մի րոպե չնահանջել պայքարից։
«Ամբողջ սրտով, հոգով, մտքով խղճում եմ մեր արդարադատությանը։ Այսօր կալանավայրերում մարդիկ են, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր երկրից, բայց այսօր կալանքի տակ են, որովհետև մեր արդարադատությունն ապրում է հրահանգներով»,- ասաց սրբազանը։
Շեշտեց՝ այս գործը վաղուց պետք է կարճված լիներ որպես չգործ։
Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 26-ին է՝ 15։00-ին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս
երեք ամսով, արդեն 2026 թ. ապրիլի 23-ին`
2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին
փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։ Հունիս 18–ին առաջին ատյանի դատարանը տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։